Հասան Բարոև

Հասան Մահարբեկովիչ Բարոև (օսերեն՝ Бæройты Махарбеджы фырт Хасан, ռուս.՝ Хасан Махарбекович Бароев, դեկտեմբերի 1, 1982(1982-12-01), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2004 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի երկակի և Եվրոպայի երկակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ ՀՍՀ-Ալանիայի երիտասարդության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար։

Հասան Բարոև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 1, 1982(1982-12-01) (41 տարեկան)
Ծննդավայր՝Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
188 սանտիմետր

Կենսագրություն

Հասան Բարոևը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 1-ին Տաջիկական ԽՍՀ Դուշանբե քաղաքում, օսական ծագում ունեցող ընտանիքում։ Ծնողները ծագումով եղել են Հյուսիսայի Օսիա-Ալանիայի Հանրապետության Պրավոբերեժնի շրջանի Զամանկուլգյուղից։ 1992 թվականին ընտանիքը Տաջիկստանից տեղափոխվել է Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Վլադիկավկազում։

Մարզվել սկսել է տասներեք տարեկանում հայտնի մարզիչների, մասնավորապես սպորտի վաստակավոր վարպետ Վլադիմիր Ուրույմագովի մոտ։ Հանդես է եկել Հյուսիսային Օսիա-Ալանիայի «Տորպեդո» թիմում, Ռոստովի ՍԿԱ ակումբում։

Ռուսաստանի հավաքականում ելույթներն սկսել է 2000 թվականին։ Ներկայացրել է «Դինամո» միությունը։

Հասան Բարոևն ամուսնացած է, բնակվում է Մոսկվայում։ 2016 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն Հասան Բարոևին զրկել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից թուրինաբոլի օգտագործման համար[1]։

Մարզական ձեռքբերումներ

Պարգևներ և կոչումներ

  • Բարեկամության շքանշան (4 նոյեմբերի, 2005 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականի Աթենքի 18-րդ Օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական մեծ ձեռքբերումների համար[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (2 օգոստոսի, 2009 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2008 թվականի Պեկինի 19-րդ Օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական մեծ ձեռքբերումների համար[3]
  • «Ի փառս Օսիայի» մեդալ
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ

Հետաքրքիր փաստեր

  • Իր հաղթանակներից մեկի համար Հասան Բարոևը Սուլեյման Քերիմովից նվեր է ստացել «Բենթլի» ավտոմեքենա[4]։
  • Օլիմպիական խաղերի համար ստացած մրցանակային գումարով Բարոևն իր մարզիչի հետ Վլադիկավկազում կառուցել է երեք յոթհարկանի շենք[4]։
  • Հասան Բարոևը նկարահանվել է Ջանիկ Ֆայզիևի «Օգոստոս։ Ութին» (ռուս.՝ «Август. Восьмого») ֆիլմի գլխավոր դերերից մեկում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ