Կապադովկիայի պատմություն

Կապադովկիա (հուն․՝ Καππαδοκία, պարս.՝ کاپادوکیه‎ (Kâpâdukiye) — «Չքնաղ ձիերի երկիր», լատին․՝ Cappadocia, թուրքերեն՝ Kapadokya), Փոքր Ասիայի արևելքում բնակավայրի պատմական անվանում, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Այն կիրառության մեջ է մտել դեռևս անտիկ ժամանակներում և կիրառվում է նաև մեր օրերում։ Շրջանը չունի հստակ քաղաքական սահմաններ, քանի որ դարերի ընթացքում դրանք նշանակալիորեն փոփոխվել են։

Փոքր Ասիան մ. թ. ա. 1-ին դարում
Ուխչիսարից ոչ հեռու գտնվող «Աղավնիների հովիտ»: Ոչ բարձր ժայռերում քանդակված են ճգնավորների բնակավայրերը

Կապադովկիայի պատմությունը ներառում է բավականին երկար ժամանակաշրջան։ Կապադովկիան՝ ի համեմատ այլ փոքրասիական շրջանների, մտնում է այն վայրերի ցուցակի մեջ, որտեղ հայտնաբերվել են մարդկային քաղաքակրթության հնագույն հուշարձաններ։ Մ. թ. ա. մոտ XVIII դարում տարածքը բնակեցվել է խեթերի կողմից։ Հետագա դարերի ընթացքում Կապադովկիան անցնում էր միդիացիներից պարսիկներին և մակեդոնացիներին։ Մ.թ. I դարում Կապադովկիան դարձել է Հռոմեական կայսրության նահանգ, իսկ ավելի ուշ անցել է Բյուզանդիային։ Սկսած XI դարից՝ սկսվեց տարածքի բնակեցումը սելջուկների և օսմանցիների կողմից։ Ներկայումս տարածքը Թուրքիայի մաս է կազմում։

Հիմնական տարեթվեր

Ծանոթագրություններ