Ղուշչու Այրում

Ղուշչու Այրում (ադրբ.՝ Quşçu Ayrım), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանում։

Գյուղ
Ղուշչու Այրում
Quşçu Ayrım
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՂազախի
Մակերես6,8 կմ²
ԲԾՄ806 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն1,136[1] մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ղուշչու Այրում (Ադրբեջան)##
Ղուշչու Այրում (Ադրբեջան)

Պատմություն

Հայ-ադրբեջանական կռիվներ (1920)

1920 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը գրավել են Ղուշչու Այրում, Ոսկեպար և Բաղանիս Այրում գյուղերը[2][3]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, հայկական զորամասերը ադրբեջանական զորքերին հեռացնում են նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը[2][3]։ Ադրբեջանական զորքերի հետ համատեղ մարտերին մասնակցել են նաև ռուս բոլշևիկներ, որոնցից 3-ը գերևարվել են հայկական զորքերի կողմից[2][3]։

Հայ-ադրբեջանական հակամարտություն (1990-ներկա)

1999 թվականին ՀՀ Զինված ուժերը զբաղեցրել են գյուղը շրջապատող լեռները, որի շնորհիվ տեղաշարժը գյուղում գտնվում է հայկական կողմից վերահսկողության ներքո[4]։

Բնակչություն

2009 թվականի մարդահամարի համաձայն գյուղում բնակվում է 1069 մարդ, այդ թվում՝ 522 տղամարդ և 547 կին[5]։

Ծանոթագրություններ