Կենզո Տակադա

Կենզո Տակադա (ճապ.՝ 高田 賢三, փետրվարի 27, 1939(1939-02-27)[1][2], Հիմեձի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա[1] - հոկտեմբերի 4, 2020(2020-10-04)[3][4][5][…], Նյոյի սյուր Սեն[6][1])[8], ճապոնացի նորաձևության դիզայներ և դիզայներ, Կենզո ապրանքանիշի հիմնադիր։

Կենզո Տակադա
ճապ.՝ 高田賢三
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1939(1939-02-27)[1][2]
ԾննդավայրՀիմեձի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա[1]
Մահացել էհոկտեմբերի 4, 2020(2020-10-04)[3][4][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[6][1]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ֆրանսիա
ԿրթությունHimejinishi High School?[5], Kobe City University of Foreign Studies?[5] և Bunka Fashion College?
Մասնագիտությունդիզայներ, նորաձևության դիզայներ, գործարար և հագուստ ձևագծող
ԱշխատավայրԿենզո
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Մանուշակագույն ժապավենով փառքի մեդալ[7]
 Kenzo Takada Վիքիպահեստում
Kenzo ապրանքանիշի օծանելիք

Կենսագրություն

Կենզոն ծնվել է 1939 թվականի փետրվարի 27-ին Հյոգո պրեֆեկտուրայում՝ Կանզակիում (ներկայումս Հիմեջի քաղաք)։ Կենզոն թեյի տնակի սեփականատիրոջ 5 երեխաներից ամենակրտսերն էր։ 1958 թվականին Կենզոն սկսել է սովորել Բունկի քոլեջում՝ Տոկիոյում նորաձևության ամենահայտնի դպրոցում։ 1965 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1970 թվականին նրա կանացի հագուստի մոդելների ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ ELLE նորաձևության ամսագիրը իր շապիկին հրապարակել է Կենզոյի ցուցադրության մոդելներից մեկը։ Այս առաջին հաջողությունից հետո Կենզո Տակադայի կարիերան նորաձևության աշխարհում արագորեն առաջադիմել է։ 1971 թվականին իր հավաքածուն ցուցադրել է Նյու Յորքում և Ճապոնիայում։ 1972 թվականին նրա ցուցադրության շուրջ իրարանցումն այնքան մեծ էր, որ Կենզոն ստիպված էր այն դադարեցնել։ Նույն թվականին վարպետը ստացել է Fashion Editor Club of Japan մրցանակը։

Կենզոն իր աշխատանքը գովազդելիս չէր խուսափում տարօրինակ և էկզոտիկ տեխնիկայից։ Այսպիսով, 1978 և 1979 թվականներին նա իր հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել է կրկեսային վրանում։ Միևնույն ժամանակ, թափանցիկ հագուստով ակրոբատները ձիերով շրջում էին կրկեսի ասպարեզում, իսկ ինքը՝ Կենզոն՝ փղի վրա։

1983 թվականից Կենզոն սկսում է զբաղվել նաև տղամարդկանց նորաձևությամբ։ 1984 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը նրան պարգևատրել է Արվեստի և գրականության շքանշանով (ասպետի աստիճան)։ 1988 թվականից սկսել է Կենզո ապրանքանիշի ներքո թողարկել օծանելիք։

1987 թվականին թողարկվել են մանկական հագուստի և տան պարագաների առաջին գծերը։

1988 թվականին ապրանքանիշը թողարկել է օծանելիքի առաջին գիծը։ Ապրանքանիշի առաջին բուրմունքն է դարձել կանացի Kenzo Parfum-ը։

1991 թվականին Կենզոն թողարկել է առաջին տղամարդու բուրմունքը՝ Kenzo Pour Homme-ն։

1993 թվականին ֆրանսիական LVMH կոնցերնը, որը աշխարհի ամենախոշոր հարդարանքի առարկաներ արտադրողն է, ձեռք է բերել «Кenzo» առևտրային ապրանքանիշը։ Ներկայումս Kenzo նորաձևության տունը ներկայացնում է հետևյալ հավաքածուները[9]

  • Kenzo Homme,
  • Kenzo Jeans,
  • Kenzo Jungle,
  • Kenzo Enfant,
  • Kenzo Bebe,
  • Kenzo Accessories,
  • Kenzo Maison,
  • Օծանելիքի կանացի և տղամարդու գիծ։

«Kenzo» ապրանքանիշը վաճառելով՝ Տակադան սկսել է հագուստ թողարկել տարբեր ապրանքանիշների ներքո՝ Yume, Gokan Kobo, Takada, նաև ստեղծել է հագուստի գիծ La Redoute կատալոգի համար[10]։

1999 թվականին նորաձևության տան ղեկավարը պաշտոնապես հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին։

2003 թվականին LVMH կոնցերնը Անտոնիո Մարասային նշանակել է Kenzo-ի ստեղծագործական տնօրեն։

2011 թվականին Անտոնիո Մարասը հեռացել է ստեղծագործական տնօրենի պաշտոնից, նորաձևության տան ղեկավարի իրավահաջորդներն են դարձել Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը՝ նյույորքյան Opening Ceremon ապրանքանիշի հիմնադիրները։

Kenzo ապրանքանիշի առաջին հավաքածուի թողարկվելուց 17 տարի անց երևան է եկել նույն ապրանքանիշի օծանելիքը։ Այն ոչ կարճ ժամանակի ընթացքում, որ Կենզո Տակադան անցկացրել է օծանելիքի աշխարհում, նրա ղեկավարությամբ ստեղծվել է բավականաչափ բուրմունքներ կանանց և տղամարդկանց համար։ Այդ բուրմունքներից շատերը դարձել են բավականին սիրված[11][12]։

  • Օծանելիք Kenzo Ca Sent Beau
  • Օծանելիք Kenzo L’eau par Kenzo
  • Օծանելիք Kenzo Flower
  • Օծանելիք Kenzo L’eau par Kenzo pour Homme
  • Օծանելիք Kenzo Tokyo

Մահացել է COVID-19-ի հետևանքով 2020 թվականի հոկտեմբերի 4-ին 82 տարեկան հասակում[13][14]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ