Հայ-բելառուսական հարաբերություններ

Հայ-բելառուսական հարաբերություններ, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերություններ։ Երկրների միջև ստորագրվել է 82 փաստաթուղթ (54 համաձայնագիր, 20 արձանագրություն, 2 հուշագիր և 6 այլ փաստաթուղթ)[1]։

Հայ-բելառուսական հարաբերություններ

Հայաստան

Բելառուս

Ներկայումս Բելառուսում ՀՀ դեսպանն է Ռազմիկ Մկրտչի Խումարյանը[1][2], իսկ Հայաստանում Բելառուսի դեսպանն է Ալեքսանդր Վլադիմիրի Կոնյուկը[1][3]։

Հայաստանում Բելառուսի դեսպանությունը գտնվում է հետևյալ հասցեում։ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Մ․ Բաղռամյան փողոց, տուն 9/1[4]։ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը գտնվում է հետևյալ հասցեում։ Երկիր Մինսկ,Պարտիզանական շրջան, Բումաժկովի փողոց, տուն 50[5]։

Երկրների ընդհանուր բնութագրեր

Տարածք (կմ²)29 743[6][7][8]207 600[9][10][11][12]
ՄայրաքաղաքԵրևան[6][7][8]Մինսկ[11][12]
Բնակչություն (մարդ)2 965 000[8]9 349 645[13]
Պետական կառուցվածքունիտար պետությունունիտար պետություն
ՀՆԱ և գնողունակության հավասարության ծավալ (մլրդ դոլ.)39,484[14]189,8[14]
Զինված ուժերի թվաքանակը (մարդ)44 800[15]45 000[16]—45 350[17]
Ռազմական բյուջե մլրդ դոլ.)0,621[15]0,616[17]
Պողպատի հալեցում (մլն տ/թվական)2,2[18]
Էլեկտրաէներգիայի արտադրություն (տերավատ ժամ/ թվական)38,7[19]

Պատմություն

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993

թվականի[1][20] հունիսի 11-12-ը[1]։ Նույն թվականին բացվել Է Բելառուսում Հայաստանի դեսպանատունը, իսկ 2001 թվականին՝ Հայաստանում Բելառուսի դեսպանատունը[1]։

Առևտրատնտեսական հարաբերություններ

2020 թվականի մարտին Երևանում տեղի ունեցավ առևտրատնտեսական համագործակցության հարցերով բելառուսա-հայկական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը[20]։

2014 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 40,068 մլն դոլար։ Բելառուսական արտահանումը կազմել է 31,0315 մլն դոլար, իսկ հայկական արտահանումը՝ 9,0365 մլն դոլար[1]։ 2020 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 82,3 մլն դոլար։ բելառուսական արտահանումը կազմել է 57,5 մլն դոլար, իսկ հայկական արտահանումը՝ 24,8 մլն դոլար[20]։

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Պավլովիչ Անդրեյչենկոն հայտարարել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 50 միլիոն դոլար, սակայն նշել է, որ «այդ թիվը չի համապատասխանում բելառուսա-հայկական հարաբերությունների ներուժին»[21]։

Հայաստան բելառուսական արտահանման հիմնական ապրանքներն են կաթը, սերուցք, կարագ, պանիր, կաթնաշոռ, տավարի միս, տրակտորներ, թամբի քարշակներ, մեքենաներ և սարքեր՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար, մեկուսացված լարեր, մալուխներ, դեղամիջոցներ, կահույք և դրա մասեր, մասեր[20], ինչպես նաև պահեստամասեր, լուցկիներ, պլաստմասեիրեր, ավտոմեքենաների անվադողեր, փայտե շինանյութեր, խողովակաշարեր, տրիկոտաժե իրեր, պոմպեր[1] և վերելակներ[21].

Բելառուս հայկական արտահանման հիմնական ապրանքներն են թունդ ոգելից խմիչքները, ձուկը, պղնձի ջարդոնն ու թափոնները, ստիրոլի պոլիմերները, ֆեռոհամաձուլվածքները, հիգիենայի պարագաները[20], ինչպես նաև հանքային ջուր, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ[1] և ծաղիկները[21]։

Հայաստանում գործում է բելառուսական կապիտալի մասնակցությամբ չորս ձեռնարկություն[20]։

Համագործակցություն մշակույթի ոլորտում

Ամեն տարի երկրների կողմից փոխանակվում են ցուցահանդեսներ և ստեղծագործական խմբերի ելույթներ, Բելառուսը և Հայաստանը մասնակցում են իրենց տարածքում անցկացվող միջազգային փառատոներին[20]։

2019թ. Մայիսի 16-20-ը Հայաստանում անցկացվեցին Բելառուսի մշակույթի օրերը[20]։

Դիվանագիտական այցեր

ՈւղղությունԱմսաթիվԱյցելուՆշումներ
Բելառուս2000 թվականի հունիսվարչապետ Անդրանիկ Նահապետի Մարգարյան[1]
Հայաստան2000 թվականի հոկտեմբերվարչապետ Վլադիմիր Վասիլևիչ Երմոշին
Հայաստան2001 թվականի մայիսնախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո
Բելառուս2002 թվական մարտնախագահ Ռոբերտ Քոչարյան
Հայաստան2003 թվականի հոկտեմբերարտաքին գործերի նախարար Սերգեյ Նիկոլայի Մարտինով
Բելառուս2004 թվականի փետրվարԱզգային ժողովի նախագահ Արթուր Վահանի Բաղդասարյան
Հայաստան2005 թվականի ապրիլԱզգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Նիկոլայի Կոնոպլյով
Բելառուս2005 թվականի մայիսվարչապետ Անդրանիկ Նահապետի Մարգարյան
Հայաստան2006 թվական հոկտեմբերվարչապետ Սերգեյ Սերգեևիչ Սիդորսկի
Բելառուս2008 թվականի նոյեմբերԱԳ նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյան
Հայաստան2009 թվականի մարտնախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո
Հայաստան2009 թվականի հոկտեմբերարտաքին գործերի նախարար Սերգեյ Նիկոլայի Մարտինով
Բելառուս2011 թվականի մայիսվարչապետ Տիգրան Սուրենի Սարգսյան
Բելառուս2011 թվականի սեպտեմբերԱԳ նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյան
Հայաստան2013 թվականի մայիսնախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո
Հայաստան2013 թվականի սեպտեմբերարտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրի Մակեյ
Բելառուս2014 թվականի ապրիլԱԳ նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյան
Բելառուս2014 թվականի մայիսվարչապետ Հովիկ Արգամի Աբրահամյան

Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին

Անդամակցություն միջազգային կազմակերպություններին։

Հայաստան Բելառուս
ՄԱԿ1992[7]1945[11][22]
ԱՊՀ1991[7]1991[11][22]
Արժույթի միջազգային հիմնադրամ1992[7]1992[11][22]
ՎԶՄԲ1992[7]1992[11][22]
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն1992[7]1992[11][22]
Համաշխարհային մաքսային կազմակերպություն1992[23]1993[23]
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն1992[7]1993[11]/2002[22]
Գործընկերություն հանուն խաղաղության1994[24]1995[24]
Եվրասիական տնտեսական միություն2014[25]/2015[7]2015[11][22]
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն1993[26]1957[26]
Ցուցահանդեսների միջազգային բյուրո[27]1951[22]
Աշխատանքի միջազգային կազմակերպություն[28]1954[29]
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն[30]1967[22]
Էներգետիկ խարտիա[31]1991[22]
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ[32]1992[22]
Ստանդարտացման միջազգային կազմակերպություն[33]1993[22]
Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպություն[34]1994[22]
ՄՊՄ[35]1995[22]
Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդ[36]1997[22]
ՄԻԿ[37]2005[22]

Ծանոթագրություններ