Կոլե Չաշուլե

մակեդոնացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, քաղաքական գործիչ

Կոլե Չաշուլե (մակեդոներեն՝ Коле Чашуле, մարտի 21, 1921(1921-03-21)[1], Պրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - սեպտեմբերի 22, 2009(2009-09-22)[2], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[1]), մակեդոնացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, քաղաքական գործիչ։

Կոլե Չաշուլե
Коле Чашуле
Ծնվել էմարտի 21, 1921(1921-03-21)[1]
ԾննդավայրՊրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 22, 2009(2009-09-22)[2] (88 տարեկան)
Վախճանի վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[1]
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունԲելգրադի համալսարան
ԶավակներՍլոբոդան Չաշուլե

Բելգրադի համալսարանում ուսումնասիրել է բժշկություն։ժողովրդաազատագրական պատերազմի (1941-1945) մասնակից է։ Լույս են տեսել Չաշուլեի պատմվածքների երկու ժողովածուները՝ «Առաջին օրերին» (1959) և «Պատմվածքներ» (1953), պատմվածքների ընտրանին՝ «Պատմվածքներ» (1968), «Ստրաշո Պինջուր» (1951) մենագրությունը, «Ստոյան» վեպը։

Չաշուլեն գրել է նաև պիեսներ՝ «Զադրուգա», «Ակոս», «Ճյուղը քամու դեմ» (1958), «Քաղաքային ժամացույցներ» (1967), «Մթություն», «Պարտիտուրա ոմն Միրոնի համար» (1968): 1967 թվականին հրատարակվել է «Պիեսներ» ընտրանին։

Չաշուլեի դրամաներն ու կատակերգությունները հաջողությամբ բեմադրվում են Հարավսլավիայի թատրոններում[3]։

Կոլե Չաշուլեն հայերեն

  • Պապ Տալեն և տատ Պարան։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 81-88։ Թարգմ.՝ Գ. Հովսեփյան։

Ծանոթագրություններ