Կիրինիա (լեռներ)

Կիրինիա[1][2] (հուն․՝ Κερύνεια), или Бешпармак), լեռներ Կիպրոս կղզում։

Կիրինիա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Կիպրոս
Երկարություն160 կմ
Ամենաբարձր կետKyparissovouno?
ԲԾՄ662 մետր
Նյութկրաքար
Կազմված էQ22988507?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

Կիրինիան լեռնաշղթա է, որը ձգվում է կղզու հյուսիսային ափի երկայնքով։ Երկրաբանորեն լեռները կազմված են կրաքարից, մասամբ՝ մարմարից։ Ամենաբարձր կետը Կիպարիսովունոն լեռն է (1024մ)։ Արևելյան մասն ավելի լայն է (25-30 կմ), արևմտյանն ավելի նեղ է (մոտ 15 կմ), բայց ավելի բարձր։ Լեռների արևելյան շարունակությունն են Կարպասի լեռները, որոնք գտնվում են Կարպաս թերակղզում[3]։ Շրջանի արևմտյան մասը (740 մ) կոչվում է Պենտադակտիլ (հուն․՝ Πενταδάκτυλος) ցածր լեռան անունով, ինչը թարգմանաբար նշանակում է «հինգ մատներ»։ Հետաքրքիր է, որ թուրքերեն տարբերակը՝ Beshparmak-Daglari ( թուրքերեն՝ Beşparmak Dağları), նշանակում է «հինգ մատների լեռներ»։ Լեռների ստորոտում՝ ծովափին է գտնվում է Կիրենիա կամ Գիրնե քաղաքը, որը համարվում է Հյուսիսային Կիպրոսի զբոսաշրջային մայրաքաղաքը։ Լեռնաշղթայի տարածքը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վերահսկողության տակ։ Լեռնաշղթայի լանջերին և գագաթներին կան անտիկ շրջանի շինությունների ավերակներ, ինչպես նաև միջնադարյան դղյակներ (Սուրբ Իլարիոն, Բուֆավենտո, Կանտարա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ