Հոնսյու

Հոնսյուն[2][3] (ճապ.՝ 本州 Հոնսյու՝ լսել , անվանումը ճապոներեն բառացի նշանակում է «գլխավոր մաս, գլխավոր կղզի»), նաև Հոնդո[4] կամ Նիպոն (այդ անվանումները այժմ Ճապոնիայում համարյա չեն օգտագործվում), Ճապոնական կղզեխմբի խոշորագույն կղզին է՝ Խաղաղ օվկիանոսի և Ճապոնական ծովի միջև։ Երկարությունը ավելի քան 1400 կմ։ Տարածքը՝ 230,4 հազար կմ քառակուսի։

Հոնսյու
ՏեսակՃապոնիայի կղզի
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ճապոնիա
Երկարություն1300 կմ
Լայնություն240 կմ
Ամենաբարձր կետՖուձիյամա
Շրջանագծի երկարություն5450 կմ
Մակերես227 939,66 ± 0,01 կմ² (հունվարի 1, 2021)[1]
Կազմված էՏյուբու, Կանտո, Տոհոկու, Կինկի և Տյուգոկու
Հյուսիսային կետ41°32′47″ հս․. լ. 140°54′45″ ավ. ե.HGЯO
Հարավային կետ33°26′00″ հս․. լ. 135°45′00″ ավ. ե.HGЯO
Արևելան կետ39°32′53″ հս․. լ. 142°04′21″ ավ. ե.HGЯO
Արևմտյան կետ34°06′39″ հս․. լ. 130°51′37″ ավ. ե.HGЯO
Մասն էՃապոնական կղզիներ և Ճապոնիայի գլխավոր չորս կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունԽաղաղ օվկիանոս
Ջրլիցի ափինՃապոնական ծով, Խաղաղ օվկիանոս և Ներքին Ճապոնական ծով
Քարտեզ
Քարտեզ

Գերկշռում են լեռները (այդ թվում Ֆուձիյամա հրաբուխը, 3776 մետր)։

Տարածաշրջաններ և պրեֆեկտուրաներ

Կղզին պայմանականորեն բաժանված է 5 տարածաշրջանների և իր կազմի մեջ է ներառում 34 պրեֆեկտուրա։ Տարածաշրջաններ. Տյուգոկու (արևմտյան), Կինկի (հարավային, Տյուգոկուից արևելք), Տյուբու (կենտրոնական), Կանտո (արևելյան) և Տոհոկու (հյուսիսային)։ Այդ պրեֆեկտուրաների կազմի մեջ են մտնում նաև որոշ փոքր կղզիներ, որոնցից ավելի նկատելի են Օգոսաոարա, Սադո, Իձու Օսիմա և Ավաձի կղզիները։

Քաղաքներ

Հոնսյու կղզում են գտնվում ամենախոշոր ճապոնական քաղաքները՝ Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Կիոտո, Հիրոսիմա և այլն[5]։

Բնակչություն

Մինչև 19-րդ դարի վերջը կղզում բնակվում էին նաև այներ, որոնց ճապոնացիները դուրս են մղել Հոկայդո կղզի[6]։ Կզղու ընդհանուր բնակչությունը կազմում է 100 000 000 մարդ (2010 թվական)։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնսյու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 545