Կորասոն Ակինո

Կորասոն Ակինո (Corazon Aquino) (հունվարի 25, 1933(1933-01-25)[1][2][3][…], Պանիկի, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ - օգոստոսի 1, 2009(2009-08-01)[4][1][3][…], Մակատի), Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը։ Ասիայի երկրների առաջին կին նախագահն է[8]։ Նախագահել է 1986-1992 թվականներին։

Կորասոն Ակինո
 
Կուսակցություն՝Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն
Կրթություն՝St. Scholastica's College?, Մաունթ Սենտ Վինսենտի քոլեջ, Հեռավոր արևելյան համալսարան և Ատենեո դե Մանիլա համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և իրավապաշտպան
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրհունվարի 25, 1933(1933-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրՊանիկի, Տարլակ, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ
Վախճանի օրօգոստոսի 1, 2009(2009-08-01)[4][1][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՄակատի
ԹաղվածManila Memorial Park Sucat
Քաղաքացիություն Ֆիլիպիններ[5]
ՀայրԽոսե Կորասոն
ՄայրDemetria Sumulong?[6]
ԱմուսինԲենիգնո Ակինո կրտ.
ԶավակներԲենիգնո Ակինո III, Քրիս Ակինո, Ballsy Aquino-Cruz?, Pinky Aquino-Abellada? և Viel Aquino-Dee?
 
Կայք՝coryaquino.ph
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Իշխանության գլուխ է անցել Ֆիլիպինների 1986 թվականի խաղաղ հեղափոխության («Դեղին հեղափոխություն») հետևանքով, երբ քաղաքական ընդդիմությանը՝ Կորասոն Ակինոյի առաջնորդությամբ, հաջողվեց տապալել Ֆերդինանդ Մարկոսի բռնապետական ռեժիմը և երկրում վերականգնել դեմոկրատական կարգեր։ «Թայմ» («Time») ամսագիրը 1986 թվականին նրան հռչակել է «Տարվա կին», 1999 թվականին ներառել XX դարի առավել ազդեցիկ ասացիների քսանյակի, 2006 թվականին՝ Ասիայի 65 հերոսների ցանկում։ Կորասոն Ակինոն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1996 թվականին նրան շնորհվել է Ուիլյամ Ֆուլբրայթի, 1998 թվականին՝ Ռամոն Մագսայսեյի անվան մրցանակ[9]։

Կորասոն Ակինոն վախճանվել է 2009 թվականի օգոստոսի 1-ին, աղիների քաղցկեղից[10][11][12][13][14]։ Ֆիլիպիններում նա հռչակվել է «Ժողովրդավարության մայր»[15][16][17][18][19][20][21], նրա անունով փողոցներ, հրապարակներ, դպրոցներ են կոչվել, բազմաթիվ բնակավայրերում հուշարձաններ են կանգնեցվել։

2010 թվականին Ֆիլիպինների նախագահ է ընտրվել Կորասոն Ակինոյի միակ որդին՝ Բենինիո Ակինոն[22]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորասոն Ակինո» հոդվածին։