Հերման Գյորինգ

Հերման Վիլհելմ Գյորինգ (գերմ.՝ Hermann Wilhelm Göring) (հունվարի 12, 1893(1893-01-12)[6][7][8][…], Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[9] - հոկտեմբերի 15, 1946(1946-10-15)[10][6][7][…], Nuremberg Court Prison, Նյուրնբերգ[11]), ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից, պատերազմական հանցագործ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է օդաչու։ 1922 թվականից՝ նացիոնալ-սոցիալիստական (նացիստական) կուսակցության անդամ և ԽԱ-ի (գրոհային ջոկատների) պարագլուխ։ Որպես Հիտլերի քաղաքական լիազոր (1930 թվականից) և Ռայխսթագի նախագահ (1932 թվականի օգոստոսից) ակտիվ դեր է խաղացել 1933 թվականին ֆաշիստական դիկտատուրայի հաստատման գործում, որից հետո դարձել է ավիացիայի կայսերական նախարար և Պրուսիայի կառավարության ղեկավար։ Եղել է ռազմաօդային ուժերի (Լյուֆտվաֆե) գլխավոր հրամանատար (1935 թվականից), «Գյորինգ» արդյունաբերական խոշորագույն կոնցեռնի տնօրեն (1937 թվականից)։ Գյորինգը Գերմանիայի նվաճած տերիտորիաներում նացիստական տեռորի կազմակերպիչներից էր։ 1940 թվականից՝ ռայխսմարշալ։ Նյուրնբերգյան դատավարությունում դատապարտվել է մահապատժի, սակայն պատժից առաջ ինքնասպանություն է գործել (հոկտեմբերի 15-ին)։

Հերման Գյորինգ
գերմ.՝ Hermann Göring
 
Կուսակցություն՝Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[1][2] և Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[1][3]
Կրթություն՝Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1923)[1][4], Royal Prussian Main Cadet Institute? (1914)[1] և Royal Prussian Cadet House Karlsruhe? (1909)[1]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, օդաչու և war criminal
Դավանանքլյութերականություն[5]
Ծննդյան օրհունվարի 12, 1893(1893-01-12)[6][7][8][…]
ԾննդավայրՌոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[9]
Վախճանի օրհոկտեմբերի 15, 1946(1946-10-15)[10][6][7][…] (53 տարեկան)
Վախճանի վայրNuremberg Court Prison, Նյուրնբերգ[11]
ԹաղվածWenzbach[12]
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա և  Գերմանական կայսրություն[13]
Ի ծնե անունգերմ.՝ Hermann Wilhelm Göring
ՀայրՀենրիխ Էրնստ Գյորինգ
ՄայրFranziska Tiefenbrunn?[14]
ԱմուսինԿարին Գյորինգ և Էմմի Գյորինգ
ԶավակներԷդդա Գյորինգ
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 113
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Գյորինգ» հոդվածին։