Կենիտի Մաեյամադա

Կենիտի Մաեյամադա (ճապ.՝ 前山田 健一 Maeyamada Ken'ichi, հուլիսի 4, 1980(1980-07-04), Օսակա, Ճապոնիա), ճապոնացի կոմպոզիտոր, երաժիշտ և երգահան։ Համարվում է Shiritsu Ebisu Chugaku խմբի պրոդյուսերը։ Հայտնի է նաև Հիադաին (ճապ.՝ ヒャダイン) մականունով։

Կենիտի Մաեյամադա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն前山田 健
Նաև հայտնի է որպեսՀիադաին (Hyadain)
Ծնվել էհուլիսի 4, 1980(1980-07-04) (43 տարեկան)
Սումիյո կու, Օսակա, Ճապոնիա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ժանրերջեյ փոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգահան, երգիչ
Գործիքներդաշնամուր
Գործունեություն2007-ներկա
ԼեյբլLantis?
ԿրթությունԿիոտոյի համալսարան
ԿապվածMomoiro Clover Z
Shiritsu Ebisu Chugaku
Tacoyaki Rainbow
Կայքmaeyamada.com
 Kenichi Maeyamada Վիքիպահեստում

Կենիտին երգեր է գրել անիմե-սերիալների և այլ ճապոնացի երաժիշտների համար[1][2]։ Բացի այդ, Հիադաին մականունով նա ստեղծել է անիմեների և համակարգչային խաղերի երգերի ռեմիքսներ[3][4][5]՝ դրանք տեղադրելով Յություբում և Nico Nico Douga-ում, որտեղ դրանք հավաքում էին 20 միլիոնից ավել դիտում[6]։

Կենսագրություն

Մաեյամադան 4 տարեկան հասակից սկսել է նվագել դաշնամուր, իսկ միջնակարգ դպրոցում (Ճապոնիայում միջնակարգ դպրոցն ավարտում են 15 տարեկանում) առաջին անգամ գրել է երգ սինթեզատորի համար[6]։

Կիոտոյի համալասրանն ավարտելուց հետո դարձել է պոետ-երգահան Գորո Մացուիի աշակերտը[6]։

2007 թվականին գրել «Don't Go Baby» երգի տեքստը, որն օգտագործվել է Initial D: Fourth Stage անիմեում[7]։

2007 թվականի դեկտեմբերին նա իր համար ստեղծեց «Հիադաին» մականունը և Nico Nico Douga-ում տեղադրեց Mega Man 2-ի կերպար Քրեշմանի երգի ռեմիքսը՝ ավելացնելով երգի տեքստը[6]։ Սկզբում նրա ռեմիքսները շատ էին քննադատում[6], բայց հետո դրանք հայտնի դարձան, որոնցից առանձնանում են երկուսը՝ «Four Fiends of the Elements»-ն Final Fantasy IV-ից և «Western Show»-ը Super Mario World-ից[6][8][9]։ 2010 թվականի մայիսին Մաեյամադան հայտնեց իր երկրպագուներին, որ Հիադաինը հենց ինքն է[4]։

Երաժշտական ոճ

Pizzicato Five-ի Յասուհարու Կոնիսին, Սիոիտիրո Հիրատան և Յուսուկե Իտակագակին կրել են Մաեյամադայի ազդեցությունը[10]։ Իր սոլո երգերի համար նա կատարում է և՛ կանացի ձայները, և՛ տղամարդկային՝ օգտագործելով թվային մշակում[6][8][11]։ Իր սոլո տեսահոլովակներում, օրինակ՝ «Hyadain no Kakakata Kataomoi-C»-ում և «Hyadain no Joujou Yuujou»-ում հայտնվում են երկու կերպարներ՝ Հիադաինը (տղամարդ) և Հիադարուկոն (կին). նա նաև նրանց անունից գրառումներ է անում իր բլոգում[6][11][12]։

Սոլո սկավառակագրություն (Հիադաին մականունի ներքո)

Սինգլեր

ԱնվանումԹողարկումՉարթերԾնթ․Ալբոմ
JPN
Oricon

[13]
«Hyadain no Kakakata Kataomoi-C» (ճապ.՝ ヒャダインのカカカタ☆カタオモイ-C)ապրիլի 27, 201112հոլովակ20112012
«Hyadain no Joujou Yuujou» (ճապ.՝ ヒャダインのじょーじょーゆーじょー)օգոստոսի 3, 201118հոլովակ
«Nyanpire Taisou» (ճապ.՝ にゃんぱいあ体操) (Նիացուկո Ասո & Նիադաին)օգոստոսի 11, 2011163հոլովակ
«Christmas? Nani Sore? Oishii no?» (ճապ.՝ クリスマス?なにそれ?美味しいの?)նոյեմբերի 23, 201149հոլովակ
«Start It Right Away» (ճապ.՝ Start it right away)մայիսի 9, 201227հոլովակ
«Samba de Toriko!!!» (ճապ.՝ サンバ de トリコ!!!)օգոստոսի 8 2012101հոլովակ
«23:40» (ճապ.՝ 23時40分) (feat. Base Ball Bear)հունվարի 30, 201379հոլովակ
«Shift to Jikyuu to, Tsuide ni Ai o Torimodose!!»
  (ճապ.՝ シフトと時給と、ついでに愛をとりもどせ!)
մայիսի 22, 201367հոլովակ
«Warai no Kamisama ga Oritekita» (ճապ.՝ 笑いの神様が降りてきた!)մայիսի 29, 20136հոլովակ
«Hanpan Spirit» (ճապ.՝ 半パン魂)փետրվարի 12, 201477հոլովակ

Ալբոմներ

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումԹողարկումՉարթեր
JPN
Oricon

[13]
2011201նոյեմբերի 28, 201224

Մինի ալբոմներ

ԱնվանումԹողարկումՉարթեր
JPN
Oricon

[13]
Nichijou no Remix (ճապ.՝ 日常のリミックス)օգոստոսի 10, 2011124

Երաժիշտներ, որոնց համար Կենիտին գրել է երգեր

Stardust Promotion
  • Momoiro Clover Z
  • Shiritsu Ebisu Chugaku
  • Tacoyaki Rainbow
AKB48
  • no3b
Hello! Project
  • MilkyWay
  • Կոհարու Կուսումի
Johnny's
  • Kis-My-Ft2
  • Kanjani 8
Այլ
  • 9nine
  • Նանա Միձուկի
Կորեացի արտիստներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենիտի Մաեյամադա» հոդվածին։