Կենզո

Կենզո (ֆր.՝ Kenzo), հագուստի, կոշիկների և լյուքս դասի այլ իրերի ֆրանսիական ապրանքանիշ։

Կենզո
Изображение логотипа
Տեսակապրանքային նշան, նորաձևության տուն, բիզնես ձեռնարկություն, Շքեղ ապրանքներ, նորաձևության ապրանքանիշ և անշարժ գույքով ընկերություն
Անվանված է ի պատիվԿենզո Տակադա
Հիմնադրված է1970
ՀիմնադիրԿենզո Տակադա
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենSidney Toledano? և Nigo?[1]
ԱրդյունաբերությունWholesale?[2]
Մայր ընկերությունLVMH
Կայքkenzo.com(անգլ.)
 Kenzo Վիքիպահեստում

Նորաձևության տունը հիմնադրվել է 1970 թվականին՝ ճապոնացի դիզայներ Կենզո Տակադայի կողմից։ Կենզո Տակադան ծնվել է Ճապոնիայում, ապա 1964 թվականին տեղափոխվել է Փարիզ` իր կարիերան նորաձևության աշխարհում սկսելու համար։ Աստիճանաբար նա հայտնի է դարձել` հմտորեն համատեղելով ասիական և ճապոնական առանձնահատկությունները եվրոպական բարձր նորաձևության բարձր կանոնների հետ։ Առաջին բացված բուտիկը կոչվել է «Jungle Jap», որը տեղակայվել է Փարիզում։

Օգտագործվել են զարդարանքներ, որոնք պատրաստվել են` ջունգլիների գեղագիտությունից ոգեշնչված։ Սկզբում Կենզոն մասնագիտացել է կանանց ձեռագործ հագուստի ստեղծման ոլորտում։ 1983 թվականին Կենզոն սկսել է թողարկել տղամարդու, ապա` մանկական հագուստ։ 1987 թվականին սկսել է թողարկել ներքին հարդարանքի արտադրանքներ[3]։ Ներկայումս Կենզոն միջազգային պրեմիում ապրանքանիշ է, պատկանում է LVMH-ին, որը գնել է այն 1993 թվականին[4]։

Ռազմավարություն

2011 թվականից ի վեր Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը ապրանքանիշի ստեղծագործական տնօրեններն ու գլխավոր դիզայներն են[5][6]։ Նրանք իրենց հիմնական նպատակն են համարում նորաձևության «վայրի» աշխարհը ցնցելը[7]։ Կենզոյի պատկերանշանային վագրային շապիկը և ապրանքանիշի այլ իրեր կրել են շատ հայտնիներ, որոնց թվում են Բիյոնսեն, Սելենա Գոմեսը, Ջոան Սմոլսը, Զոույի Դեշանելը, Swizz Beatz-ը, Լորդը և Ռիհաննան։

Ինչպես Կենզո Տակադան 1970-ականներին` Ումբերտոն և Քերոլը դեմ են ստանդարտ ակնկալիքներին և նորաձևության միտումներին։ Նրանք հավաստիացնում են, որ փորձում են ստեղծել իրեր` 21-րդ դարի համատեքստում[7]։ Յուրաքանչյուր հավաքածու ստեղծելիս նրանք համագործակցել են ավանգարդիստ նկարիչների, երաժիշտների, դերասանների և դիզայներների հետ[8]։ Օրինակ, 2014 թվականի աշնանային հավաքածուի ժամանակ ապրանքանիշը համագործակցել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ, որը մասնակցություն ունեցել է ցուցադրության երաժշտական ուղեկցությանը և ստեղծել է հավաքածուի ոգուն համապատասխան քանդակ[8]։ Ֆրանսիացի նկարիչ-պատկերազարդող Ռեբեկա Դոթրերը համագործակցել է ընկերության հետ` օծանելիքի դիզայնի ոլորտում[9]։

Համագործակցություն

2016 թվականին Կենզոն հայտարարել է H&M ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուի թողարկման մասին։ Այս հավաքածուն վաճառքի է հանվել 2016 թվականի նոյեմբերի 3-ին[10]։ 2018 թվականի մարտի 20-ին Կենզոն Բրիթնի Սփիրսին ընտրել է որպես «La Collection Memento No. 2 » նոր հավաքածուի դեմք[11]։ #KenzoLovesBritney-ի համագործակցության մեջ ներկայացված էր կանացի և տղամարդկանց բազմաթիվ ջինսե հագուստ[12]։ 2013 թվականին Կենզոն ավստրիացի դիզայներների հետ գործարկել է Kenner բիզնեսի հագուստի շարքը, սակայն ցածր պահանջարկի պատճառով արտադրությունը դադարեցվել է։

Բարեգործություն

Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը մեծացել են Կալիֆոռնիայում և քաջատեղյակ են, թե ինչպես են մարդկային կենսագործունեության թափոնները վնասում ծովային էկոհամակարգը, ուստի նրանք որոշել են միանալ Համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության դեմ Blue Marine Foundation-ի[13]` որսագողության և վնասակար թափոնների դեմ պայքարին։ «Մենք կցանկանայինք համագործակցել հեռանկարային կազմակերպության հետ, որը մտահոգվում է օվկիանոսի հետ ներդաշնակորեն գոյակցելու հնարավորության մասին։ Ուսումնասիրել ենք շատ տարբեր բարեգործական կազմակերպություններ, և Blue Marine Foundation-ը մեզ համար կատարյալ տարբերակ էր։ Մենք իրապես աջակցում ենք կայուն, վերահսկվող ձկնաբուծարանների և ծովային արգելանոցների ձևավորմանն ուղղված նրանց առաքելությանը։ Մենք շատ հպարտ ենք Կենզոյի և Կապույտ ծովային հիմնադրամի միջև գոյություն ունեցող այս երկարամյա գործընկերությամբ և հուսով ենք, որ խթանելու ենք մարդկանց շրջանում աշխարհի օվկիանոսներին սպառնացող վտանգների մասին ավելի մեծ պատկերացմանը»[14]։

Ի նշանավորում իրենց համակագործակցության` Կենզոն 2014 թվականի գարուն-ամառ հավաքածուի մեջ թողարկել է պարկուճների հավաքածու՝ «Չկա ձուկ՝ չկա ոչինչ» կարգախոսով (անգլ.՝ No fish no nothing). հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը նվիրաբերվել է Համաշխարհային օվկիանոսի հիմնադրամին[15]։ 2014 թվականի մարտի 21-ից մարտի 27-ը Կենզոն Փարիզի իր խանութներից մեկում ակցիա է անցկացրել. հատուկ էկրանը թույլ է տվել գնորդներին դիտել և հագուստ գնել, իսկ յուրաքանչյուր գնումից հետո թվային ակվարիումում էկրանին ավելացվել է մեկ ձուկ։ Ձուկն ավելացվել է նաև ինտերնետում խանութի լուսանկարը #NoFishNoNothing հեշթեգով տեղադրելիս[16]։

Ապրանքանիշի գլխավոր դիզայներներ

  • Կենզո Տակադա, 1970-2000 թվականներ[4]
  • Ժիլ Ռոսյե, 2000-2004[4]
  • Անտոնիո Մարաս, 2004-2011[4]
  • Ումբերտո Լեոն, 2012-2019 թվականից[4]
  • Քերոլ Լիմ, 2012-2019 թվականից[4]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենզո» հոդվածին։