Հարի Մուլիշ

Հարի Մուլիշ (հոլ.՝ Harry Mulisch, հուլիսի 29, 1927(1927-07-29)[1][2][3][…], Հաառլեմ, Նիդերլանդներ - հոկտեմբերի 30, 2010(2010-10-30)[4][1][2][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[5]), նիդերլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ։ Համարվում է հետպատերազմյան Նիդերլանդների ամենաազդեցիկ երեք գրողներից մեկը (մյուսներն են Ֆրեդերիկ Հերմանսը և Խերարդ Ռեյվեն)։

Հարի Մուլիշ
Harry Mulisch
Ծնվել էհուլիսի 29, 1927(1927-07-29)[1][2][3][…]
ԾննդավայրՀաառլեմ, Նիդերլանդներ
Վախճանվել էհոկտեմբերի 30, 2010(2010-10-30)[4][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԱմստերդամ, Նիդերլանդներ[5]
ԳերեզմանZorgvlied
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, դրամատուրգ, ակնարկագիր, գրող և սցենարիստ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներՀարձակում, Երկնքի հայտնագործություներ և The Stone Bridal Bed?
Պարգևներ
ԱմուսինSjoerdje Woudenberg?
Изображение автографа
Կայքmulisch.nl
 Harry Mulisch Վիքիպահեստում

Մուլիշը մեծացել է Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, որի հուշերը խորը կնիքն են թողնել նրա հետագա գրական ժառանգության վրա։ Նա իր հրեա մոր հետ փրկվել է համակենտրոնացման ճամբարներից շնորհիվ նրա հոր՝ գերմանացիների հետ համագործակցության։

Առավել հայտնի են նրա «Հարձակումը» (1982) և «Երկնքի հայտնագործությունները» (1992) վեպերը։ Վերջինս 2007 թ. ճանաչվել է «Հոլանդերեն գրականության լավագույն նմուշ»։

«Հարձակումը» (հոլանդ.՝ De Aanslag) պատմություն է պատերազմի վերջին օրերին իր ընտանիքը կորցրած մի տղայի մասին, որը տասնամյակների ընթացքում փորձում է պարզել իր հարազատների կորստի իրական պատճառը և գտնել իրական մեղավորներին։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Մուլիշ» հոդվածին։