Հաշտարարություն

Հաշտարարություն (լատին․՝ mediare - միջնորդություն[1], Медиа́ция) կամ վեճի այլընտրանքային լուծում (անգլ.՝ alternative dispute resolution, ADR), երրորդ՝ չեզոք կամ տվյալ իրավական հակամարտության մեջ անկողմնակալ կողմի մասնակցությամբ վեճերի այլընտրանքային կարգավորման տեխնոլոգիաներից մեկը։ Միջնորդ (մեդիատոր) կողմն օգնում է կողմերին որոշակի համաձայնության գալ՝ լիովին վերահսկելով վեճի կարգավորման վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացը և դրա լուծման պայմանները[2]։

Հաշտարարության պատմություն

Վեճերը լուծելու համար միջնորդների օգտագործումը նշվել է դեռևս հին ժամանակներից, պատմաբանները նման դեպքերի մասին հիշատակել են Փյունիկիայի և Բաբելոնի առևտրում։ Հին Հունաստանում գոյություն է ունեցել միջնորդների (proxenetas) օգտագործման պրակտիկա, հռոմեական իրավունքը, սկսած Հուստինիանոսի օրենսգրքով (մ.թ. 530-533), ճանաչել է միջնորդությունը։ Հռոմեացիները տարբեր տերմիններ են օգտագործել «միջնորդ» հասկացության համար՝ internuncius, medium, intercessor, philantropus, interpolator, conciliator, interlocutor, interpres, և վերջապես mediator (հաշտարար)։

Որոշ ավանդական մշակույթներում միջնորդը հատուկ հարգանք է վայելել և պատվվել է քահանաների կամ ցեղերի առաջնորդների հետ հավասար։

Միջնորդությունն իր ժամանակակից իմաստով սկսել է զարգանալ 20-րդ դարի երկրորդ կեսից, առաջին հերթին՝ անգլո-սաքսոնական իրավունքի երկրներում՝ ԱՄՆ-ում[1], Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, որից հետո այն սկսել է տարածվել Եվրոպայում։ Միջնորդության կիրառման առաջին փորձերը, որպես կանոն, վերաբերում էին ընտանեկան հարաբերությունների ոլորտում վեճերի լուծմանը։ Հետագայում միջնորդությունը ճանաչում է գտել հակամարտությունների և վեճերի լայն շրջանակի լուծման գործում՝ սկսած տեղական համայնքների հակամարտություններից մինչև կոմերցիոն և հանրային ոլորտներում բարդ բազմակողմ հակամարտություններ։

Միջազգային իրավունքում միջնորդության օրենսդրորեն ամրագրումը ներառված է «Միջազգային առևտրային հաշտեցման ընթացակարգերի մասին մոդելային օրենքում» և ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածում[1][3]։

Կիրառման ոլորտներ

  • Տնտեսական, աշխատանքային (միջկորպորատիվ և ներկորպորատիվ հակամարտություններ) և կառավարման ոլորտներ
  • քաղաքական
  • ընտանեկան վեճեր (այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված)
  • միջնորդություն կրթության մեջ
  • բնապահպանական հարցեր
  • միջմշակութային և միջհամայնքային հակամարտություններ և այլն[2][4]։

Հաշտարարության սկզբունքներ

  • Անաչառություն
  • չեզոքություն
  • կողմերի ընդունում
  • աջակցություն[2]։

Հաշտարարության տեսակներ

  • Խնդրի լուծման կամ կարգավորմանն ուղղված հաշտարարություն (problem-solving or settlement-directed approach), առանձնահատկությունը մարդկանց շահերի վրա կենտրոնանալն է, ոչ թե նրանց դիրքորոշումների
  • Տրանսֆորմատիվ հաշտարարություն (transformative approach)․ կողմերն ինքնուրույն են որոշում միջնորդության ընթացքը, իսկ միջնորդ-հաշտարարը հետևում է նրանց։ Ուշադրության կենտրոնում կողմերի հաղորդակցությունն է։ Հիմնական բաղադրիչը լսելն ու լսվելն է, ինչը կողմերին օգնում է զգալ որոշակի «փոխակերպում» և ըմբռնել, ճանաչել միմյանց տեսակետը։ Участники
  • Նարատիվ հաշտարարություն (narrative approach). պատմողական մոտեցում, որի հիմքում այն համոզմունքն է, որ միջնորդներն ու հակամարտող կողմերը արտահայտում են իրենց տեսակետները տեղի ունեցողի վերաբերյալ և երկխոսության ընթացքում տևական ազդեցություն ունենալով միմյանց վրա՝ աստիճանաբար համաձայնության են գալիս։
  • Էկոհամակարգսյին կամ ընտանեկան հաշտարարություն (ecosystemic or family-focused approach). այս մոտեցումը հարմար է ընտանեկան կոնֆլիկտների կարգավորման համար։ Հիմնական նպատակն է օգնել ընտանիքներին հաղթահարել խնդիրները և պահպանել հարաբերությունները երեխաների հետ։ Դա վերաբերում է նաև միջմշակութային հակամարտություններին, տարբեր սերունդների ներկայացուցիչների միջև վեճերին։
  • Ընբռնման հիմքով հաշտարարություն (understanding-based approach). մոտեցում, որի հիմնական նպատակը վեճի կարգավորումն է՝ կողմերից յուրաքանչյուրին օգնելով հասկանալ ինչպես իր սեփական, այնպես էլ մյուս կողմի հեռանկարները, առաջնահերթությունները և շահերը, ինչը նպաստում է համատեղ ջանքերով հաղթահարել հակամարտությունը։
  • Վերականգնողական հաշտարարություն (restorative mediation)․ իմաստով մոտ է «Ըմբռնման վրա հիմնված» միջնորդությանը, այն նպատակ ունի ստեղծել պայմաններ երկխոսության համար, որտեղ ընդունված որոշումների պատասխանատվությունը կրում են հակամարտող կողմերը, ինչը հանգեցնում է հարաբերությունների վերականգնմանը և վնասի հարթմանը։ Հաշտարարի խնդիրը ոչ թե հաշտեցնելն է, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում կողմերն իրենք կգան հաշտեցման վերականգնող էֆեկտի։
  • Գնահատողական հաշտարարություն (evaluative approach)․ մոտեցում, որում միջնորդն ազդում է գործընթացի վրա, գնահատում է այն, ինչ կատարվում է և ազդում արդյունքի վրա, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկելով վեճի լուծման իր տարբերակները[4][5]։

Համացանցային միջնորդություն

Միջնորդության համացանցային տեսակն իրականացվում է ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով կարգավորել այն վեճերը, որոնցում կողմերը հեռու են միմյանցից (միջազգային առևտուր, էլեկտրոնային առևտուր), կամ ովքեր չեն կարող անձամբ մասնակցել ընթացակարգին (օրինակ՝ հաշմանդամություն)։ Նման միջնորդությունն օգտակար է որպես հիմնական գործընթացի նախնական փուլ, որտեղ, օրինակ, կարևոր է ժամանակի գործոնը, կողմերը նախապատրաստելու և ուղեղային գրոհ վարելու ընթացակարգը։ Առանձնանում է արդյունավետությամբ, նյութականությամբ և բազմակողմանիությամբ[2][6]։

Հաշտարար և միջնորդ

  • Հաշտարարը (միջնորդ) մարդ է կամ մարդկանց խումբ, որոնք երրորդ, անկախ կողմ են հանդիսանում, այսինքն հետաքրքրված չեն տվյալ հակամարտության այս կամ այն կեր լուծմամաբ և կողմերին օգնում են կարգավորել վեճը։ Հաշտարարության որոշ դպրոցներում հաշտարարը կարող է առավել ակտիվ դերակատարում ունենալ, իսկ այլ դպրոցներում հաշտարարի դերը հանգում է ֆասիլիտացիայի՝ օժանդակության/աջակցության։
  • Օժանդակողը (անգլ.՝ facilitator, լատին․՝ facilis — թեթև, հարմար) պատասխանատու է բանակցությունների կազմակերպման համար, վերահսկում է կանոնակարգերի պահպանումը և գործընթացի կառուցվածքը, ղեկավարում է ընթացակարգը[7]։

Հաշտարարների վարքագծի կանոններ

Հաշտարարների վարքագծի եվրոպական օրենսգիրքը (անգլ.՝ European Code of Conduct for Mediators) հաշտարարների էթիկական կանոնների մի շարք է, որը մշակվել է մի խումբ պրոֆեսիոնալ հաշտարարների կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ, ընդունվել է 2004 թվականի հուլիսի 2-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի համաժողովում և հաստատվել է պրոֆեսիոնալ հաշտարարների և հաշտարարությամբ հետաքրքրված անձանց կողմից։ Սույն օրենսգիրքը սահմանում է մի շարք սկզբունքներ, որոնց ցանկացած միջնորդ կարող է միանալ կամավոր հիմունքներով և իր պատասխանատվությամբ։ Օրենսգիրքը նախատեսվում է կիրառել քաղաքացիական և առևտրային գործերով բոլոր տեսակի հաշտարարությունների նկատմամբ[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշտարարություն» հոդվածին։