Կենսածառ ճապոնական

բույսերի տեսակ
Կենսածառ ճապոնական
Կենսածառ ճապոնական
Կենսածառ ճապոնական
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինՄերկասերմեր (Pinophyta)
ԴասPinopsida
ԿարգԱսեղնատերևավորներ (Pinales)
ԸնտանիքՆոճազգիներ (Cupressaceae)
ԵնթաընտանիքԿենսածառայիններ (Thujoideae)
ՑեղԿենսածառ (Thuja)
ՏեսակԿենսածառ ճապոնական (T. standishii)
Միջազգային անվանում
Thuja standishii
Carrière, 1867
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կենսածառ ճապոնական (լատին․՝ Thuja Standishii Carr), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։

Նկարագրություն

Ծառ է՝ մինչև 18, երբեմն՝ 35 մ, բարձրությամբ, ունի լայն բրգաձև սաղարթ։ Իր հայրենիքում 300 տարեկան հասակում հասնում է մինչև 35 մ բարձրության։ Կեղևը կարմրադարչնագույն է, նուրբ, երկայնակի ուղղությամբ անջատվող։ Տերևները ոչ անփայլ կանաչ են, տափակ։ Կոներն օվալաձև են, 8-10 մմ, 5-6 զույգ թեփուկներով։

Տարածվածություն

Բնական պայմաններում հանդիպում է Ճապոնիայում, Հոնդո կղզու լեռներում, 1000-1800 մ բարձրության վրա, խառը անտառներում։ Մշակվում է ամենուրեք։ Էկոլոգիական խումբը՝ VI: Լավ է աճում Երևանի բուսաբանական այգում, որտեղ կան միայն երիտասարդ բույսեր։ Իջևանի մերձարևադարձային բույսերի դենդրարիում կան խոշոր պտղաբերող բույսեր։

Կիրառություն

Մշակության հավանական շրջանը՝ 3ա, 9-10, 12-13, 18-25, 28, 30-32[1]:

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ ճապոնական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ ճապոնական» հոդվածին։