Հուբեյ

Հուբեյ (չինարեն ավանդ. Փինյին, հեշտ. Húběi , պալլ.: (Դունտինհու) լճից հյուսիս), նահանգ կենտրոնական Չինաստանի արևելքում։ Նահանգի կառավարությունը գտնվում է Ուհան քաղաքում։

Բնակավայր
Հուբեյ
չինարեն՝ 湖北省
չինարեն՝ 湖北省
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՈւհան, Հուանշի, Shiyan?, Յիչան, Սյանյան, Ezhou?, Jingmen?, Xiaogan?, Jingzhou?, Huanggang?, Xianning?, Suizhou?, Enshi Tujia and Miao Autonomous Prefecture?, Xiantao City?, Qianjiang?, Tianmen? և Շենունցզյա
Մակերես185 900±1 կմ²
Բնակչություն57 752 557 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Պաշտոնական կայքhubei.gov.cn
Հուբեյ (Չինաստան)##
Հուբեյ (Չինաստան)

Աշխարհագրություն

ГЭС Хоуцзыбао (уезд Синшань округа Ичан) — типичная малая ГЭС западного Хубэя

Նահանգի ընդհանուր տարածքը 185,889 կմ² (14-րդ տեղը)[2]։

Նահանգի հարավային հատվածը հիմնականում հարթ է (Ցզանհանսկի հարթավայր), տարածքի մեծ մասն զբաղեցնում են ջրամբարները (Յանցզի, Հանշույ գետերը, նրանց վտակներն ու լճերը), գրեթե բոլոր կողմերից ոչ բարձր սարերով բաժանված է հարևան մյուս նահանգներից (հյուսիս-արևելքում՝ Դաբե լեռներով, հարավ արևելքում՝ Մուֆու)։

Արևմտյան Հուբեյը լեռնային է, ամենաբարձր բարձրությունները (ավելի քան 3000 մ) Շենունջիայի անտառային շրջանում են։ Նահանգի այս հատվածում Յանցզի գետը հոսում է ձորերով։ Զարգացած է հիդրոէներգետիկան (էլեկտրակայաններ Երեք կիրճը և Գեչժոուբան՝ կառուցված Յանցզի գետի վրա, բազմաթիվ փոքր էլեկտրակայաններ՝ լեռնային գետերի և գետակների վրա)։

Պատմություն

Հնում ներկայիս Հուբեյը և Հունանը Չու թագավորության մասն են կազմել։ Մինչև 17-րդ դար նրանք միասին մեկ նահանգ են կազմել՝ Հուգուան, որի մայրաքաղաքը Ուհանն էր։

2020 թվականի հունվարին Չինաստանի կառավարությունը Հուբեյ նահանգի 13 քաղաքներում կարանտին է հայտարարել՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19 համավարակի հետ, ինչի արդյունքում կարանտինացվել է ավելի քան 41 մլն մարդ[3]։

Այստեղ ապրած նախկին նահանգապետներ

  • Որոշ ժամանակ (1933-1935) Չինաստանի Հանրապետության հայտնի քաղաքական գործիչ Չժան Ցյունը նահանգի նահանգապետն էր։
ՆահանգապետՆահանգապետության տարիներ
Լո Ցինցյուան2002 թվականի հոկտեմբեր — 2007 թվականի հոկտեմբեր
Լի Հունչժուն2007 թվականի դեկտեմբեր — 2010 թվականի դեկտեմբեր

Չինական կոմունիստական կուսակցության քարտուղարներ

ՉԿԿ-ի քարտուղարներԿառավարման տարիներ
Յույ Չժենշեն2001 թվականի հունվար — 2007 թվականի հոկտեմբեր
Լո Ցինցյուան2007 թվականի հոկտեմբեր — 2010 թվականի դեկտեմբեր

Վարչական բաժանում

Հուբեյը բաժանված է օկրուգային 13 վարչական միավորի, 3 ենթաշրջանային միավորի և 1 գավառական միավորի, որոնք ուղղակիորեն ենթարկվում են նահանգային իշխանություններին։

ՔարտեզՀայերեն անունՉինական անունՓինյինԿարգավիճակ
1Ուհան武汉市Wǔhàn shìՔաղաքային թաղամաս
2Էչժոու鄂州市Èzhōu shìՔաղաքային թաղամաս
3Հուանգան黄冈市Huánggāng shìՔաղաքային թաղամաս
4Հուանշի黄石市Huángshí shìՔաղաքային թաղամաս
5Ցզինմեն荆门市Jīngmén shìՔաղաքային թաղամաս
6Ցզինչժոու荆州市Jīngzhōu shìՔաղաքային թաղամաս
7Շիյան十堰市Shíyàn shìՔաղաքային թաղամաս
8Սույչժոու随州市Suízhōu shìՔաղաքային թաղամաս
9Սյանյան襄阳市Xiāngyáng shìՔաղաքային թաղամաս
10Սյաննին咸宁市Xiánníng shìՔաղաքային թաղամաս
11Սյաոգան孝感市Xiàogǎn shìՔաղաքային թաղամաս
12Իչան宜昌市Yíchāng shìՔաղաքային թաղամաս
13Էնշի-Տուցզյա-Մյաոսկոմի ինքնավար օկրուգ恩施土家族苗族自治州Ēnshī Tǔjiāzú Miáozú zìzhìzhōuԻնքնավար թաղամաս
14Տյանմեն天门市Tiānmén shìԵնթաշրջանային քաղաք
15Ցյանցզյան潜江市Qiánjiāng shìԵնթաշրջանային քաղաք
16Սյանտաո仙桃市Xiāntáo shìԵնթաշրջանային քաղաք
17Շեննունցզյա神农架林区Shénnóngjià línqūԱնտառային տարածք

Տնտեսություն

Մշակույթ

Մարդաբանություն

Հուբեյ նահանգի Յունսիայից (580-800 հազար տարի առաջ) հայտնաբերվել է Homo erectus EV 9001 և EV 9002- ի երկու գանգեր, Չժուկոուդյանում՝ սինանթրոպոս, Բայլունդունում (Bailong Cave) (550 հազար կամ 0,76 մլն տարի առաջ՝ յուանմոու մարդ, լանտյան մարդ, նանկինյան մարդ, Homo erectus-ի 7 ատամ, Չանյանում՝ Homo erectus-ի ծնոտ (220—170 հազար տարի առաջ)[4][5][5][6][7][8][9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուբեյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 634