Հուանշի

Հուանշի (չին․ պարզ. 黄石, փինյին Huángshí), քաղաքային շրջան, ՉԺՀ-ի, Հուբեյ նահանգում։

Հուանշի
չին․ պարզ. 黄石, փինյին Huángshí
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՀուբեյ
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էՀուբեյ
Օրենսդրական մարմինQ106008765?[1]
Բնակչություն (2019)2 471 700 մարդ[2]
Տարածք4564,56 կմ²
Ժամային գոտիUTC+8:00
Հեռախոսային կոդ+86 714
Փոստային ինդեքսներ435000
huangshi.gov.cn

Պատմություն

Պատմականորեն այս տարածքները մտնում էին Դաե և Յանսին գավառների կազմի մեջ։ ՉԺՀ-ի կազմավորումից հետո, 1949 թվականին, ստեղծվեց Դաե Հատուկ շրջանը (大冶专区), որի կազմի մեջ մտան այս գավառները, և միևնույն ժամանակ, Հուանշի գյուղի և Թելու համայնքի հիման վրա ստեղծվեց Դաե Արդյունաբերական և Լեռնահանքային Հատուկ Շրջանը (大冶工矿特区)։ 1950 թվականի օգոստոսին Դաե Արդյունաբերական և Լեռնահանքային Հատուկ Շրջանը վերափոխվեց Հուանշի քաղաքի (黄石市), որն ուղղակիորեն ենթակա է Հուբեյ նահանգի իշխանություններին։

1952 թվականին Դաե Հատուկ շրջանը լուծարվեց, և Դաե ու Յանսին գավառները մտան Հուանգան Հատուկ շրջանի կազմի մեջ (黄冈专区)։ 1959 թվականի հունվարին Դաե գավառը տեղափոխվեց Հուանշի քաղաքի իշխանությունների ենթակայություն տակ, նույն տարվա դեկտեմբերին գավառը լուծարվեց, և նրա տարածքն ընդգրկվեց քաղաքի կազմի մեջ։ 1962 թվականին Հուանշի քաղաքի մաս կազմող Դաե գավառը վերահաստատվեց։

1965 թվականին Յանսին գավառը Հուանգան Հատուկ շրջանից տեղափոխվեց Սյանին Հատուկ շրջանի կազմի մեջ (咸宁专区)։ 1968 թվականին Սյանին Հատուկ շրջանը անվանափոխվեց, դառնալով Սյանին շրջան (咸宁地区)։

1994 թվականին Դաե գավառը վերափոխվեց քաղաքային գավառի։ 1997 թվականին Յանսին գավառը Սյանին շրջանի կազմից տեղափոխվեց Հուանշի քաղաքի իշխանությունների ենթակայության տակ։

Վարչա-տարածքային բաժանում

Հուանշի քաղաքային շրջանը բաժանված է 4 շրջանի, 1 քաղաքային գավառի և 1 գավառի։

Քարտեզ
ԿարգավիճակԱնվանումՀիերոգլիֆներՓինյինԲնակչություն

(2010)

Տարածք (կմ²)
ՇրջանՀուանշիգան黄石港区Huángshígǎng qū
ՇրջանՍիսայշան西塞山区Xīsàishān qū
ՇրջանՍյալու下陆区Xiàlù qū
ՇրջանՏեշան铁山区Tiěshān qū
Քաղաքային գավառԴաե大冶市Dàyě shì
ԳավառՅանսին阳新县Yángxīn xiàn

Տնտեսություն

Շրջանի հյուսիսային մասը Չինաստանի լեռնահանքային արդյունաբերության և սև մետաղաձուլության կենտրոններից է։ Յանսին հարավային գավառն ավելի գյուղական է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Հուանշի․ տեղեկություններ տարածքի, բնակչության և վարչատարածքային բաժանման փոփոխությունների պատմության մասին 行政区划网 կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուանշի» հոդվածին։