Կարել Գոթ

Կարել Գոթ (չեխ․՝ Karel Gott; հուլիսի 14 1939, Պլզեն — հոկտեմբերի 1 2019, Պրահա) — չեխ երգիչ, հաճախ անվանում են" Չեխիայի փոփ արքա "կամ"չեխական սոխակ":

Կարել Գոթ
Բնօրինակ անունչեխ․՝ Karel Gott
Ծնվել էհուլիսի 14, 1939(1939-07-14)[1][2][3][…]
Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[4][3][5][…]
Երկիր Չեխոսլովակիա[5] և  Չեխիա
Մահացել էհոկտեմբերի 1, 2019(2019-10-01)[6][3][7][…] (80 տարեկան)
Պրահա, Չեխիա[3][7] կամ Սմիչով, Պրահա 5, Պրահա 5, Պրահա 5, Պրահա, Չեխիա[8]
ԳերեզմանMalvazinky Cemetery
Ժանրերփոփ, շանսոն, ռոմանս և էստրադա
Մասնագիտություներգիչ, նկարիչ, դերասան և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլSupraphon? և Polydor Records
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունApollo?
ԱմուսինIvana Gottová?[9]
Պարգևներ
Կայքkarelgott.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Karel Gott Վիքիպահեստում

Գոթն այն սակավաթիվ չեխ կատարողներից էր, ով, դեռևս իր կարիերայի վաղ ժամանակներից, լայն ճանաչում ձեռք բերեց Չեխոսլովակիայի սահմաններից դուրս։ Նա երգել է բազմաթիվ լեզուներով՝ չեխերեն, գերմաներեն, ռուսերեն, սլովակերեն։ Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստի կոչում ստացել է 1985 թվականին։

Կենսագրություն

Կարել Գոթը ծնվել է 1939 թվականի հուլիսի 14 ին նի Պրահայի Վեզնիգովոյ փողոցում։ Նա դարձավ Մարիա և Կարլ Գոթերի երկար սպասված միակ որդին։ Պատերազմը խաթարեց ընտանիքի կանոնավոր կյանքը. ռումբի հարվածից տունը փլուզվեց, և Գոթերը ստիպված եղան գյուղ տեղափոխվել՝ տատիկի մոտ։ Գյուղական կյանքը տևեց մինչև 1946 թվականը, այնուհետև ծնողներին հաջողվեց հարմար կացարան գտնել Պրահայում։Մանկուց երազել է նկարիչ դառնալև այս ցանկությունը խրախուսվել է ծնողների կողմից։ « Ծնողներս ինձ նվիրեցին մոլբերտ, և ես սկսեցի նկարել»։ Դեռևս տաս տարեկան հասակում նա կարողանում էր վարպետորեն կրկնօրինակել Բոտիչելիի ննկարները։ Կարելը պատրաստվում էր ընդունվել գեղարվեստի ակադեմիա, սակայն քննությունները ձախողվեցին։

«Ճակատագիրն ուզում էր, որ ես երգիչ դառնամ», —հիշում է նա։ Ծնողները պնդում էին, որ նկարչի մասնագիտությունը ընտանիք չի կերակրի։ Սակայն այժմ նրա նկարները գնահատվում են տասնյակ հազարավոր դոլարներ, քանի որ դրանք նկարել է հայտնի երգիչը։ Կարելի կուռքերն էին՝ Պոլ Գոգենը, Պաբլո Պիկասոն և Սալվադոր Դալին։ Սովորել է Պրահայի արհեստագործական ուսումնարանում և ստացել տրամվայի համակարգերի էլեկտրիկի կրթություն։ Արդեն ուսումնառության ընթացքում մասնակցել է երգիչների սիրողական ելույթներին, այնուհետև սովորել և ավարտել է Պրահայի երաժշտական ուսումնարանը։1950-ականների վերջին Գոթը երգում էր Պրահայի սրճարաններում և պարային ակումբներում՝ համատեղելով համերգային գործունեությունը գործարանում աշխատելու հետ[12]։ 1958 թվականին սիրողական երգիչների մրցույթում ստացել է իր առաջին մրցանակը։ Նա իր դեբյուտը կատարեց 1959 թվականին Պրահայում անցկացվող "Փնտրում ենք տաղանդներ" մրցույթում։ Արժանացավ հանդիսատեսին համակրանքին, սակայն ժյուրիի կողմից ճանաչում չստացավ։Աշխատանքերին զուգահեռ՝ Կարելը վոկալի դասեր է ստանում, սովորում է տիրապետել բեմական արվեստին։ 1959 թվականին հեռանում է գործարանից և 1960 թվականին ընդունվում է Պրահայի կոնսերվատորիա և ստանում է օպերային երգիչի մասնագիտություն։ Այստեղ արտիստին դասավանդում էր Ֆեոդոր Շալյապինի աշակերտ Կոնստանտին Կարենինը։

Այնուամենայնիվ, 1960-ական թվակաների սկզբին Չեխոսլովակիայի նորաձևության շրջադարձով սկսվեց Կարել Գոթտի երգարվեստի վերելքը։ 1961 թվականին Գոթն իր առաջին՝ "Նա Ինքն ասաց, որ ինձ չի սիրում" երգը ձայնագրեց Պրահայի ռադիոյի համար։

Առաջին ձայնասկավառակը Կարել Գոթը թողարկել է 1962 թվականին այդ տարիների հայտնի երգչուհի Վլաստա Պրուխովայի հետ։ Այն կոչվում էր "Երբ մենք երկու անգամ մեծ կլինենք"[12][13]:

1962 թվականին Պրահայի Հայտնի "Սեմաֆոր" թատրոնի կողմից ստացել է անգաժեմենտ (վարձահրավեր), իսկ նույն թվականին Կարել Գոթտի և Վլաստա Պրուխովայի դուետը հաղթող է ճանաչվել Չեխական ռադիոյի հիթ-շքերթում։ Արդեն 1963-ին "Սեմաֆոր" թատրոնի ներկայացումից "Oči sněhem zaváté" երգը, որը կատարում էր Գոթը, դարձավ Չեխոսլովակիայի ամենահայտնի ստեղծագործությունը։ Այս երգով Նա առաջին անգամ հաղթեց "Ոսկե սոխակ" երգիչների համազգային մրցույթում։

Գոթն ինքնագրեր է բաժանում (1969 թվականի օգոստոսին)

1964 թվականից սկսվեցին առաջին մենահամերգները բեմերում և նկարահանումները Հայտնի մյուզիքլներում, կայացավ առաջին արտասահմանյան հյուրախաղային դեբյուտը ԽՍՀՄ-ում, որտեղ նա անմիջապես ձեռք բերեց ցնցող հաջողություններ և հանդիսատեսի մեծ բանակ։ Նրա ելույթը Սոպոտի փառատոնում արժանացավ հանդիսատեսի մեծ համակրանքին։ Այստեղ Կարել Գոթն արժանացավ երրորդ մրցանակի[14]։

2001 թվականին Պրահայում կայացավ Կարել Գոթի հոբելյանական համերգը։ 2010-ական թվականերին նա Չեխիայի ամենահայտնի մարդկանցից մեկն է։ Նա ապրում էր մի շքեղ վիլլայում՝ ամբողջ Պրահային նայող բլրի վրա։ Կարել Գոթի օրերը ծրագրված էին բառացիորեն րոպե առ րոպե՝ հարցազրույցներ, համերգներ, ձայնագրություններ ստուդիայում, նկարչական աշխատանոցում։ Նկարիչը զբաղվում էր սպորտով, ծխելու մոլի հակառակորդն էր և առողջ ապրելակերպ էր քարոզում։ 2011 թվականին Կարել Գոթը դարձավ Պրահայի ռադիոհաղորդավար։ Նա ներկայացնում էր իր սիրելի երգերը և խոսում դրանց հեղինակների և կատարողների մասին։ Ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է 150 ալբոմ, 2500 երգ, նկարահանվել տասներեք ֆիլմերում։ Երգիչը վաճառել է երեսուն միլիոն ձայնասկավառակ։ Կարել Գոթը Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ է։

2015 թվականից նկարիչը լուրջ առողջական խնդիրներ ուներ՝ կապված քաղցկեղի հետ։ 2019 թվականի սեպտեմբերին նկարիչը հայտարարեց, որ բժիշկները հայտնաբերել են, որ նա ունի լեյկեմիայի սուր փուլ[15]։

Կարել Գոթը մահացել է Պրահայում գտնվող տանը՝ իր ընտանիքի շրջապատում, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, 81 տարեկան հասակում[16]։ Չեխիայի կառավարությունը նրա հուղարկավորության օրը սուգ հայտարարեց[17]։ Նրան հուղարկավորել են Պրահայի Մալվազինկի գերեզմանատանը։ Հրաժեշտի արարողությունը կատարվել է Պրահայի Սուրբ Վիտուսի տաճարում։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Կարել Գոթին հետմահու պարգևատրեց «Սպիտակ առյուծի» շքանշանով, առաջին կարգի, Չեխիայի բարձրագույն պետական ​​պարգևով[18]։

Պարգևներ

  • Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ (1977 թվական)
  • Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ (1985 թվական)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1989 թվական) ՝ Խորհրդային Միության և Չեխոսլովակիայի Սոցիալիստական ​​Հանրապետության ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կատարելու համար[19]։
  • Ոսկե մեդալ «Արժանիքների համար»(2009)։
  • «Ոսկե սոխակ» (42 պարգև), «Բացարձակ սոխակ» «Պլատինե սոխակ» (2014 թվական)։
  • Պլզենի պատվավոր քաղաքացի։
  • Բրատիսլավայի պատվավոր քաղաքացի (2014 թվական)[20]։
  • Չեխիայի ռադիոյի «դարի երգիչ» մրցանակ ( 2018 թվական)«Արծաթե նետաձիգ» 2017թվական։
  • 2020 թվականի հոկտեմբերի 28 ին, հետմահու, Չեխիայի Հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևով՝ «Սպիտակ առյուծի » 1-ին աստիճանի շքանշանով։

Անձնական կյանք

  • Կարել Գոթն ունի չորս դուստր։ Երկրորդ կնոջ հետ, ով երգիչից 36 տարով փոքր էր, ամուսնացել է Լաս Վեգասում։ Երիտասարդ ընտանիքը բնակվում էր Պրահայում։
  • Արևելյան Պրահայի «Ջեվանի» («Jevany») վիլլայում, որտեղ Գոթն ապրել է 1969-2005 թվականներին, այժմ գործում է «Գոթլանդ» թանգարանը, որը բաց է հանրության համար։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ երգչի անձնական կյանքի մանրամասներին։

Կարել Գոթը շատ էր սիրում և հաճախ էր լինում Պրահայի Ստրագովի վանքում։ Երկրպագուները գիտեին, որ հնարավոր է այնտեղ պատահաբար հանդիպեն նրան։ Կարել Գոթը կաթոլիկ էր։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Գոթ» հոդվածին։