Կացույամա

Կացույամա (ճապ.՝ 勝山市 Կացույամա-սի), Ճապոնիայի Ֆուկուի պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 253,68 կմ²[2], բնակչությունը՝ 24 167 մարդ[3], բնակչության խտությունը՝ 95,27 մարդ/կմ²։

Բնակավայր
Կացույամա
ԴրոշԶինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1954 թ.
Մակերես253,68 կմ²
Բնակչություն22 047 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.katsuyama.fukui.jp(ճապոներեն)
Կացույամա (Ճապոնիա)##
Կացույամա (Ճապոնիա)

Աշխարհագրական դիրք

Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանի Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Կացույամա քաղաքի հետ սահմանակցում են Կագա, Կոմացու, Հակուսան, Օնո, Ֆուկուի, Սակաի քաղաքները և Էյհեյձի[4] ավանը։

Կլիմա

Կացույամայի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, որը բնորոշվում է տաք, խոնավ ամառներով և ձնառատ, սառը ձմեռներով։ Կացույամայի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13,5 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 2 431 մմ, իսկ սեպտեմբերն ամենախոնավ ամիսն է։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է օգոստոսին կեսին՝ մոտ 26,3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է հունվարին՝ մոտ 1,5 °C[5]:

Բնակչություն

Քաղաքի բնակչությունը կազմում է 24 167 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 95,27 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].

ՏարեթիվԲնակչության թվաքանակ
198030 852 մարդ
198530 116 մարդ
199029 805 մարդ
199529 162 մարդ
200028 143 մարդ
200526 961 մարդ

Սիմվոլիկա

Քաղաքի խորհրդանշական ծառը կրիպտոմերիան է, ծաղիկը՝ Rhododendron indicum[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կացույամա» հոդվածին։