Հենրի Մորգենթաու Կրտսեր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մորգենթաու (այլ կիրառումներ)

Հենրի Մորգենթաու (անգլ.՝ Henry Morgenthau, մայիսի 11, 1891(1891-05-11)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 6, 1967(1967-02-06)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի պետական գործիչ։

Հենրի Մորգենթաու Կրտսեր
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Կոռնելի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում և Dwight School?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանքհուդայականություն
Ծննդյան օրմայիսի 11, 1891(1891-05-11)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի օրփետրվարի 6, 1967(1967-02-06)[4][1][2][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԹաղվածMount Pleasant Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ՀայրՀենրի Մորգենթաու
ԱմուսինElinor Morgenthau?
ԶավակներRobert M. Morgenthau?, Henry Morgenthau III? և Joan Morgenthau Hirschhorn?
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Ծնվել է Նյու Յորքում, հրեական ընտանիքում, գործարար և դիվանագետ Հենրի Մորգենթաուի ավագ որդին։ Կոռնելի համալսարանում սովորել է Գյուղատնտեսություն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես սպա ծառայել է նավատորմում։ 1913 թվականից նա ընկերական հարաբերություններ է ունեցել Ֆրանկլին Ռուզվելտի հետ։ 1915 թվականին ամուսնացել է Էլինոր Ֆեթմանի հետ, որը Մեյեր Լեմանի թոռնուհին է, Lehman Brothers բանկի հիմնադիր երեք եղբայրներից մեկը։

Նյու Յորք նահանգի Ռուզվելտի նահանգապետության ժամանակ Մորգենթաուն դարձել է գյուղատնտեսության գծով խորհրդական (1928), ապա՝ նահանգի արգելոցների կառավարիչ (1930)։

Ռուզվելտի նախագահության սկզբում Մորգենթաուն զբաղեցնում էր դաշնային գյուղատնտեսական բյուրոյի և գյուղատնտեսական վարկային կառավարման ղեկավարի պաշտոնները։ 1933 թվականին՝ ֆինանսների նախարարի տեղակալ։

ԱՄՆ ֆինանսների նախարար 1934-1945 թվականներին։ ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտի քաղաքական և տնտեսական խորհրդական։

Հայտնի է որպես Մորգենթաուի պլանի հեղինակ, որն ԱՄՆ-ին առաջարկել է 1944 թվականին հետպատերազմյան Գերմանիան արդյունաբերական և ռազմական առումով փոքր ագրարային թուլացած պետությունների շարքին վերափոխելու համար, որոնք այլևս չեն կարող սպառնալ Եվրոպային և ամբողջ աշխարհին։ Պլանն այդպես էլ կյանքի չի կոչվել։

Նա կառավարության այն անդամների թվում էր, որոնց գործունեությունը չէր սահմանափակվում նեղ մասնագիտական շրջանակներով, և որոնք ակտիվորեն մասնակցում էին ինչպես կառավարության ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ձևավորմանը։

— Խորհրդային դիվանագետ Ն. Նովիկով[6]

1945-1950 թվականներին՝ նախագահ, իսկ 1951-1953 թվականներին՝ ամերիկյան Միացյալ հրեական կոչ հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ։ 1950-1951 թվականներին՝ Երուսաղեմի հրեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, 1951-1954 թվականներին՝ Իսրայելի ֆինանսավորման և զարգացման ամերիկյան կորպորացիայի նախագահ[7]։

Հենրի և Էլինոր Մորգենթաուները ունեցել են երեք երեխա՝ Ջոան Մորգենթաու Հիրշհորնը (կլինիկական մանկաբուժության և կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր, Մաունթ-Սինայ բժշկական դպրոցի ուսանողների գծով դեկանի օգնական), Հենրի Մորգենթաու III (հեռուստապրոդյուսեր և գրող) և Ռոբերտ Մ. Մորգենթաուն (Մանհեթենի շրջանային դատախազ)։

Հիշատակ

Հենրի Մորգենթոյի պատվին Իսրայելում անվանակոչվել է մոշավ Թալ Շահարը (եբրայերեն՝ טל שחר ‎, առավոտյան շաղ), որը Մորգենթոյի ազգանվան թարգմանությունն է գերմաներենից։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Մորգենթաու Կրտսեր» հոդվածին։