Համակարգչային անվտանգություն


Համակարգչային անվտանգություն, անվտանգության տեսակ, որը գործածվում է հաշվողական սարքերի (համակարգիչներ, սմարտֆոններ և այլն) և համակարգչային ցանցերի (մասնավոր և հանրային ցանցեր, այդ թվում համացանց) պաշտպանության համար։ Համակարգային ադմինիստրատորների գործունեության հարթակն իր մեջ է ներառում բոլոր գործընթացները և մեխանիզմները, որոնց օգնությամբ թվային սարքավորումները, ինֆորմացիոն դաշտը և ծառայությունները պաշտպանվում են պատահական կամ անվավեր ներթափանցումից, փոփոխումից կամ տվյալների ոչնչացումից, և այդ հարթակն ավելի կարևոր է դարձել ձևավորված խմբակցությունների համակարգչային ծրագրերի աճող կախվածության համար[1][2]։

Բանկոմատ. օբյեկտ, որն ունի համարգչային կապերի պաշտպանության կարիք

Կիբերանվտանգությունը անվտանգության տեսակների գաղտնիության, ամբողջականության և մատչելիության ապահովման գործընթաց է։ Համակարգային ադմինիստրատորն ապահովում է ակտիվների պաշտպանությունը, այդ թվում նաև համակարգիչների և սերվերների տեղային կապերի տվյալները[3][4]։ Բացի դրանից, պաշտպանության տակ են անցնում անմիջական շենքերը և ամենակարևորը՝ անձնակազմը։ Կիբերանվտանգության նպատակն է համարվում տվյալների պաշտպանությունը։ Տվյալնների անվտանգության ապահովումը կարող է լինել կիրառական և հակամիջոցային։ Տվյալնների անվտանգության ապահովման որոշ տեսակներ կարող են իրենց մեջ ներառել մուտքային կառավարումը, անձնակազմի ուսուցումը, աուդիտը և հաշվետվությունը, հավանական ռիսկերի գնահատումը, թափանցելիության թեստավորումը և հեղինակազորման պահանջը[5][6]։

Այժմ որոշ երկրներում պլանավորվում է կիբերանվտանգության ուսուցումն արդեն դպրոցից սկսած։ Այսպես՝ Մեծ Բրիտանիայում դպրոցականներին առաջարկվում են կիբերանվտանգության դասեր, որոնց ժամանակ նրանք ձեռք են բերում այն ունակությունները, որոնք թույլ կտան իրենց ապահովել բրիտանական ընկերությունների և կազմակերպությունների անվտանգությունը հակերների ցանցային գրոհներից։ Ուսումնական ծրագիրը մշակված է մշակույթի նախարարության և ԶԼՄ-ների կողմից։ Դասընթացները պլանավորվում են իրականացվել ինչպես առցանց վիճակում, այնպես էլ արտադասարանային կարգերով, որոնք պետք է անցկացվեն շաբաթական չորս անգամ՝ փորձագետ-ուսուցիչների կողմից[7]։ Աշակերտները ուսումնասիրելու են կիբերանվտանգության իսկական խնդիրները և դրանց լուծման մեթոդները։ Ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան աշակերտների համար։ Առաջին փորձնական դասընթացները պլանավորված է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերին[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ