Կելտական ծով

ծով

Կելտական ծով (անգլ.՝ Celtic Sea, իռլանդերեն՝ An Mhuir Cheilteach, վալլիերեն՝ Y Môr Celtaidd, կորն.՝ An Mor Keltek, բրետոներեն՝ Ar Mor Keltiek, ֆր.՝ La Mer Celtique), Ատլանտյան օվկիանոսի ավազանի ծով, որի գոյության փաստը Միջազգային ջրագրական (հիդրոգրաֆիկ) կազմակերպությունը ճանաչել և ընդունել է 1971 թվականին[1]։ Պաշտոնապես հրատարակված խորհրդային և ռուսական քարտեզներոմ այդ ծովը ցույց չի տրված։

Կելտական ծով
Տեսակծով
Երկիր Իռլանդիա,  Միացյալ Թագավորություն և  Ֆրանսիա
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Ավազանի երկիր Իռլանդիա,  Ֆրանսիա և  Միացյալ Թագավորություն
Լիճ հոսող գետSuir?, Bandon?, Lee?, Munster Blackwater?, Argideen River?, Figile River?, Finnery River?, Kings River?, River Ara?, River Awbeg?, River Greese?, River Ilen?, Մահոն, Slate River? և Tully Stream?
Քարտեզ
Քարտեզ

Մասնակիորեն ողողում է Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ափերը։ Ծովային սահմաններն են Սուրբ Գևորգի նեղուցը[2], որը նրան կապում է Իռլանդական ծովի հետ, Բրիստոլի ծոցը, Լա Մանշը։ Հարավային ու արևմտյան սահմանները գծվում են մայրցամաքային ծանծաղուտով ( continental shelf):

Անվանումն առնչվում է այդ ծովի ափամերձ տարածքները ժամանակին բնակեցրած կելտական ցեղերի հետ։ 1921 թվականին հենց այդ անվանումն է առաջարկել անգլիացի հետազոտող, ծովային ուսումնասիրությունների անվանի մասնագետ Էռնեստ Ուիլյամ Լայոնս Հոլտը[3]։

Կելտական ծովում է գտնվում Սիլլի կղզեխումբը։

Որոշ մասնագետներ Կելտական ծովի մի մասն են համարում Իրուազյան ծովը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելտական ծով» հոդվածին։