Հենրի Ջոզեֆ Վուդ

Հենրի Զոզեֆ Վուդ (անգլ.՝ Sir Henry Joseph Wood, մարտի 3, 1869(1869-03-03)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 19, 1944(1944-08-19)[1][2][3][…], Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դիրիժոր։ Օքսֆորդի համալսարանի երաժշտության դոկտոր (1926 թվական)։

Հենրի Ջոզեֆ Վուդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1869(1869-03-03)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 19, 1944(1944-08-19)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՀարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանSt Sepulchre-without-Newgate, Holborn
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
 Henry Joseph Wood Վիքիպահեստում

Սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում (1886–1888 թվականներ)։ Բեմելը՝ 1889 թվականին։ 1895 թվականից ղեկավարել է Լոնդոնի հանրամատչելի, այսպես կոչված, Promenade (մոտ 50 տարի), 1897 թվականից՝ նաև «կիրակնօրյա» սիմֆոնիկ համերգները։ Վուդը մեծ ավանդ ունի Անգլիայում սիմֆոնիկ երաժշտության տարածման և նվագախմբային արվեստի զարգացման գործում։ Տարբեր քաղաքներում ղեկավարել է սիմֆոնիկ նվագախմբեր և երաժշտական փառատոներ, օպերային ներկայացումներ։ 1923 թվականից Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր։ Պրոպագանդել է նաև ռուսական դասական ( Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի նրա կատարումը բարձր է գնահատել Լենինը) ու խորհրդային (Ն․ Մյասկովսկի, Մ․ Պրոկոֆև, Դ․ Շոստակովիչ, Ա․ Խաչատրյան) երաժշտությունը՝ հատկապես Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վուդը հեղինակ է երաժշտական և գրական երկերի, որոնք ստորագրել է Պ․ Կլենովսկի կեղծանունով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ջոզեֆ Վուդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 533