Կատարժինա Կոբրո

Կատարժինա Կոբրո (հունվարի 26, 1898(1898-01-26)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 21, 1951(1951-02-21)[2][5][6], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), 20-րդ դարի երկրորդ քառորդի ռուս և լեհ նկարչուհի, քանդակագործուհի ավանգարդիստ։ Աշխատել է սուպրեմատիզմի, կոնստրուկտիվիզմի և նեոպլաստիցիզմի ոճերով։

Կատարժինա Կոբրո
լեհ.՝ Katarzyna Kobro
Ծնվել էհունվարի 26, 1898(1898-01-26)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էփետրվարի 21, 1951(1951-02-21)[2][5][6] (53 տարեկան)
Մահվան վայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Լեհաստան
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և արվեստի տեսաբան
Ոճաբստրակցիոնիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ
Թեմաներքանդակագործություն[7] և արվեստի տեսություն[7]
ԱմուսինՎլադիսլավ Ստրժեմինսկի[8]
ԶավակներNika Strzemińska?
 Katarzyna Kobro Վիքիպահեստում

Կենսագրություն

Մանկություն

Կատարժինա (Եկատերինա Նիկոլաևնա) Կոբրո, գերմանառուսական ծագում ունի։ Հայրը գերմանացի նավատեր Նիկոլուս ֆոն Կոբրոն էր, մայրը ռուս, ծնունդով Եվգնիա Ռոզանովան։ Կատարժինան մորից ընդունել է ուղղափառ կրոնը։ Մանկական տարիներն անցել են Ռիգայում։ Գիմնազիա է ընդունվել Վարշավայում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գիմնազիան տարհանվել է Մոսկվա, այստեղ՝ 1916 թվականին, 18-ամյա Կատարժինան հոսպիտալում վիրավոր զինվորներին խնամելու ժամանակ հանդիպում է իր ապագա՝ ծագումով լեհ ամուսնուն՝ Վլադիսլավ Ստրժեմինսկուն։

Մոսկվա

1917-1920 թվականներին Կատարժինան սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում[9], որի հիման վրա բացում են Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցները։ Այդտեղ դասավանդում էին Կազիմիր Մալևիչը, Օլգա Ռոզանովան, Վլադիմւիր Տատլինը, Ալեքսանդր Ռոդչենկոն։ Կատարժինային շատ է օգնել Երիտասարդ նկարիչների միավորման նկարիչ-կոնստրուկտիվիստներ Կարլ Յոգանսոնի և Ստենբերգ եղբայրների հետ շփումը։

Լեհաստան

1920 թվականին Կատարժինա Կոբրոն ամուսնացել է Վլադիսլավ Ստրեժմինսկու հետ, և ամուսնուն «վարակել» արվեստով[10]։ Ամուսինը, որ աշխատում էր ՌՍՖՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում, 1920 թվականին նոր նշանակում է ստանում և ընտանիքը տեղափոխվում է Սմոլենսկ։ Տեղի Ազատ արվեստանոցներում Կատերժինան քանդակի և խեցեգործության մասին դասախսություններ է կարդում, իսկ 1921 թվականից մասնակցում է Վիտեբսկի խմբի սմոլենսկյան բաժանմունքի աշխատանքներին։ Աշխատում է որպես բեմի նկարիչ և պլակատիստ։

1922 թվականին ապրել են նաև Կիևում և Լվովում։ Հետո մեկնում են Լեհաստան և 1924 թվականիքն ընդունում են լեհական քաղաքացիություն։ Երիտասարդ զույգը Լեհաստանում ապրելու առաջին տարիներից լեհական արվեստում առաջատար դիրք են գրավում։ 1924 թվականին Վարշավայում մասնակցում են ( լրիվ՝ «Կուբիստների, սուպրեմատիստների և կոնստրուկտիվիստների բլոկ») ավանգարդիստական խմբի ստեղծմանը, որը թողարկում էր համանուն, ամսագիրը[11]։

Գրականություն

  • Grzegorz Sztabiński: Dlaczego geometria? problemy współczesnej sztuki geometrycznej, Wydawnictwo Uniwersytetu Łódzkiego, Łódź 2004, ISBN 83-7171-729-6. (լեհ.)
  • Andrzej Turowski: Budowniczowie świata. Z dziejów radykalnego modernizmu w sztuce polskiej, Universitas, Kraków 2000, ISBN 83-7052-673-X (լեհ.)
  • Katarzyna Kobro 1898–1951; w setną rocznicę urodzin – katalog wystawy, Muzeum Sztuki w Łodzi, 1999, ISBN 83-906130-9-3 (լեհ.)
  • Janusz Zagrodzki: Katarzyna Kobro i kompozycja przestrzeni, PWN, Warszawa 1984 (լեհ.)
  • Andrzej Turowski: Konstruktywizm polski. Próba rekonstrukcji nurtu 1921–1943, Ossolineum, Wrocław-Warszawa-Kraków-Gdańsk-Łódź 1981, ISBN 83-04-00557-3 (լեհ.)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարժինա Կոբրո» հոդվածին։