Համլիկ Թումանյան

հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համլիկ Թումանյան (1896, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1938, Վրաստան), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, թարգմանիչ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որդին։

Համլիկ Թումանյան
 
Կուսակցություն՝Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝Ներսիսյան դպրոց և Փարիզի համալսարան (1924)
Մասնագիտություն՝թարգմանիչ, փիլիսոփա, գիտաշխատող, պետական գործիչ և հասարակական գործիչ
Ծննդյան օր1896
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր1938
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  ԽՍՀՄ
ՀայրՀովհաննես Թումանյան
ՄայրՕլգա Թումանյան
ԶավակներՆեկտար Թումանյան

Կենսագրություն

Համլիկ Թումանյանը ծնվել է 1896 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, որից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը և այն ավարտել 1924 թվականին։ Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1924 թվականին վերադառնալով Թիֆլիս` շարունակել է կուսակցական գործունեությունը։ Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող։ Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռաբինդրանաթ Թագորից («Մահիկը», «Պարտիզպան»-ը տպագրվել են Վիեննայում 1922 թվականին, Երևանում` 1955 թվականին և 1961 թվականին), նաև Պուշկինի ստեղծագործություններից։ Համլիկ Թումանյանն ուներ մեկ աղջիկ՝ Նեկտար անունով։

Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1935 թվականինին, ապա՝ 6 ամիս անց ազատ արձակվել։ 1937 թվականին անձամբ Լավրենտի Բերիայի հրամանով կրկին ձերբակալվել է և 1938 թվականին գնդակահարվել։ Գնդակահարման վայրը դեռ անհայտ է։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ