Հայկական մկնիկ

Հայկական մկնիկ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԿարգԿրծողներ (Rodentia)
ԸնտանիքՃագարամկներ (Dipodidae)
ՑեղՄկնիկներ (Sicista)
ՏեսակՀայկական մկնիկ (S. armenica)
Միջազգային անվանում
Sicista armenica
Baskevich, 1988
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Հայկական մկնիկ (լատին․՝ Sicista armenica), մկնանմանների ենթակարգի մկնիկների ցեղի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը մոտ 66 մմ է, պոչը՝ 101 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 7 գ։ Մեջքը մոխրակարմրագորշ է, վիզը և կողքերը՝ ավելի վառ, փորիկը՝ բաց մոխրավուն, պոչը՝ երկգույն։

Տարածվածությունը Հայաստանում

Բնակվում են Հայաստանում, Հանքավան գյուղի շրջակայքում։ Հանդիպում է Փամբակի, Ծաղկունյաց և, հնարավոր է, Բարգուշատի լեռնաշղթաների անտառների վերին սահմանից բարձր գտնվող ենթալպյան գոտու մարգագետիններում, մի քանի անհատի հայտնաբերել և որսացել են 2000-2200 մ բարձրություններում։ Կենսակերպն ուսումնասիրված չէ։ Գտնվում է անհետացման եզրին։ Լոնդոնի կենդանաբանական ընկերության կողմից դասվել է 100 կաթնասունների շարքին, որոնց գոյությունն առավել վտանգված է։

Էկոլոգիա

Բնակվում է բարձր և խիտ տարատեսակ խոտաբույսերի առկայությամբ ենթալպյան բիոտոպերում` անտառի վերին եզրին, ծովի մակարդակից 2000-2200 մ բարձրության վրա։

Կենսաբանության առանձնահատկությունները գրեթե հետազոտված չեն։ Սնվում են խառը կերով, մեծ մասամբ` կանաչ, սերմեր, պտուղներ։ Կարող է նաև սնվել միջատներով և խմել ջուր։ Ակտիվությունը, հավանաբար, ինչպես և այլ մկնիկներինը մթնշաղագիշերային է։

Պահպանություն

Փոքր թվաքանակով Էնդեմիկ տեսակ է, որն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես վտանգված տեսակ։

Սակավաթիվ, հազվադեպ տեսակ է, որը հետազոտման և պահպանման կարիք ունի։

Վտանգման գործոններից է ենթալպյան գոտում մարդու գործունեությունը, մասնավորապես անասունների արածեցումը, ինչպես նաև կլիմայի արիդացումը (ավելի չորայինի փոփոխվելը)։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական մկնիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։