Հրաձգություն Սան Բերնարդինոյում

Հրաձգություն Սան Բերնարդինոյում, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո շրջանի սահմանափակ հնարավորություններով անձանց կենտրոնում 2015 թվականի դեկտեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 11:17-ին կայացած զանգվածային հրաձգությունն է։ Ահաբեկչության արդյունքում 31 մարդ է տուժել, որոնցից 14-ը մահացել են, 17-ը վիրավորվել.[1]։ Ըստ նախնական տեղեկություների ահաբեկիչները հրացաններով զինված երեք հոգի են եղել, ովքեր ամենագնաց ավտոմեքենայով լքել են դեպքի վայրը[2][3]։ Հարձակումը տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա նախօրեին, որը տոնվում է ամեն տարի դեկտեմբերի 3-ին[4]։

Հրաձգություն Սան Բերնարդինոյում
Սան Բերնարդինո դիրքը Կալիֆորնիայի քարտեզին
Տեսակզանգվածային կրակոցներ և workplace shooting?
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՍան Բերնարդինո
ՏեղադրանքԻնլանդի տարածաշրջանային կենտրոն
Տարեթիվդեկտեմբերի 2, 2015
ԶենքArmalite AR-15?, կիսաավտոմատ ատրճանակ, pipe bomb?, Smith & Wesson M&P15?, DPMS Panther Arms?, Llama firearms? և HS2000?
Զոհվածներ16 մարդ
Վիրավորներ24
 2015 San Bernardino shooting Վիքիպահեստում

Առաջին արձագանքները

Առաջինը իրադարձությանը անդրադարձել է իրադարձությանը հրշեջ վարչությունը իր Թվիթերի էջում՝ հայտնելով, որ արտակարգ իրավիճակ է Վաթերման Ավենյույի 1300 թաղամասում, և որ ոստիկանությունը արդեն աշխատում է[5][6][7][8] ու Վաթերման Ավենյուի և Փարկ Սերքլ Դրայվ հարակից տարածքները փակ է և վարորդներին կոչ են անում խուսափել այդ տարածքից[9]։

Դեպքի վայր

Ահաբեկչոթյունը տեղի է ունեցել Ինլանդ Ռեգիոնալ կենտրոն (անգլ.՝ Inland Regional Center)[10], շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որտեղ սպասարկում են մտավոր խնդիրներ ունեցող անձանց[11][12]։ Կազմակերպությունը գտնվում է Հարավային Վաթերման Ավենյու 1365[2]։

Ոստիկանության գործողություններ

Ոստիկանությունը և հատուկ ստորաբաժանումները շրջապատել են շենքը և տարհանել են մարդկանց[13]։ Հայտնի է, որ հարձակվողներից մեկը ունեցել է կիսաավտոմատ հրազեն[14]։ Դաշնային հետախուզական բյուրոն և Լոս Անջելեսի հակաահաբեկչական ստորաբաժանումը վերահսկել են իրադարձությունը[15]։ Իրավապահները հետապնդել են սև ամենագնաց ավտոմեքենային, որը հեռացել էր հրաձգության վայրից[16]։ Փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել են կասկածյալներից երկուսը՝ տղամարդ և կին, ևս մեկ կասկածյալ ձերբակալվել է[17]։

Զոհեր և տուժածներ

Տուժածներին տեղավորել են մոտակա երկու բժշկական կենտրոններում[13]։ Զոհվել է 16 մարդ, այդ թվում նաև երկու ահաբեկիչ։

Հարձակվողներ

Հրաձգությունը կազմակերպել էր Սայեդ Ռիզվան Ֆարուկ (անգլ.՝ Syed Rizwan Farook) և Թաշֆին Մալիկ (անգլ.՝ Tashfeen Malik) ամուսնական զույգը։ Ոստիկանությունը նրանց հետապնդելով ոչնչացրել է[18]։

ԱՄՆ քաղաքացի 28-ամյա Սայեդ Ռիզվան Ֆարուկը հինգ տարի աշխատել է Սան Բերնարդինո շրջանի առողջապահության վարչությունու սնդնդի տեսուչ[19][20][21]։ Կինը 27-ամյա Թաշֆին Մալիկն էր[22]։ Զույգն ամուսնացած էր և ունեին 6 ամսական դուստր[21]։ Ըստ ազգականների և աշխատակիցների Ֆարուկը հանգիստ, քաղաքավարի և բարեպաշտ մուսուլման է եղել[23][24]։ Ֆարուկն ու Մելիկը հանդիպել են համացանցում, և ամուսինը գնացել է կնոջ ետևից Սաուդյան Արաբիա[25]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ