Կողմնակի ազդեցություն

Բժշկության մեջ կողմնակի ազդեցությունը թերապևտիկ կամ կողմնակի ազդեցություն է, որը նախատեսվածից երկրորդական է․ չնայած տերմինը հիմնականում կիրառվում կողմնակի ազդեցությունը նկարագրելու համար, այն կարող է նաև կիրառվել դեղամիջոցի օգտագործման օգտակար, բայց չնախատեսված հետևանքների դեպքում։ Դեղերի առաջընթացը բարդ գործընթաց է, քանի որ ոչ մի երկու մարդ լիովին իրար նման չեն, այնքան նույնիսկ դեղերը որոնք վիրտուալ կողմնակի ազդեցություններ չունեն, որոշ մարդկանց համար կարող են լինել բարդ։ Ինչպես նաև դժվար սարքել դեղ, որը թիրախավորում է մարմնի մի մասը, բայց չի ազդում այլ մասերի վրա[1], այն փաստը, որը մեծացնում է կողմնակի ազդեցությունների վտանգը ոչ նպատակային հատվածներում։

Երբեմն դեղեր են նշանակվում կամ կատարվում են պրոցեդուրաներ՝ իրենց կողմնակի ազդեցությունների համար․ այդ դեպքում նշված կողմնակի ազդեցությունը դադարում է լինել կողմնակի ազդեցություն և այժմ նախատեսված էֆֆեկտ է։ Օրինակ ռենտգենյան ճառագայթները պատմականորեն (և այժմ) օգտագործվում են որպես պատկերային տեխնիկա․ նրանց օնկոլիտիկ կարողության բացահայտումը հանգեցրեց նրանց աշխատանքին ռադիոթերապիայի մեջ (չարորակ ուռուցքների աբլացիա)։

Կողմնակի ազդեցությունների հաճախականություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլ առողջապահական կազմակերպություններ բնութագրում են կողմնակի ազդեցությունների հավանականությունը կամ փորձի հնարավորությունը, ինչպես[2][3]

  • Շատ հաճախ, ≥ 110
  • Հաճախ, 110 to 1100
  • Ոչ հաճախ, 1100 to 11000
  • Հազվադեպ, 11000 to 110000
  • Շատ հազվադեպ, < 110000

Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ ցանկը պետք է պարունակի միայն այն ազդեցությունները, երբ «առնվազն ողջամիտ հավանականություն» կա, որ այն առաջացել է դեղամիջոցի կողմից, և հաճախականությունը «պետք է ներկայացնի անմշակ դեպքերի ցուցանիշները (և ոչ թե տարբերությունները կամ հարաբերական ռիսկերը, որոնք հաշվարկվում են պլացեբոյի կամ այլ համեմատականի նկատմամբ)»[4]։ Այն է, հաճախականությունը նկարագրում է ինչքան հաճախ են ախտանիշները առաջացել դեղի ընդունումից հետո, բայց ոչ դեղամիջոցի հետևանքով։ Ե՛վ բուժաշխատողները[5], և՛ սովորական մարդիկ[6] սխալ են մեկնաբանում կողմնակի ազդեցությունների հաճախականությունը՝ նկարագրելով դեղամիջոցի կողմից առաջացած հաճախականության աճը։

Թերապևտիկ կողմնակի ազդեցությունների օրինակներ

Նիկոտինի հնարավոր կողմնակի ազդեցությունները[7][8]
  • Bevacizumab (Avastin) օգտագործվում է արյան անոթների աճը դանդաղեցնելու համար, օգտագործվել է չոր տարիքային մակուլար դեգենարացիայի, ինչպես նաև մակուլյար այտուցների դեմ, որոնք առաջացել են դիաբետիկ ռետինոպաթիայի և ցանցաթաղանթի կենտրոնական երակի խցանման հետևանքով[9]։
  • Buprenorphine-ը փորձնականորեն (1982-1995) հաստատվել է, որ էֆեկտիվ է ծանր, ռեֆրակտոր դեպրեսսիայի դեպքում[10][11]։
  • Bupropion -ը (Wellbutrin), հակադեպրեսանտ է, նաև կիրառվում է ծխելը դադարեցնելու օգնություն․ այս ցուցումը հաստատվել է հետագայում և ծխելը դադարեցնող արտադրանքի անվանումը Zyban է։Կանադայի Օնտարիոյում ծխելը դադարեցնելու դեղերը չեն ապահովագրվում թմրամիջոցների գավառական ծրագրերով. այլուր, Zyban-ի գինը ավելի բարձր է, քան Wellbutrin-ը, չնայած նույն դեղամիջոցն է։ Հետևաբար, որոշ բժիշկներ նշանակում են Wellbutrin երկու ցուցումների համար։
  • Carbamazepine (Կարբամազեպինը )հաստատված դեղամիջոց է բիպոլյար խանգարումների և էպիլեպտիկ նոպաների համար, բայց այն ունի ուշադրություն-դեֆիցիտային գերակտիվ խանգարումը (attention-deficit hyperactivity disorder (ADHD)), շիզոֆրենիան,ֆանտոմային վերջույթների սինդրոմը,պարօքսիզմալ էքստրիմ ցավի խանգարումը, նեյրոմիոտոնիան և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը բուժող կողմնակի ազդեցություններ[12]։
  • Dexamethasone և betamethasone-ը վաղաժամ ծննդաբերության, պտղի թոքային հասունացման համար[13]։
  • Doxepin-ը կիրառվել է անոթային այտուցը և ծանր ալերգիկ ռեակցիաների բուժման նպատակով, քանի որ այն հզոր հակահիստամինային հատկություններ ունի[14]։
  • Gabapentin, ընդունված է մեծահասակների մոտ նոպաների և պոստհերպետիկ նևրալգիայի բուժման համար, ունի կողմանկի ազդեցություններ, որոնք կիրառվում են բուժելու բիպոլյար խանգարումը, էսենցիալ տրեմորը, ջերմահորդանքը, միգրենի պրոֆիլակտիկայում, նեյրոպաթիկ ցավի համախտանիշները, ֆանտոմային վերջույթների սինդրոմը և անհանգիստ ոտքերի համախտանիշը[15]։
  • Hydroxyzine-ը հակահիստամինային է, նույնպես կիրառվում է որպես անքսիոլիտիկ։
  • Մագնեզիումի սուլֆատը մանկաբարձության մեջ՝ վաղաժամ ծննդաբերության և պրեէկլամպսիայի համար.[13]:
  • Methotrexate (MTX), հաստատված է խորիոկարցինօմայի բուժման համր, հաճախ օգտագործվում է չպատռված արտաարգանդային հղիության բուժման նպատակով[16]։
  • Սելեկտիվ սերոտոնինային հետզավթումն ընկճող դեղամիջոց sertraline-ը հաստատված հակադեպրեսանտ է, բայց հետաձգում է կոնյուգալ կլիմաքսը տղամարդկանց մոտ և, հետևաբար, կարող է տրվել նրանց, որոնց կլիմաքսը վաղաժամ է[17]։
  • Sildenafil-ի սկզբանե նախատեսված էր թոքային հիպերտենզիայի համար. այնուհետև պարզվեց, որ այն նաև էրեկցիա է առաջացնում, ինչի համար հետագայում վաճառվեց։
  • Terazosin-ը α1-ադրենէրգիկ անտագոնիստ է ընդունված է շագանակագեղձի չարորակ հիպերպլազիայի բուժման և հիպերտենզիայի համար,սա (մի քանի դեղամիջոցներից մեկն է), որն օգտագործվում է առանց պիտակի՝ դեղորայքային դիաֆորեզի և հիպերհիդրոզի (ավելորդ քրտնարտադրության) բուժման համար[18][19]։

Անցանկալի կողմնակի ազդեցությունների օրինակներ

  • Echinacea (Էխինացեա) - հաղորդվում են 20-ից ավել փոխազդեցությունների ձևեր, ներառյալ ասթմայի գրոհները, հղիության կորուստ, ցան, այտուց, մկանների ցավ և ստամոքս-աղիքային խանգարումներs[20]։
  • Feverfew - հղի կանայք պետք է խուսափեն այս բույսը օգտագործելուց, այն կարող է առաջացնել արգանդի կծկումներ, որը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման[21]։
  • Աստղածաղկազգիների բույսերը, որը ներառում է տարկավանը (լատ․՝ Tanacetum parthenium), էխինացեա, խատուտիկը և երիցուկը։ Կողմնակի ազդեցությունները ներառում են ալերգիկ մաշկաբորբը և բարձր ջերմությունը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ