Իռլանդերեն

Իռլանդերեն (Gaeilge), Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մի մասի լեզուն, Իռլանդիայի պաշտոնական լեզուն 1921 թվականից։ Պատկանում է hնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական լեզվախմբի գոյդելյան ճյուղին։ Կառուցվածքով կցական է։ Ներկայանում է հին (8-10-րդ դարեր), միջին (10-14-րդ դարեր), և նոր (սկսած 15-րդ դարից) փուլերով։ Կառուցվածքով կցական է։ Միջին իռլանդերենից են առաջացել գելական շոտլանդերենը և մեներենը։

Իռլանդերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԳոյդելական լեզուներ[1]
Երկրներ Իռլանդիա[2] և  Միացյալ Թագավորություն[3]
Խոսողների քանակ276 310 մարդ (2012)[4], 1 030 000 մարդ (2012)[4][5] և 141 000 մարդ (2019)[4][5]
Վերահսկող կազմակերպությունForas na Gaeilge
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[6]
Գրերի համակարգլատինական այբուբեն, օղամ[7] և Latin, Gaelic type?
IETFga
ԳՕՍՏ 7.75–97ирл 220
ISO 639-1ga
ISO 639-2gle
ISO 639-3gle
 Irish language Վիքիպահեստում

15-րդ դարից կրել է անգլերենի ուժեղ ազդեցությունը։ Մինչև 19-րդ դարն իռլանդացիների հիմնական լեզուն էր, այնուհետ աստիճանաբար զիջել է անգլերենին։ Իռլանդիայում մոտ 75 հազար մարդու (հիմնականում երկրի արևմտյան ծայրամասերում բնակվող) մայրենի և առօրյա լեզուն է[8]։ 2016 թվականի իռլանդական մարդահամարի տվյալներով 1 761 420 հոգի (պատասխանողների 39.8 տոկոս) հայտարարել է, որ կարող է խոսել իռլանդերեն[8]։ Հյուսիսային Իռլանդիայում 4 130 մարդու մայրենի և առօրյա լեզուն է[9]։ 2011-ի տվյալներով՝ Հյուսիսային Իռլանդիայի 184 898 բնակիչներ իռլանդերենի որոշ իմացություն ունեն, որոնցից 104 943 հոգի կարող է խոսել իռլանդերեն[9]։ 2005 թվականից Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 385
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդերեն» հոդվածին։