Կրիստինա Պելակովա

Կրիստինա Պելակովա (սլովակ.՝ Kristína Peláková, օգոստոսի 20, 1987(1987-08-20)[1], Svidník, Չեխոսլովակիա[1]), սլովակ երգչուհի։

Կրիստինա Պելակովա
Life is a Game ֆիլմի նկարահանման ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKristína
Ի ծնե անունKristína Peláková
Ծնվել է1987 օգոստոսի 20, Սվիդնիկ, Չեխոսլովակիա
Svidník, Չեխոսլովակիա[1]
Երկիր Սլովակիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունպոպ երգչուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2007 թվականից
ԼեյբլH.o.M.E. Production, Brjan Music
Կայքwww.kristinamusic.sk www.kristinafanklub.sk
 Kristína Peláková Վիքիպահեստում

Եվրատեսիլ 2010 թվականի մասնակիցը Սլովակիայից։

Կենսագրություն

Կարիերան սկսել է մանուկ հասակից, հաճախել է պարի և դաշնամուրի դասերի։ Ընդունվել է Կոշիցեի կոնսերվատորիայի երաժշտության և թատրոնի ֆակուլտետ, որտեղ հանդիպել է պրոդյուսեր Մարտին Կավուլիչին, ով դարձել է նրա պրոդյուսերը և օգնել հետագա կարիերայում։ 2007 թվականին թողարկել է առաջին սինգլը՝ «Som tvoja», որը ձայնագրել է բրատիսլավիայի A.M.O. խմբի ռեփեր Օպակի հետ։ Հայտնի է դարձել «Vráť mi tie hviezdy» կոմպոզիցիայի կատարումով։ Առաջին ալբոմը «Ešte Váham» թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին։

2009 թվականին «Stonka» («Ցողուն») երգով հայտնի է դարձել ոչ միայն Սլովակիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում ներկայացրել է Սլովակիան, սակայն Horehronie երգը մրցույթի եզրափակիչ փուլ չի անցել։ 2011 թվականին իր պրոդյուսերի՝ Մարտին Կավուլիչի հետ ձայնագրել են Սլովակիայում հոկեյի 2011 թվականի առաջնության հիմնը[2][3]։

2011 թվականի նոյեմբերին դարձել է «Տարվա երգչուհի» ըստ «Óčko» հեռուստաալիքի այցելուների[4][5][6]։

Դիսկոգրաֆիա

Ալբոմներ

  • Ešte Váham|….ešte váham (2008)[7]
  • V sieti ťa mám (2010)[7]
  • Na slnečnej strane sveta (2012)

Սինգլներ

  • Som Tvoja (2007)[7]
  • Zmrzlina (2008)[7]
  • Vráť Mi Tie Hviezdy '08 (2008)[7]
  • Ešte Váham (2008)
  • Stonka (2009)[8]
  • Horehronie (2010)[7]
  • Pri Oltári (2010)[8]
  • Vianočná Nálada (2010)[8]
  • V Sieti Ťa Mám (2010)[8]
  • Life is a Game (2011)
  • Tak Si Pustím Svoj Song (2011)[8]
  • Jabĺčko (2012)[9]

CD սինգլներ

  • Som Tvoja Featuring Opak / A.M.O. (2007)[7]
  • Zmrzlina Featuring Victoria (2008)[7]
  • Vráť Mi Tie Hviezdy '08 (2008)[7]
  • Horehronie (2010)[7]
  • Life is a Game (2011)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստինա Պելակովա» հոդվածին։