Հանա Ռովինա

իսրայելցի դերասանուհի

Հանա Ռովինա (եբրայերեն՝ חנה רובינא‎&lrm, սեպտեմբերի 15, 1888(1888-09-15) կամ հոկտեմբերի 9, 1888(1888-10-09)[1], Բերեզինո, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 3, 1980(1980-02-03) կամ փետրվարի 2, 1980(1980-02-02)[1], Թել Ավիվ, Իսրայել[2][6]), հայտնի է նաև՝ Ռոբինա, իսրայելցի դերասանուհի։ Հաճախ նրան անվանում են «հրեական թատրոնի առաջին լեդի»[7]։

Հանա Ռովինա
եբրայերեն՝ חנה רובינא
Ծնվել էսեպտեմբերի 15, 1888(1888-09-15) կամ հոկտեմբերի 9, 1888(1888-10-09)[1]
ԾննդավայրԲերեզինո, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 3, 1980(1980-02-03) (91 տարեկան) կամ փետրվարի 2, 1980(1980-02-02)[1] (91 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել[2]
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Ալեքսանդր Պեն[3]
Երեխա(ներ)Ilana Rovina?
Պարգևներ և մրցանակներ
Սոլ Յուրոկ և Հանա Ռովինա (1954)

Կենսագրություն

Հանա Ռովինան ծնվել է Բերեզինոյում, Մինսկի շրջան (նահանգ), Բելառուս, Ռուսական կայսրություն։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Վարշավայում անցել է նախադպրոցական մանկավարժների համար նախատեսված եբրայերենով դասընթացը[8]։

Հրեա գրող Ալեքսանդր Պեննից 1937 թվականին դուստր է ունեցել՝ Իլանային[9]։

Գործունեություն

Դերասանական կարիերան սկսել է Նահամ Ցեմախի անվան հրեական թատրոնում։ 1917 թվականին, Հաբիմա թատրոնի բացման հետ մեկտեղ, միացել է նրան և մասնակցել նախնական թատերական գործընթացներին, եղել թատրոնի հիմնադիրներից, աշակերտել Կոնստանտին Ստանիսլավսկուն, Եվգենի Վախթանգովին, խաղացել Եվգենի Վախթանգովի պիեսում։ Հայտնի է դարձել Սեմյոն Անսկիի The Dybbuk (Երկու աշխարհների միջև) պիեսում մարմնավորած Լեայի դերով[10]։

1928 թվականին Ռովինան և Հաբիմա թատրոնի այլ դերակատարներ ներգաղթել են Պաղեստին։ Հաբիմա թատրոնը դարձել է նոր ազգային թատերական շարժման առաջատար, իսկ Ռովինան ճանաչվել է որպես շարժման առաջատար դերասանուհի[11]։ Մոսկվայում The Dybbuk պիեսի կատարմամբ (Լեայի դերակատարմամբ, սպիտակ զգեստով, երկար սև հյուսերով), Ռովինայի կերպար դարձավ ի հայտ եկող հրեական թատրոնի իկոն[12][13]։

Ռովինայի հանդերձարանը Հաբինա թատրոնում

Ռովինան շատ լուրջ էր վերաբերվում իր գործին և փորձում էր ապրել հերոսների կյանքով։

Նիսիմ Ալոնին Ռովինայի համար գրել է «Մորաքույր Լիզա» պիեսը, որտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսին[14]։

Ռովինան հանդիսատեսից մեծ ուշադրություն է պահանջել։ Նա հաճախակի դադարեցնում էր խաղը, եթե զգում էր, որ հանդիսատեսը բավական ուշադիր չէ։ Մի անգամ բեմում նա դադարեցրել է ներկայացումը և դիմելով պատանի հանդիսատեսին՝ խնդրել դադարեցնել արևածաղկի սերմեր ծամելը։

Սցենոգրաֆիա

  • Հավերժական երգ (1914)
  • Պարահանդես ակունքներում (1918)
  • Դիբբուկ (1922) - Լեա[15][16][17]

Ֆիլմագրություն

  • «Սաբրա» («Ցաբար») (ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆորդ, 1933)[18]

Մրցանակներ և ճանաչում

1956 թվականին թատերական գործունեության համար արժանացել է Իսրայելի մրցանակի[12][19]։ Բեմում ակտիվ գործունեություն է ծավալել մինչև մահը՝ 1980 թվականը[20]։ Մահացել է Թել Ավիվում, 91 տարեկանում։

Տես նաև

  • Իսրայելի թատրոն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանա Ռովինա» հոդվածին։