Կորչա
Կորչա (ալբ․՝ Korçë, հուն․՝ Κορυτσά, մակեդոներեն՝ Горица, առում.՝ Curceaua, իտալ.՝ Corizza), քաղաք Հարաարևելյան Ալբանիայում։ Բնակչությունը՝ 51 152 մարդ (2011)։ Հանդիսանում է համանուն գավառի ու շրջանի վարչական կենտրոնը։ Տեղակայված է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կորչա | |||
ալբ․՝ Korçë | |||
| |||
Հարության եկեղեցին Կորչայում | |||
Երկիր | Ալբանիա | ||
Գավառ | Կորչայի գավառ | ||
Շրջան | Կորչայի շրջան | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Խոսվող լեզուներ | ալբաներեն | ||
Բնակչություն | 51 152 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | ալբանացիներ, հույներ, ռումինացիներ, մակեդոնացիներ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 082 | ||
Փոստային դասիչ | 7001–7004 | ||
Պաշտոնական կայք | bashkiakorce.gov.al | ||
Բնակչություն
Քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են ալբանացիները, որոնցից բացի կան նաև ռումինացիներ, հույներ ու մակեդոնացիներ։ Ալբանացիների շրջանում շատ են ուղղափառները։ Սակայն 1913 թվականի տվյալներով՝ քաղաքում ապրում էր 16 հազար մարդ, որոնցից 11 հազարը հույներ էին և միայն 4 հազարն էին ալբանացիներ[1]։ Քաղաքը հունական զորքերի կաղմից գրավվել է ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այնպես էլ 1940 թվականին՝ հունաիտալական պատերազմի ժամանակ, որն ավարտվեց հույների հաղթանակով։
Հայտնի բնակիչներ
- Լեոնիդաս Սամպանիս (հունարեն՝ Λεωνιδας Σαμπανης, ծնվ.՝ 1971), հույն ծանրորդ, 1996 թվականին Ատլանտայում անցկացված ու 2000 թվականին Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
- Իոանիս Պանգաս (հունարեն՝ Ιοαννης Παγκας, 1914—1895), հույն գործարար, Աթենքում ու Կորչայում կառուցել է դպրոցներ, որ կրում են իր անունը
- Պանտելեիմոն Արգիրոկաստսկի, աշխարհում հայտնի է որպես Քրիստոս Կոտոկոս (հունարեն՝ Χρηστος Κοτοκος, 1890—1968), Արգիրակաստրայի մետրոպոլիտ, վտարվել է իտալացի նվաճողների կողմից 1941 թվականին
- Պարֆենի Օրխիդսկի - Օրխիդական արքեպիսկոպոս XVII դարի երկրորդ կեսին
- Ալեքսանդեր Ասդրենի (1872—1947) — ալբանական ծագում ունեցող մակեդոնական-ռումինական բանաստեղծ, հրատարակիչ, Ալբանիայի ազգային հիմնի տեքստի հեղինակը
- Ֆաթմիր Գյատա (1922—1989) — ալբանացի գրող
- Նաում Վեքիլխարջի (1797-1846) — ալբանացի գրող, ալբաներենի այբուբենի հեղինակը
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորչա» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան