Բաղանիս Այրում

Բաղանիս Այրում (ադրբ.՝ Bağanis Ayrım), նախկին բնակավայր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։

Նախկին գյուղ
Բաղանիս Այրում
Bağanis Ayrım
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/-
Երկրամաս-
Մակերես40 կմ²
ԲԾՄ886 մետր
Բնակչություն0[1] մարդ
Ժամային գոտիUTC+4
Բաղանիս Այրում (Աշխարհ)##
Բաղանիս Այրում (Աշխարհ)

Աշխարհագրություն

Նախկին բնակավայր Բաղանիս Այրումի տարածքը արևմուտքում անմիջականորեն սահմանակից է Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքը Նոյեմբերյան քաղաքին և հարակից գյուղերին կապող Մ 16 ավտոմոբիլային ճանապարհի, հյուսիս-արևմուտքում՝ Բաղանիս, հյուսիսում՝ Ոսկեվան, հարավում՝ Ոսկեպար գյուղերին, իսկ արևմուտքում՝ հայ-ադրբեջանական շփման գծին և Ադրբեջանի Հանրապետության Ղուշչու Այրում գյուղին։ Ծովի մակարդակից բարձր է 760-820 մ[2]։

Պատմություն

Թրքաբնակ գյուղը ձևավորվել է 19-րդ դարի վերջին[2]։

Հայ-ադրբեջանական կռիվներ (1920)

1920 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը գրավել են Բաղանիս Այրում, Ոսկեպար և Ղուշչու Այրում գյուղերը[3][4]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, հայկական զորամասերը ադրբեջանական զորքերին հեռացնում են նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը[3][4]։ Ադրբեջանական զորքերի հետ համատեղ մարտերին մասնակցել են նաև ռուս բոլշևիկներ, որոնցից 3-ը գերևարվել են հայկական զորքերի կողմից[3][4]։

Խորհրդային Միության ժամանակաշրջան

ԽՍՀՄ տարիներին այդ տարածքը ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Հայ-ադրբեջանական հակամարտություն (1990-ներկա)

Արցախյան ազատամարտի ընթացքում բնակավայրի տարածքը անցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողությանը։ Սակայն ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման այն ներառված է Ադրբեջանական Հանրապետության Ղազախի շրջանում։

Ծանոթագրություններ