Jump to content

Հովիվ արբանյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոմեթևս (աջից) և Պանդորան հսկում են Սատուրնի F օղակը իրենց ներքին և արտաքին ուղեծրերով
Հովիվ արբանյակի ազդեցության մեթոդ – Եթե մասնիկները գտնվում են արբանյակի ուղեծրից առաջ կամ ետ, ապա նրանք կամ արագանում են և հեռանում են ուղեծրից, կամ դանդաղում են, այսպիսով բերվում ետ դեպի օղակի ուղեծիր

«Հովիվ» արբանյակ են անվանում Արեգակնային համակարգի գազային հսկա մոլորակների այն ոչ մեծ բնական արբանյակները, որոնք թույլ չեն տալիս օղակների ծայրամասերի մասնիկներին հեռանալ օղակից։ Նրանք, այսպես ասած, ծառայում են որպես հովիվներ օղակների համար, ինչի շնորհիվ էլ ստացել են իրենց անվանումը «հովիվ» արբանյակ։

Իրենց ձգողության ազդեցության շնորհիվ նրանք կարող են հավաքել մասնիկները, կամ շեղել նրանց առաջնային ուղեծրից, փոփոխելով, կամ ստեղծելով նոր շարժման հետագիծ։ Սա հանգեցնում է օղակների համակարգերում «բացարկների» առաջացմանը, այնպիսիք ինչպիսին է Կասինիի ճեղքը, կամ կարող են հանգեցնել օղակների պալարված ձևերի առաջացմանը։

Սատուրն մոլորակի օղակների համակարգը ունի մի քանի այդպիսի արբանյակներ։ Երեք արբանյակ քիչ թե շատ միանշանակորեն դասում են հովիվ արբանյակներին։ Դրանք են՝ Ատլասը А օղակի համար, Պրոմեթևսը և Պանդորան F օղակի համար։ Այլ հինգ արբանյակները նույնպես բավարարում են այս սահմանմանը, դրանք են՝ Դափնիսը, Պանը, Հաբեթը, Էպիմետեյը և Էգեոնը։

Ուրանը ունի երկու հովիվ արբանյակ նրա ε (էպսիլոն) օղակի երկու կողմերից։ Կորդելիան և Օֆելիան։

Տես նաևխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ