Շիա իսլամ

Շիա (/ˈʃə/; արաբ․՝ شيعة‎‎ Shīʿah, from Shīʿatu ʿAlī, «Ալիի համախոհներ»), իսլամի ճյուղ, որի համաձայն Մուհամմադ մարգարեն Ղադիր Խումում տեղի ունեցած հավաքի ժամանակ իր իրավահաջորդ և իմամ (առաջնորդ) է նշանակել Ալի իբն Աբի Տալիբին[1]։ Սակայն Մուհամմադի մահից հետո Սաքիֆայում տեղի ունեցած հավաքի արդյունքում խալիֆ է դարձել Աբու Բաքրը։ Հենց սրանով էլ սկսվել է սուննի իսլամի հետ առաջին հակադրությունը․ սուննիները կարծում են, որ Մուհամմադը իրավահաջորդ չի նշանակել։ Նրանք նաև պնդում են, որ Աբու Բաքրը խալիֆ է նշանակվել շուրայի միջոցով (համայնքային համաձայնությամբ), և նրան համարում են մարգարեից հետո առաջին օրինական խալիֆը[2]։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ի տարբերություն առաջին երեք Ռաշիդուն խալիֆների՝ Ալին Մուհամմադի տոհմից էր։ Իսկ Բանու Հաշիմը, ով նաև մարգարեի զարմիկն էր, համարվում է առաջին տղամարդը, ով ընդունել է իսլամն ու դարձել է մուսուլման[3]։

Շիա իսլամի կողմնակիցները կոչվում են Ալիի շիաներ կամ շիա (հավաքական), շիի (անհատապես)[4]։ Շիականությունը իսլամի երկրորդ խոշոր ճյուղն է․ 2000-ական թվականների տվյալներով շիա մուսուլմանները կազմել են աշխարհի բնակչության 10-15%[5]։ Շիա իսլամի ամենամեծ ճյուղը տասներկուականներն են (իսնաշարիներ)[6]․ 2012 թվականի տվյալներով կազմում են շիա մուսուլմանների 85%-ը[7]։

Շիա իսլամը հիմնված է Ղուրանի և հադիսներում Մուհամմադի թողած հաղորդումների վրա, ինչպես նաև հիմնված է իմամների ուսուցանած հադիսների վրա[8][9]։ Շիաները համարում են, որ Ալին Մուհամմադի իրավահաջորդ է նշանակվել աստվածային կամքով և նա նաև առաջին իմամն է։ Շիաները իմամաթի դոկտրինան տարածում են Մուհամմադի ընտանիքի անդամների վրա՝ Ահլ ալ-Բայթ (Տան մարդիկ)[10]։ Նրանց կարծիքով Մուհամմադի ժառանգորդների մեջ որոշ մարդիկ, ովքեր հայտնի են իբրև իմամներ, ունեն որոշակի հոգևոր և քաղաքական իշխանություն համայնքի նկատմամբ, անսխալական են և օժտված են այլ աստվածային հատկանիշներով[11]։ Չնայած կան բավականին շատ շիական դպրոցներ և ճյուղեր՝ ժամանակակից շիա իսլամը բաժանվում է երեք հիմնական խմբի՝ տասներկուականներ, իսմայիլականներ և զեյդիականներ, որոնցից ամենամեծ խումբը և ամենաազդեցիկը տասներկուականներն են[12][13][14]։

Ալի իբն Աբի Տալիբ

Ծագումնաբանություն

Շիա բառը (արաբ․՝ شيعة‎‎ shīʻah /ˈʃiːʕa/) նշանակում է հետևորդներ[15] և պատմական Շիաթու Ալի (شيعة علي /ˈʃiːʕatu ˈʕaliː/) ձևի կրճատ տարբերակն է, որը նշանակում է «Ալիի հետևորդներ», «Ալիի կուսակցություն» կամ «Ալիի խմբակցություն»[16]։ Շիա (Shi'a) և շիիզմ (Shiism) տերմինները օգտագործվում են անգլերենում, իսկ շիա (Shia) կոչվում են այս ուղղության հետևորդները։

Տերմինաբանություն

Շիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է Մուհամմադի ժամանակներում[17]։ Այժմ այս տերմինն օգտագործվում է այն մուսուլմանների համար, ովքեր կարծում են, որ մուսուլմանական համայնքի ղեկավարությունը պատկանում է Ալիին և նրա ժառանգներին։ Նավբախթին նշում է, որ շիա եզրը վերաբերում է մուսուլմանների այն խմբին, որը Մուհամմադի ժամանակ և նրա մահից հետո Ալիին համարել է իմամ և խալիֆ[18]։ Ալ-Շահրասթանին իր տեսակետն է հայտնել, որ տերմինը վերաբերում է այն մարդկանց, ովքեր հավատում են, որ Մուհամմադը Ալիին նախորոշվել է իբրև ժառանգ, իմամ և խալիֆ[19], և այս իշխանությունը մշտապես պատկանելու է Ալիի ժառանգներին[20]։ Շիաների համար ապացույցը թաքնված է Ղուրանի և իսլամի պատմության մեջ։ Շիա գիտնականները շեշտում են, որ իշխանության գաղափարը սերտորեն կապված է մարգարեի ընտանիքի հետ, ինչպես դա երևում է 3։33,34 տողերում․ «Իսկապես, Աստված ընտրեց Ադամին և Նոյին և Աբրահամի ընտանիքին և Իմրանի ընտանիքին աշխարհի վրա (33)։ Սերունդները, նրանցից մի քանիսը ուրիշներից։ Եվ Աստված լսում է և գիտի (34)»[21]։ Շիաները փնտրում են հայտնության իրական իմաստը, որպեսզի գտնեն կյանքի և մարդկային ճակատագրի նպատակը[22]։

Համոզմունքներ

Իմամաթ

Ալիի իրավահաջորդություն

Շիա մուսուլմանները հավատում են, որ ինչպես միայն Ալլահը իրավունք ունի որոշելու իր մարգարեին, այնպես էլ միայն նա ունի բացառիկ իրավունք նշանակելու վերջինիս իրավահաջորդին։ Նրանք կարծում են, որ Ալլահն է ընտրել Ալիին՝ իբրև Մուհամմադի ժառանագորդ և իսլամի առաջին խալիֆ (khalifah, պետության ղեկավար)։ Շիաները կարծում են, որ Մուհամմադը Ալիին նշանակել է իր ժառանգորդ հենց Ալլահի հրամանով (Ղադիր Խումում)[23][24]։

Ալին Մուհամմադի առաջին զարմիկն էր և ամենամոտ բարեկամը, նա միևնույն ժամանակ նաև Մուհամմադի փեսան էր, քանզի ամուսնացել էր Մուհամմադի դստեր՝ Ֆաթիմայի հետ[25][26]։

Զուլ Աշիրայի իրադարձություն

Մուհամմադը երեք տարի շարունակ գաղտնի է քարոզել իսլամը։ Միայն 4-րդ տարում Մուհամմադը բացեիբաց առաջարկել է իր հարազատներին ընդունել իսլամ[27] և բանու հաշիմը ցեղին հավաքել է մի հանդիսավոր արարողության ժամանակ։ Խնջույքի ժամանակ, երբ Մուհամմադը փորձել է հրավիրել նրանց՝ ընդունելու իսլամ, Աբու Լահաբը նրան կոպտորեն ընդհատել է, որից հետո բոլորը հեռացել են։ Մարգարեն հանձնարարել է Ալիին կրկին 40 հոգու հավաքել։ Երկրորդ անգամ արդեն Մուհամմադը քարոզել է իսլամը և հրավիրել նրանց միանալ իրեն[28]։ Նա ասել է՝

Ես շնորհակալ եմ Ալլահին իր ողորմածության համար։ Ես գովաբանում եմ Նրան և փնտրում Նրա առաջնորդությունը։ Ես հավատում եմ Նրան և վստահում։ Ես վկայում եմ, որ չկա ուրիշ աստված Ալլահից բացի։ Նա չունի որևէ գործընկեր, իսկ ես նրա մարգարեն եմ։ Ալլահը հրամայել է ինձ հրավիրել ձեզ՝ միանալու Իր կրոնին՝ ասելով՝ և զգուշացրու քո ազգակիցներին։ Ուստի ես էլ զգուշացնում եմ ձեզ և վկայում, որ չկա ուրիշ աստված Ալլահից բացի, և ես նրա մարգարեն եմ։ Օ՜ դուք՝ Աբդուլ Մութալիբի որդիներ, ոչ ոք չի եկել ձեր մոտ ավելի լավ բանով, քան ես եմ բերել։ Ընդունելով այն՝ դուք կապահովեք ձեր բարեկեցությունը այս աշխարհում և նաև ապագայում։ Ձեր միջից ո՞վ կաջակցի ինձ ի կատար ածել այս կարևոր առաքելությունը։ Ո՞վ կկիսի այս աշխատանքի բեռն ինձ հետ։ Ո՞վ կարձագանքի իմ կանչին։ Ո՞վ կդառնա իմ փոխանորդը, տեղակալն ու վեզիրը[29]։

Ալին միակն էր, ով արձագանքել է Մուհամմադի կոչին։ Մուհամադը ասել է նրան նստել և «Սպասի՛ր։ Գուցե քեզնից ավելի մեծ մեկը արձագանքի իմ կոչին»։ Մուհամմադը երկրորդ անգամ է հարցրել բանու հաշիմ ցեղի անդամներին։ Կրկին միայն Ալին է արձագանքել, և կրկին Մուհամմադը ասել է նրան սպասել։ Ի վերջո Մուհամմադը երրորդ անգամ է դիմել ցեղին։ Ալին միակ կամավորն է եղել։ Այս անգամ Մուհամմադը ընդունել է Ալիին։ Մուհամմադը «Ալիին իր մոտ է տարել, սեղմել իր սրտին և ասել հավաքվածներին՝ նա է իմ վեզիրը, ժառանգորդն ու փոխանորդը։ Լսե՛ք և ենթարկվե՛ք նրա հրամաններին»[30]։ Մեկ այլ պատմության համաձայն՝ երբ Մուհամմադը ի վերջո ընդունել է Ալիի առաջարկը, նա «գրկել է երիտասարդին, սեղմել իր կրծքին» և ասել է․ «Ահա իմ եղբայրը, վեզիրն ու փոխանորդը․․․ Թող բոլորը լսեն նրա խոսքը և ենթարկվեն նրան»[31]։ Ռիչարդ Բերթոնը 1898 թվականի իր գրքում խնջույքի մասին գրել է․ «Ի դեմս Ալիի՝ Աբու Տալիբի որդու, Մուհամմադը ձեռք է բերել մի հավատացյալի, ով հազար սուր արժի»[32]։

Ղադիր Խումի իրադարձություն

Ղադիր Խումի իրադարձությունը տեղի է ունեցել 632 թվականի մարտին։ Հաջից վերադառնալուց հետո Մուհամմադ մարգարեն հավաքել է բոլոր մուսուլմաններին և երկար մի քարոզ կարդացել։ Այս քարոզում Մուհամմադը հայտարարել է․ «ում համար ես հովանավոր եմ, նրա համար Ալին էլ է հովանավոր»։ Քարոզից հետո Մուհամմադը հրամայել է բոլորին հավատարիմ լինել Ալիին։ Շիա մուսուլմանները համարում են, որ այս իրադարձությամբ Ալին պաշտոնապես նշանակվել է Մուհամմադի իրավահաջորդ[33]։

Մուհամմադի քարոզից մի հատված՝

Օ՜հ մարդիկ։ Մտածեք Ղուրանի մասին և հասկացեք դրա այաները։ Նայեք պարզ այաներին և մի հետևեք երկիմաստներին, քանզի ոչ ոք չի կարող բացատրել ձեզ դրանց նախազգուշացումներն ու գաղտնիքները, ոչ ոք չի կարող պարզաբանել նրա մեկնաբանությունը բացի նրանից, ում ձեռքը ես բռնել եմ, բերել իմ մոտ, [և բարձրացրել նրա թևը,] նա, ում համար ես ձեզ ասում եմ՝ «նա, ով ինձ համարում է իր տերը (Mawla[Ն 1]), ապա Ալիին ևս իր տերը պետք է համարի»․ և նա Ալի Իբն Աբի Տալիբն է՝ իմ եղբայրը, իմ կամքի կատարողը։ Նրա նշանակումը՝ իբրև ձեր հովանավոր և առաջնորդ, ուղարկվել է ինձ Ալլահի կողմից՝ հզոր և փառահեղ։
- Մուհամմադ, «Հրաժեշտի քարոզից»[36]

Մուհամմադի քարոզի ավարտից հետո մուսուլմաններին հրամայվել է իրենց հավատարմությունը հայտնել Ալիին։ Ասում են, թե Օմարը առաջինն է եղել, որ իր հավատարմությունը հայտնել է Ալիին։

Շիա մուսուլմանները հավատում են, որ հենց այս իրադարձությամբ էլ Ալին դարձել է իրավահաջորդ։

Ալիի խալիֆայության շրջան

Երբ 632 թվականին Մուհամմադը մահացել է, Ալիի և Մուհամմադի մոտ բարեկամները թաղման պատրաստություն են տեսել։ Մինչ նրանք զբաղված են եղել մարգարեի մարմինը պատրաստելով Աբու Բաքրը, Ումարը և Աբու Ուբայդահ իբն ալ Ջարահը հանդիպել են Մադինայի առաջնորդներին և Աբու Բաքրին ընտրել խալիֆ։ Ալին չի ընդունել Աբու Բաքրի խալիֆայությունը և հրաժարվել է հավատարմության խոստում տալ նրան։ Սա նշվում է ինչպես սուննիների, այնպես էլ շիաների իսկական Հադիսում։

Ալիի նշանակումը Ղադիր Խումում (1308/1309 Իլխանության շրջանի ձեռագիր)

9-րդ դարի սուննի մուսուլման գիտնական Իբն Քութայբահը Ալիի մասին պատմում է՝

Ես Ալլահի ծառան եմ և նրա մարգարեի եղբայրը։ Ուստի ես ավելի արժանավոր եմ այս պաշտոնում, քան դու։ Ես հավատարմության երդում չեմ տալու ձեզ [Աբու Բաքր և Ումար], քանզի շատ ավելի ճիշտ կլինի, որ դուք բայա (հավատարմության երդում) տաք ինձ։ Դու խլել ես այս պաշտոնը անսարներից՝ իբրև փաստարկ օգտագործելով մարգարեի հետ ունեցած ցեղային կապդ։ Դու ուժով խլելու± ես այդ պաշտոնը մեր՝ ահլ ալ-բայթի ձեռքից։ Մի±թե դու չես հայտարարել անսարների առջև, որ դու ավելի արժանավոր ես խալիֆի պաշտոնի համար, քանի որ Մուհամմադը ձեր միջից է եղել (սակայն Մուհամմադը երբեք Աբու Բաքրի ընտանիքից չի եղել), այդպիսով էլ նրանք քեզ են տվել առաջնորդությունը և ենթարկվել հրամանիդ։ Այժմ ես դեմ եմ հանդես գալիս քեզ՝ օգտագործելով նույն փաստարկը․․․ Հենց մենք ենք ավելի արժանավոր Ալլահի մարգարեն լինելուն՝ ողջ, թե մեռած։ Տվեք մեր իրավունքը մեզ, եթե իսկապես հավատում եք Ալլահին, հակառակ դեպքում պատասխան կտաք սխալ գործելու համար․․․ Ումա՛ր, ես չեմ ենթարկվելու քո հրամաններին․ ես հավատարմության երդում չեմ տալու նրան։ Ի վերջո Աբու Բաքրը ասել է․ «Օ՜ Ալի։ Եթե դու չես ցանկանում քո բայան տալ ինձ, ապա ես չեմ պատրաստվում քեզ ստիպել»։

Ալիի կինը՝ Մուհամմադի դուստր Ֆաթիման, հրաժարվել է հավատարամության երդում տալ Աբու Բաքրին և շարունակել է անհաշտ մնալ նրա հետ մինչև իր մահը․ նա մահացել է Ֆադաքի և հոր կողմից թողված ժառանգության հարցերի, ինչպես նաև իր տանը տեղի ունեցած հավաքի հետևանքների պատճառով։ Սա հիշատակված է սահիհ սուննի Հադիսում, Սահիհ Բուխարիում և Սահիհ Մուսուլմանում։ Ֆաթիման հավատարմության երդում չի տվել Աբու Բաքրի խալիֆայությանը[37]։ Բանու հաշիմ ցեղի գրեթե բոլոր անդամները, Մուհամմադի տոհմը և սահամայի մեծամասնությունը աջակցել են Ալիին մարգարեի մահից հետո, մինչդեռ ուրիշները աջակցում էին Աբու Բաքրին[38][39][40][41][42][43][44][45][46]։

Միայն 657 թվականին 3-րդ խալիֆի՝ Օսմանի սպանությունից հետո Մադինայի մուսուլամանները հուսալքության մեջ որոշում են 4-րդ խալիֆ հռչակել Ալիին[25], և նա իր խալիֆայությունը հիմնել է Քուֆայում՝ ներկայիս Իրաքում[16]։

Մուսուլմանական համայքնի նկատմամբ Ալիի իշխանությունը շատ վիճարկելի է եղել և նրա դեմ պատերազմներ են սկսվել։ Արդյունքում նա պայքարել է այն խմբերի դեմ, որոնք դավաճանել էին Ալիին նրա իրավահաջորդությանը հավատարմության երդում տալուց հետո, կամ էլ նրանց դեմ, ովքեր ցանկանում էին գրավել նրա պաշտոնը։ Այս հակասությունները ի վերջո հանգեցրել են Առաջին Ֆիթնային, որը առաջին խոշոր քաղաքացիական պատերազմն էր Իսլամական խալիֆայության ներսում։ Ֆիթնան սկսվել է ապստամբությունների տեսքով, որոնք ուղղված էին Ալի իբն Աբի Տալիբի դեմ, որը պայմանավորված էր նրա քաղաքական նախորդ՝ Օսման իբն Աֆֆանի սպանությամբ։ Ապստամբները, ովքեր մեղադրել են Օսմանին նախապաշարմունքի մեջ, հաստատել են Ալիի խալիֆայությունը, սակայն հետո սկսել են կռվել հենց նրա դեմ[25]։ Ալին իշխել է 656 թվականից մինչև 661 թվականը[25], երբ նրան սպանել են[26] գետնատարած աղոթելիս (սուջուդ)։ Այնուհետև Ալիի հիմնական հակառակորդ Մուավիան հավակնություններ է ներկայացրել խալիֆայության նկատմամբ[47]։

Հասան իբն Ալի

Ալիի մահից հետո նրա ավագ որդի Հասանը դարձել է Քուֆայի մուսուլմանների ղեկավար, և Քուֆայի մուսուլմանների և Մուավիայի զորքի միջև տեղի ունեցած բախումից հետո Հասանը համաձայնվել է խալիֆայությունը տալ Մուավիային և որոշ պայմաններով խաղաղություն հաստատել մուսուլմանների միջև[48][49]։

  1. Ալիին հանրայնորեն անիծելու հարկադրանքը վերացվելու էր, օրինակ՝ աղոթքների ժամանակ
  2. Մուավիան չէր օգտագործելու հարկերից ստացված գումարը անձնական կարիքների համար
  3. Պետք է խաղաղություն հաստատվեր, պետք է ապահովվեր Հասանի հետևորդների անվտանգությունը և նրանց իրավունքները
  4. Մուավիան երբեք չէր ընդունելու Ամիր ալ-Մումին (Հավատացյալների առաջնորդ) տիտղոսը
  5. Մուավիան որևէ իրավահաջորդի չէր կարող նշանակել

Այնուհետև Հասանը տեղափոխվել է Մադինա, որտեղ 670 թվականին թունավորվել է իր կնոջ՝ Ջադա բինթ ալ-Աշաթ իբն Քայսի կողմից․ այս սպանությունը կատարվել էր Մուավիայի կամքով, ով նախապես կապ էր հաստատել Հասանի կնոջ հետ։ Նրա նպատակն էր խալիֆայությունը փոխանցել իր որդուն՝ Յազիդին, իսկ Հասանը խոչընդոտ էր այդ ճանապարհին։

Հուսեյն իբն Ալի

Իմամ Հուսեյնի տաճարը Քերբելայում, Իրաքը, որը սրբավայր է համարվում շիա մուսուլմանների համար։

Հուսեյնը, ով Ալիի կրտսեր որդին էր և Հասանի եղբայրը, սկզբում ընդդիմացել է Մուավիայի դեմ մուսուլմաններին առաջնորդելու կոչերին։ 680 թվականին Մուավիան մահացել է և խալիֆայությունը փոխանցվել է նրա որդի Յազիդին՝ սրանով խզելով Հասան իբն Ալիի հետ պայմանագիրը։ Յազիդը Հուսեյնից պահանջել է հավատարմության երդում (բայա) տալ իրեն։ Ալիի համախոհները, ովքեր կարծում էին, թե Մուավիայի մահից հետո խալիֆայությունը վերադարձվելու է Ալիի ժառանգներին, այս քայլը համարել են խաղաղության պայմանագրի խախտում, ուստի Հուսեյնը մերժել է հավատաևմության երդում տալու Յազիդի պահանջը։ Քուֆայում Հուսեյնին աջակցողների մեծ զանգված էր հավաքվել, ովքեր սպասում էին, որ նա պետք է վերադառնա և ստանձնի խալիֆի և իմամի պաշտոնը, ուստի Հուսեյնը հավաքել է իր ընտանիքին և հետևորդներին և Մադինայից տեղափոխվել Քուֆա։ Քուֆայի ճանապարհին՝ Քերբելայի մոտակայքում (ներկայիս Իրաք), նրա դեմ դուրս է եկել Յազիդի զորքը։ Հուսեյնը․ նրա ընտանիքը և հետևորդները՝ շուրջ 72 հոգի, սպանվել են Քերբելայի ճակատամարտում։

Քերբելայի ճակատամարտ, Բրուքլինի թանգարան

Շիաները Հուսեյնին համարում են մարտիրոս (shahid) և իմամ Ահլ ալ-Բայթից։ Նրանք Հուսեյնին համարում են իսլամի պաշտպան, ով թույլ չտվեց Յազիդ I-ին ոչնչացնել իսլամը։ Հուսեյնը Ալիից հետո վերջին իմամն է, ում շիական բոլոր ուղղությունները և ճյուղերը ճանաչում են[50]։ Քերբելայի ճակատամարտը հաճախ համարվում է իսլամում շիաների և սուննիների միջև վերջնական պառակտման պատճառ և ամեն տարի Աշուրիայի օրը հիշատակվում է շիա մուսուլմանների կողմից։

Իմամաթի հայեցակարգ

Քաղաքական առաջնորդության հարցում վաղ շրջանի շիաների հայացքները շատ քիչ էին տարբերվում սուննիներից, սակայն հնարավոր է շիական հայեցակարգում տեսնել որոշակի զտում։ Վաղ շրջանի սուննիները ևս կարծում էին, որ քաղաքական առաջնորդը պիտի լինի Մուհամմադի ցեղից՝ կուրայշ ցեղից։ Զեյդիականները ավելի են նեղացնում քաղաքական առաջնորդի պահանջները՝ պնդելով, որ Ալիի ցանկացած ժառանգորդ չի կարող լինել մուսուլմանական համայնքի (ումմա) ղեկավար, այլ միայն այն տղամարդիկ, ովքեր ծագում են Ալիից և Ֆաթիմայից։ Աբբասյան ապստամբությունների շրջանում, սակայն, որոշ շիաներ, ովքեր հայտնի էին իմամիյա անունով (իմամների հետևորդներ), հետևել են իմամ Ջաֆար աս-Սադիկի՝ Մուհամմադի փեսա իմամ Ալիի թոռան թոռան աստվածաբանական դպրոցին։ Նրանք ավելի էին մեծացնում իմամների կրոնական դերակատարում և պնդում էին, որ ցանկացած ժամանակ՝ իշխանության ղեկին կամ դրանից հեռու, Ալիի և Ֆաթիմայի արու ժառանգը աստվածային կամքով իմամ է համարվում և նա միակ հեղինակությունն է հավատքի և օրենքի բոլոր հարցերում։ Շիաների համար իմամների նկատմամբ սերը նույնքան կարևոր է դարձել, որքան հավատը Ալլահի միակը լինելուն և Մուհամմադի առաքելությանը։

Զուլֆիկարը վահանով և առանց վահանի։ Ալիի թրի ֆաթիմյան շրջանի պատկերը ճիշտ այնպես, ինչպես արված է Հին Կահիրեի դարպասների՝ Բաբ ան-Նասրի վրա։ Երկու թրերը վերցվել են հեթանոսական աստված Մանաթի տաճարից Սադ իբն Զեյդ ալ-Աշհալիի արշավանքի ժամանակ։ Մուհամմադը դրանք տվել է Ալիին՝ ասելով, որ դրանցից մեկը Զուֆիկար է, որն էլ դարձել է Ալիի հայտնի թուրը, իսկ ավելի ուշ շիիզմի խորհրդանիշը[51]։

Ավելի ուշ շիաները մեծ մասը, այդ թվում նաև տասներկուականներն ու իսմայիլականները, դարձել են իմամական։ Իմամական շիաները հավատում են, որ իմամները Մուհամմադի հոգևոր և քաղաքական իրավահաջորդներն են։ Իմամները մարդիկ են, ովքեր ոչ միայն ղեկավարում են մուսուլմանական համայնքը արդարությամբ, այլև պահպանում և մեկնաբանում են աստվածային օրենքն ու դրա գաղտնի իմաստը։ Մուհամմադի խոսքերն ու արարքները և իմամները համայնքի համար ուղեցույց և օրինակ են, ուստի նրանք պետք է հեռու լինել սխալներից և մեղքերից և պետք է ընտրված լինեն Մուհամմադի միջոցով աստվածային հրամանով կամ նասսով[52][53]։

Ալիի սրի և վահանի պատկերը Բաբ ան-Նասր դարպասի վրա, Կահիրե

Այս տեսակետի համաձայն միշտ կա իմամ, ով մուսուլմանական համայնքի հավատի և օրենքի բոլոր հարցերը լուծող աստվածային կամքով ընտրված հեղինակությունն է։ Ալին եղել է առաջին իմամը՝ Մուհամմադի օրինական իրավահաջորդը, որին հաջորդել են Մուհամմադի ժառանգորդները նրա դուստր Ֆաթիմայի գծով։

Ահլ ալ-Բայթին (Մուհամմադի ընտանիքը և նրա ժառանգորդները) կամ խալիֆ Աբու Բաքրին հետևելու տարբերությունը ձևավորել է շիա և ոչ շիա տեսակետները՝ հիմնված Ղուրանի այաթների, Հադիսի և իսլամի այլ աղբյուրների վրա։ Օրինակ՝ հադիսի հավաքածուն, որը հարգված է շիա մուսուլմանների կողմից, կենտրոնացած է Ահլ ալ-Բայթի անդամների և նրանց համախոհների պատմությունների վրա, մինչդեռ այն պատմությունները, որոնք չեն պատկանում կամ չեն ընդունվում Ահլ ալ-Բայթի կողմից, ներառված չեն։ Օրինակ՝ Իբն Ասաքիրը իր Թարիհ Քաբիր և Մութթաքին իր Քանզուլ Ումմա աշխատությունների մեջ նշում են, որ խալիֆ Ումարը մտրակել է Աբու Հուրայրային, կշտամբել է և արգելել պատմել Մուհամմադի հադիսները։ Ումարը ասել է․ «Այն պատճառով, որ դու մեծաքանակ հադիսներ ես պատմում, դու կարող ես ստեր վերագրել Սուրբ մարգարեին։ (Այսինքն՝ քո նման չար մարդը կարող է միայն ստեր պատմել Սուրբ մարգարեի մասին)։ Ուստի դու պետք է դադարես մարգարեի հադիսները պատմել, հակառակ դեպքում ես քեզ կուղարկեմ Դուսի երկիր (Տոհմ Եմենում, որին պատկանում էր Աբու Հուրայրան)»։ Սուննիների տեսակետի համաձայն Ալին Աբու Բաքրից հետո 4-րդ խալիֆն էր, մինչդեռ շիաները հավատում են, որ Ալին աստվածային կամքով կանխորոշված իմամն է եղել կամ Մուհամմադի ժառանգորդը։ Շիական պատմության մեջ շրջադարձային իրադարձությունը 680 թվականին Քերբելայի ճակատամարտում Ալիի որդի Հուսեյն իբն Ալիի սպանությունն է եղել, ով շարժում էր սկսել հանդուգն խալիֆ Մուավիայի դեմ (Հուսեյնի 71 հետևորդները ևս սպանվել են)։ Հուսեյնը բռնապետության դեմ դիմադրության խորհրդանիշ է։

Տասներկուական և իսմայիլական շիա իսլամում հավատում են, որ աքլը՝ աստվածային իմաստությունը, մարգարեների և իմամների հոգիների աղբյուրն է, որը նրանց տալիս է գաղտնի գիտելիք, որը կոչվում է հիքմահ, իսկ նրանց տառապանքները իրենց նվիրյալների համար աստվածային ողորմածության միջոց են եղել[54][55]։ Չնայած իմամ չէր ստանում աստվածային հայտնություն՝ նա սերտ հարաբերությունների մեջ էր Ալլահի հետ, ով ուղղորդում էր նրան, իսկ նա էլ իր հերթին ուղղորդում էր մարդկանց։ Իմամաթը կամ աստվածային ուղղորդման հավատը տասներկուական և իսմայիլական ճյուղերի հիմնային հավատն է և հիմնված է այն հայեցակարգի վրա, որ Ալլահը երբեք չի թողնի մարդկությանը առանց իր աստվածային առաջնորդության[56]։

Ժամանակի իմամ, շիաների վերջին իմամ

Իսլամում մահդին մարգարեացած այն փրկիչն է, ով ղեկավարելու է 7, 9 կամ 19 (տարբերությունները պայմանավորված են մեկնաբանությամբ) տարի մինչև Ահեղ դատաստանի օրը և աշխարհը ազատելու է չարից։ Իսլամական ավանդույթի համաձայն մահդիի ի հայտ գալը համընկնելու է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ, ով օգնելու է մահդիին ընդդեմ ադ-Դաջալի (բառացի՝ «կեղծ մեսիա» կամ հակաքրիստոս)։ Հիսուսը, ով իսլամում համարվում է մասիհ կամ մեսիա, իջնելու է սպիտակ կամարակապ սրահում՝ Դամասկոսի արևելքում՝ դեղին հագուստով և գլուխն օծված։ Այնուհետև նա միանալու է մահդիին Դաջալի դեմ պատերազմում և սպանելու է Դաջալին ու միավորելու մարդկությանը։

Աստվածաբանություն

Շիա իսլամը իր մեջ ներառում է բավականին շատ տարբեր խմբեր[16]։ Շիական աստվածաբանական հավատալիքները և կրոնական պրակտիկան, օրինակ՝ աղոթքները, փոքր-ինչ տարբերվում են սուննիականից։ Եթե սուննիները իրականացնում են մուսուլմանական աղոթքը (սալաթ) օրական 5 անգամ, ապա շիաները ունեն տարբերակ միավորելու ազ-Զուհրը (կեսօրի աղոթք) ալ-Ասրի (երեկոյան աղոթք) հետ, իսկ ալ-Մաղրիբը (մայրամուտի աղոթք) ալ-Իշայի (գիշերային աղոթք) հետ, քանի որ Ղուրանում երեք կոնկրետ ժամանակահատվածներ են նշված։ Սուննիները միայն որոշակի հանգամանքների դեպքում են միավորում աղոթքները[57][58]։ Շիա իսլամը մուսուլմանական աշխարհում ներկայացնում է կրոնական մեկնաբանության և քաղաքական իշխանության լրիվ առանձին մի համակարգ[59][60]։ Շիական ինքնությունը սկզբում վերագրվել է Իմամ Ալիի հետևորդներին[61], իսկ շիական աստվածաբանությունը ձևավորվել է իսլամական օրացույցով 2-րդ դարում (719-816 թվականներ) կամ Հիջրայից հետո (8-րդ դար)[62]։ Շիական հասարակությունն ու կառավարությունը ձևավորվել է 9-րդ դարի վերջին։ 10-րդ դարը Լուի Մասիգոնը կոչում է «իսլամի պատմության մեջ շիա իսմայիլական դար»[63]։

Հադիս

Շիաները հավատում են, որ Ալիի կարգավիճակը՝ իբրև Մուհամմադի իրավահաջորդ, պաշտպանված է մի շարք հադիսներում՝ Խումի լճակի հադիս, Երկու ծանրակշիռ բաների հադիս, Գրչի և թղթի հադիս, Մոտ ընտանիքների հրավերի հադիս և 12 ժառանգների հադիս։ Հատկապես Թիկնոցի հադիսը հաճախ է մեջբերվում շիա և սուննի գիտնականների կողմից, որում ներկայացված է Ալիի և նրա ընտանիքի նկատմամբ Մուհամմադ մարգարեի ունեցած զգացմունքները։ Շիաները նախընտրում են Ահլ ալ-Բայթին և նրանց հետ առնչվող մարդկանց վերաբերող հադիսները, ուստիև նրանք ունեն իրենց հադիսների առանձին հավաքածուն[64][65]։

Շիական վկայություն

Կահիրեի Իբն Թուլունի մզկիթի քիբլայի գրությունը «Ալի ուն-Վալիուլլահ» արտահայտությամբ։

Շահադայի (վկայություն, որ Ալլահը միակն է, իսկ Մուհամմադը նրա առաքյալն է) շիական տարբերակը տարբերվում է սուննիականից։ Սուննիական շահադայում ասվում է՝ «Ալլահից բացի ուրիշ աստված չկա, Մուհամմադը Ալլահի առաքյալն է», սակայն շիաները սրան ավելացնում են «Ալին Ալլահի վալին է (պահապան)» (علي ولي الله)։ Այս տողով շիաները ընդգծում են իշխանության ժառանագակությունը Մուհամմադի գծով։ Շահադայի երեք դրույթները վերաբերում են թաուհիդին (Ալլահի միակ լինելու գաղափար), նուբուուահ (Մուհամմադի մարգարեություն) և իմամաթ (ղեկավարություն, առաջնորդություն)։

Ալիի վալիության հիմքը վերցված է Ղուրանի որոշակի այաթից[66]։ Այս այաթը առավել մանրամասն քննարկման համար հասանելի է[67]։

արաբ․՝ لَا إِلٰهَ إِلَّا ٱلله مُحَمَّدٌ رَسُولُ ٱلله‎‎
lā ʾilāha ʾillā llāh muḥammadun rasūlu llāh
Ալլահից բացի ուրիշ աստված չկա։ Մուհամմադը նրա առաքյալն է։

Անսխալականություն

Իսլամում Իսմահը անսխալականության հայեցակարգն է կամ «սխալներից և մեղքերից ազատված լինելու աստվածային շնորհը»[68]։ Մուսուլմանները հավատում են, որ Մուհամմադը և այլ մարգարեներ օժտված են իսմահով։ Տասներկուականներն ու իսմայիլիականները այս հատկանիշը վերագրում են նաև իմամներին ու Մուհամմադի դստերը՝ Ֆաթիմային, զեյդիականները, սակայն, այս հատկանիշը չեն վերագրում իմամներին[69]։ Չնայած սկզբնապես այն սկսվել է իբրև քաղաքական շարժում՝ ավելի ուշ իմամների անսխալականությունն ու անմեղությունը զարգացել են իբրև շիականության (ոչ զեյդիական) որոշակի համոզմունք։

Ալին համարվում է առաջին տղամարդը, ով ընդունել է իսլամը։

Ըստ շիա աստվածաբանների անսխալականությունը համարվում է հոգևոր և կրոնական առաջնորդության ռացիոնալ նախապայման։ Նրանք պնդում են, որ քանի որ Ալլահը պահանջել է այս ներկայացուցիչներից բացարձակ հնազանդություն, հետևաբար նրանք կպահանջեն միայն այն, ինչ ճիշտ է։ Անսխալականության հայեցակարգը հիմնված է մաքրման այաթի շիական մեկնաբանության վրա[70][71]։ Նրանք միակ մաքուր էակներն են, միակ անբասիր մարդիկ, ովքեր պաշտպանված են անմաքրությունից[72]։ Դա չի նշանակում, որ գերբնական ուժերը նրանց հետ են պահում մեղք գործելուց, սակայն Ալլահի նկատմամբ բացարձակ հավատը հետ է պահում նրանց մեղք գործելուց[73]։

Նրանք ունեն նաև աստվածային կամքի մասին ամբողջական գիտելիքներ։ Նրանք տիրապետում են հրեշտակների կողմից մարգարեներին (nabi) և առաքյալներին (rasul) փոխանցված տեղեկատվությանը։ Նրանց գիտելիքը ներառում է բոլոր ժամանակների ամբողջությունը։ Սակայն նրանք կրոնական հարցերում սխալ չեն գործում[74]։ Շիաները Ալիին համարում են ոչ միայն մուսուլմանական համայնքի արդար ղեկավար, այլև իսլամական պրակտիկայի և դրա թաքնված իմաստի մեկնաբան։ Ուստի համարում են, որ նա սխալ և մեղք գործելուց ազատված էր և աստվածային կարգադրությամբ (nass) նշանակված էր առաջին իմամ[75]։ Շիական տեսակետի համաձայն Ալին հայտնի է որպես «կատարյալ մարդ» այնպես, ինչպես Մուհամմադն է եղել[76]։

Թաքնված շրջան

Թաքնված շրջանը որոշ շիական ուղղություններում այն հավատն է, թե մի մեսիա, թաքնված իմամ, ով հայտնի է որպես Մահդի, մի օր վերադառնալու է և աշխարհը լցնի արդարությամբ։ Ըստ տասներկուական շիաների Մահդիի հիմնական նպատակն է ստեղծել իսլամական պետություն և կիրառել իսլամական այն օրենքները, որոնք տարածել է Մուհամմադը[77]։

Որոշ շիաներ, օրինակ՝ զեյդիականներն ու նիզարի իսմայիլականները, չեն հավատում թաքնված Մահդիի գոյությանը։ Այն խմբերը, ովքեր հավատում են, տարբերվում են իմամաթի հայեցակարգում, արդյոք ովքեր են մտել թաքնված շրջան։ Նրանք հավատում են, որ կլինեն շատ նշաններ, որոնք ցույց կտան Մահդիի վերադարձը։

Տասներկուական շիաները կարծում են, որ Մահդին (12-րդ իմամը՝ Մուհամմադ ալ-Մահդի) արդեն Երկրի վրա է, թաքնված է և կհայտնվի, երբ ժամանակը գա։ Ֆաթիմյան Դավուդի Բոհրան հավատում է նույն տեսակետն ունի, սակայն իրենց 21-րդ խալիֆ Թայիբի վերաբերյալ, մինչդեռ սուննիները հավատում են, որ Մահդին դեռևս չի հայտնվել Երկրի վրա[78]։

Ժառանգություն

Կարծիք կա, որ բոլոր մարգարեների, այդ թվում նաև Մուհամմադի, սպառազինությունն ու սուրբ իրերը ժառանգաբար փոխանցվել են Ահլ ալ-Բայթի իմամներին։ Ջաֆար աս-Սադիկը իր Քիթաբ ալ-Քաֆի գրքում նշում է՝ «Ալլահի առաքյալի զենքերն ինձ հետ են։ Դա անվիճելի է»[79]։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ իր հետ է Մուհամմադ մարգարեի սուրը, նրա զինանշանը, դրոշը (լամամ) և սաղավարտը։ Նա հետագայում ավելացրել է, որ իր մոտ է գտնվում Մուհամմադի հաղթական դրոշը, Մովսեսի իրերը, Սողոմոնի՝ Դավիթի որդու մատանին, և այն սկուտեղը, որի վրա Մովսեսը մատուցել է իր ընծաները։ Նրա մոտ է նաև այն անունը, որը երբ Ալլահի առաքյալը դնի մուսուլմանների և հեթանոսների միջև, ապա ոչ մի հեթանոսական նետ չի կարող հասնել մուսուլմաններին։ Նրա մոտ է նաև մի առարկա, որը բերել են հրեշտակները[79]։ Աս-Սադիկը նաև նշում է, որ սպառազինության փոխանցումը հավասար է իմամաթը (առաջնորդություն) ստանալուն[79]։

Իմամ Ալի առ-Ռիդան ասել է, որ ում որ փոխանցվում են սպառազինությունները, նրանց էլ փոխանցվում է գիտելիքը, այսպիսով՝ գիտելիքը (իմամաթ) սպառազինությունից երբեք չի անջատվում[79]։

Պատմություն

Գազանը և նրա եղբայր Օլժայթուն հանդուրժող են եղել միայն իլսմական տարբեր սեկտաների նկատմամբ՝ ի տարբերություն Չինգիզ խանի ավանդույթների։

Պատմաբանները վիճում են շիա իսլամի ծագման շուրջ․ արևմտյան շատ գիտնականներ պնդում են, որ շիականությունը սկսվել է որպես քաղաքական ուղղություն և ոչ թե որպես կրոնական շարժում[80][81]։ Այլ գիտնականներ չեն համաձայնվում՝ համարելով, որ կրոնի ու քաղաքականության տարանջատման այս գաղափարը արևմտյան անախրոնիզմի արդյունք է[82]։ Քերբելայի ճակատամարտից (680 թվական) հետո շիական տարբեր խմբեր տարածվել են իսլամական աշխարհում, արդյունքում ստեղծվել են շիական առաջնորդությամբ կամ բնակչությամբ տարբեր ազգություններ։

  • Իդրիսներ (788-985)՝ ներկայիս Մարոկկոյի տարածքում զեյդիական դինաստիա։
  • Ուքայլիներ (990-1096)՝ շիա արաբական դինաստիա, որի տարբեր ճյուղերը ղեկավարել են ալ-Ջեզիրեի տարբեր հատվածներում, հյուսիսային Սիրիայում և Իրաքում։
  • Բույիդներ (934-1055)՝ իր հզորության գագաթնակետին զբաղեցրել է ներկայիս Իրաքի և Իրանի բավականին տարածքներ։
  • Իլխանություն (1256-1335)՝ մոնղոլական խանությունը, որը ստեղծվել է 13-րդ դարում Պարսկաստանում և համարվել է Մոնղոլական կայսրության մասը։ Իլխանությունը հիմնվել է 1219-1124 թվականներին Խորեզմի կայսրությունում Չինգիզ խանի արշավանքների արդյունքում։ Հիմնադիրը Չինգիզ խանի թոռ Հուլաղուն է։ Այս խանությունը ստեղծվել է ներկայիս Իրանի, Իրաքի, Պակիստանի, Հայաստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներում։ Սկզբնական շրջանում Իլխանությունում տարածված են եղել տարբեր կրոններ։ Ավելի ուշ Իլխանության ղեկավարները՝ սկսաշ 1295 թվականին Գազանի ժամանակներից, ընդունել են իսլամը, իսկ Գազանի եղբայր Օլժայթուն խթանել է շիա իսլամի տարածումը։
  • Նայուբաթ խանը ընդունել է իսլամը Մեծ Մոնղոլների խանության հրամանատար Բայրամ խանի որդի Աբդուլ Ռահիմ Խան-ի-Խանայի առաջնորդությամբ։
  • Բահմանիս (1347-1527)՝ Դեկանի սարահարթում՝ Հնդկաստանի հյուսիսում, շիա մուսուլմանական պետություն, որը համարվում է միջնադարյան հնդկական խոշոր թագավորություններից մեկը[83]։ Բահմանների սուլթանությունը Հարավային Հնդկաստանում առաջին անկախ Իսլամական թագավորությունն է եղել[84]։

Հյուսիսային Աֆրիկա

Իրան և Կովկաս

Արաբական թերակղզի

  • Բանու Ուխայդիր (865–1066)՝ զեյդիականություն

Բահրեյն

  • Քարմաթիներ (900–1073)՝ քարմաթիներ
  • Ույունիդների դինաստիա (1073-1253)՝ տասներկուականներ[90]
  • Ուսֆուրներ (1253–1320)՝ տասներկուականներ[90]
  • Ջարվանների դինաստիա (1305–1487)[91]՝ իսմայիլականներ և տասներկուականներ[92]
  • Ջաբրիդներ (15/16-րդ դար)՝ տասներկուականներ[93]

Եմեն

  • Ռասիդներ (893–1970)՝ զեյդիականություն
  • Սուլեյհիների դինաստիա (1047–1138)՝ իսմայիլականություն[94]
  • Համդանիդներ (1099-1174)՝ իսմայիլականություն
  • Զուրայիդներ (1083–1174)՝ իսմայիլականություն
  • Եմենի Մութավաքիլի թագավորություն (1918–1970)՝ զեյդիականություն

Եվրոպա

  • Քալբիներ (948–1053)
  • Համուդիների դինաստիա (1016–1073)՝ զեյդիականություն[95]

Սիրիա և Իրաք

  • Համդանիդների դինաստիա (890–1004)
  • Ալ-Մազեդի (961–1163) (կենտրոնական և հարավային Իրաք)
  • Նումայրիդներ (990–1081) (արևելյան Սիրիա և հարավարևելյան Թուրքիա)
  • Մրվանիներ (990–1085)
  • Ուկայլիդների դինաստիա (990–1169)
  • Միրդասիդներ (1024–1080)

Փոքր Ասիա (ժամանակակից Թուրքիա)

Հնդկաստան

  • Բահմանի սուլթանություն (1347–1527)
  • Ջանուպուրի սուլթանություն (1394–1479)
  • Բիդարի սուլթանություն (1489–1619)
  • Բերարի սուլթանություն (1490–1572)
  • Ահմադնագարի սուլթանություն (1490–1636)
  • Քութբ շահի դինաստիա (1512–1687)
  • Ադիլ շահի դինաստիա (1490–1686)
  • Նաջմ ի-Սանի դինաստիա (1658–?)
  • Ռամպուրի պետություն (1719–1949)
  • Աուդայի Նավաբ (1722–1858)
  • Բենգալի Նավաբներ (1757–1880)
  • Տալպուրի դինաստիա (1783–1843)[96]
  • Հունզա (1500-ական–1974)
  • Նագար (14-րդ դար–1974)

Հարավարևելյան Ասիա

  • Դայա փասայի (1128–1285).[97]
  • Բանդար Քալիբահ[97]
  • Մոյիրա Մալայա[97]
  • Քանթո Քամբար[97]
  • Ռոբարոմուն[97]

Արևելյան Աֆրիկա

  • Քիլվայի սուլթանություն (957–1506)[98]

Ֆաթիմյան խալիֆայություն

  • Ֆաթիմյաններ (909–1171)՝ ղեկավարել են Հյուսիսային Աֆրիկայում, Լևանտում, Արաբիայի որոշ մասերում և Մեքքայում ու Մադինայում։ Խմբի անունը ծագում է Ֆաթիմայի՝ Մուհամմադի դստեր անունից, ում էլ նրանք համարում են ժառանգորդ։
  • 909 թվականին շիաների ռազմական առաջնորդ Աբու Աբդալլահ աշ-Շիան տապալել է Հյուսիսային Աֆրիկայում սուննի ղեկավարին․ դրանով էլ սկսվել է Ֆաթիմյանների իշխանությունը[99]։
  • Ջավահարը (արաբ․՝ جوهر‎‎, 966–992) Ֆաթիմյան գեներալ է եղել։ Խալիֆ Ալ-Մուիզի հրամանատարությամբ նա իրականացրել է Հյուսիսային Աֆրիկայի, ապա նաև Եգիպտոսի գրավումը[100], հիմնել է Կահիրե քաղաքը[101] և մեծ ալ-Ազհար մզկիթը։ Ջավահարը ծագումով ստրուկ էր, ով ազատ էր արձակվել Ալ-Մուիզի կողմից[102]։

Սեֆյաններ

Սեֆյան դինաստիայից Իսմայիլ I շահի առաջին քայլերից է եղել շիա իսլամի տասներկուական ուղղության հռչակումը՝ իբրև պետական կրոն նոր հռչակված պետությունում։ 1508 թվականին նա ոչնչացրել է Աբու Հանիֆայի և սուֆի Աբդուլ Քադիր Գիլանի գերեզմանները, որն էլ Միջին Արևելքում հանգեցրել է լարվածության աճի[103]։ 1553 թվականին Իրաքի գրավումից հետո օսմանցիները վերակառուցել են սուննիական կարևոր դամբարանները[104]։

Շիական պատմության մեջ շրջադարձային է եղել Պարսկաստանում Սեֆյանների դինաստիայի (1501–1736) ձևավորումը։ Սա մուսուլմանական աշխարհում մի շարք փոփոխությունների պատճառ է դարձել՝

  • Մոնղոլական արշավանքների ժամանակներում հաստատված հարաբերական հանդուրժողական վերաբերմունքը շիաների և սուննիների մեջ ավարտին է հասել, և երկու խմբերի միջև վերականգնվել է հակակրանքն ու հակամարտությունը,
  • Պետությունից շիա հոգևորականների սկզբնական կախվածությանը հետևել է անկախ մարմին ուլեմայի ձևավորումը, որը ի զորու էր պաշտոնական քաղաքականությունից տարբերվող քաղաքական դիրքորոշում ընդունել[105]։
  • Աճել է իրանական կրոնական ուսուցման կենտրոնների կարևորությունը, և տասներկուական շիականությունը դադարել է հիմնականում արաբական երևույթ լինելուց[106]։
  • Աքբարիական մազհաբը աճել է, որը քարոզում էր, որ միայն Ղուրանը և հադիսները պետք է լինեն դատավճռի համար հիմք, իսկ փաստարկի սկզբունքը պետք է չօգտագործվի։

Սեֆյանների անկման հետ մեկտեղ Պարսկաստանի պետականությունը, այդ թվում նաև կառավարության կողմից նշանակված դատավորներով (կադի) պետական դատական համակարգը, սկսել են թուլանալ։ Սա հնարավորություն է տվել մուջթահիդների շարիաթական դատարանին լցնելու ստեղծված վակուումy, նաև թույլ է տվել ուլեմային հաստատելու իրենց դատական իշխանությունը։ Այս շրջանում Ուսուլի դպրոցը կարողացել է մեծացնել իր հզորությունը[107]։

Համայնքներ

Ժողովրդագրություն

Իսլամն ըստ պետությունների՝             սուննի             շիա     իբադիական

Ըստ շիա մուսուլմանների՝ շիա բնակչության հաշվարկման մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ եթե նույնիսկ մուսուլմանական պետությունում շիաները կազմում են զգալի փոքրամասնություն, այնուամենայնիվ, ամբողջ բնակչություն գրանցվում է իբրև սուննի։ Հակառակը, սակայն, չի հաստատվել, որի պատճառով ոչ ճշգրիտ տվյալներ են տարածվել յուրաքանչյուր ուղղության իրական թվաքանակի վերաբերյալ։ Օրինակ՝ 1926 թվականին Արաբիայում Սաուդների վերելքի արդյունքում սկսվել է շիաների նկատմամբ ընդհանուր խտրականություն[108]։ Հարավային Ասիայում շիաները մուսուլման բնակչության 21% են կազմում, սակայն հենց այս պատճառով ընդհանուր թիվը դժվար է հաշվարկել[109]։ Որոշ հաշվարկներով շիաները կազմում են մուսուլման բնակչության 15%-ը[110][111][112][113]։ 2009 թվականի տվյալներով նրանք պետք է որ 200 միլիոն լինեն[112]։

Իսլամի երկու ուղղությունների՝ շիիզմի և սուննիզմի բաշխվածությունն աշխարհում

Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում, Իրաքում, Ադրբեջանում և Բահրեյնում[114][115]։ Նրանք բավականին շատ են նաև Լիբանանում (մեծամասնություն չեն, սակայն ամենամեծ խումբն են)։ Շիաները կազմում են տեղական բնակչության 36,3%-ը, իսկ Միջին Արևելքի (այդ թվում նաև Իրանը) ամբողջ մուսուլման բնակչության 38,6%-ը[116]։






Շիա մուսուլմանների բաշխվածությունն ըստ մայրցամաքների     Ասիա (93.3%)     Աֆրիկա (4.4%)     Եվրոպա (1.5%)     Ամերիկա (0.7%)     Ավստրալիա (0.1%)

Շիաները Լիբանանի բնակչության 27-35% են, Եմենի բնակչության 35%-ը[114][117], այլ տվյալներով՝ 35-40%-ը[118], Քուվեյթի բնակչության 30-35%-ը (տվյալներ չկան քաղաքացիություն չունեցողների համար)[119][120], Թուրքիայի բնակչության ավելի քան 20%-ը[112][121], Պակիստանի բնակչության 5-20%-ը[112][122], իսկ Աֆղանստանի բնակչության 10-19%-ը[123][124]։

Սաուդյան Արաբիայում կան շիական տարբեր համայնքներ, այդ թվում՝ Արևելյան նահանգում տասներկուական բահրեյնցիներ և Մադինաում Նախավիլաներ, իսմայիլական սուլեյմանիյա և զեյդիականներ Նաջրանում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ շիա քաղաքացիների թիվը 2-4 միլիոն է կամ կոպիտ հաշվարկով տեղական բնակչության 15%-ը[125]։

Բավականին շատ շիական համայնքներ կան Ինդոնեզիայում՝ Արևմտյան Սումատրայի և Աչեի ափամերձ շրջաններում[126]։ Հարավարևելյան Ասիայի մնացած շրջաններում շիաները աննշան թիվ են կազմում․ այստեղ բնակչությունը հիմնականում սուննիական ուղղություններից շաֆիական մազհաբի հետևորդ է։

Նիգերիայում շիական զգալի փոքրամասնություն է առկա, որը կազմված է Քանո և Սոքոթո պետությունների շուրջ կենտրոնացած Շիական շարժման ներկայացուցիչներից[112][113][127]։ Մի շարք աֆրիկյան քաղաքներում, օրինակէ Քենիա[128], Հարավային Աֆրիկա[129], Սոմալի[130], կան շիական տարբեր ուղղությունների փոքրամասնություններ, որոնք գաղութային շրջանում Հարավային Ասիայից, օրինակ՝ Խոջա, գաղթածների ժառանգորդներն են[131]։

Աշխարհում շիական բնակչություն ունեցող երկրներ

Ներքևում ներկայացված աղյուսակի առաջին երեք սյունակների թվերը հիմնված են 2009 թվականի հոկտեմբեր ամսին Փյու հետազոտական կենտրոնի կատարած ժողովրդագրական զեկույցի՝ Աշխարհում մուսուլման բնակչության քարտեզագրման վրա[112][113]։

100.000-ից ավելի շիաներ ունեցող ազգություններ[112][113]
ՊետությունՇիա բնակչություն[112][113]Շիա բնակչության տոկոսը[112][113]Աշխարհում շիա բնակչության տոկոսը[112][113]Նվազագույն հաշվարկԱռավելագույն հաշվարկ
Իրան74,000,000–78,000,00090–9537–4078,661,551[132][133]
Պակիստան17,000,000–26,000,00010–1510–1543,250,000[134]–57,666,666[135][136]
Հնդկաստան17,000,000–26,000,00010–159–1440,000,000[137]–50,000,000.[138]
Իրաք19,000,000–22,000,00065–7011–12
Եմեն8,000,000–10,000,00035–40~5
Թուրքիա7,000,000–11,000,00010–154–622 միլիոն[132]
Ադրբեջան5,000,000–7,000,00065–753–48.16 միլիոն[132], ընդհանուր բնակչության 85%[139]
Աֆղանստան3,000,000–4,000,00010–15~26.1 միլիոն[132], ընդհանուր բնակչության 15–19%[123]
Սիրիա3,000,000–4,000,00015–20~2
Սաուդյան Արաբիա2,000,000–4,000,00010–151–2
Նիգերիա<4,000,000<5<222–25 միլիոն[140]
Բանգլադեշ40,000–50,000<1<110,840,000[141]
Լիբանան1,000,000–2,000,000 45–55<1Մոտավոր հաշվարկ, մարդահամարի տվյալներ չկան[142]։ 50–55%[143][144][145]
Տանզանիա<2,000,000<10<1
Քուվեյթ500,000–700,00020–25<11,2 միլիոն մուսուլմանների 30–35% (միայն քաղաքացիներ)[119][120]
Գերմանիա400,000–600,00010–15<1
Բահրեյն400,000–500,00065–70<1100,000 (քաղաքացի բնակչության 66%[146])200,000 (քաղաքացի բնակչության 70%[147])
Տաջիկստան~400,000~7~1
Միացյալ Արաբական Էմիրություններ300,000–400,00010<1
ԱՄՆ200,000–400,00010–15<1
Օման100,000–300,0005–10<1948,750[148]
Միացյալ Թագավորություն100,000–300,00010–15<1
Կատար~100,000~10<1

Հետապնդում

Սուննի-շիա հարաբերությունների պատմությունը հաճախ ներառում է փոխադարձ անհանդուրժողականություն, որը սկսվել է դեռևս վաղ ժամանակներից։ Տարբեր ժամանակներում շիական խմբերը հետապնդումների են ենթարկվել[149][150][151][152][153][154]։Օմայյան կառավարության և ռազմական ուժերի ղեկավարությունը կազմող սուննիները շիաների դիտարկում էին իբրև սպառնալիք՝ թե՛ իրենց քաղաքական, թե՛ կրոնական իշխանությանը[155]։ Օմայյանների իշխանության շրջանում սուննի ղեկավարները փորձում էին շիա փոքրամասնությանը հետին պլան մղել, իսկ ավելի ուշ Աբբասյանները իրենց շիա դաշնակիցներին բանտարկել են, հետապնդել ու սպանել։ Սուննիների կողմից շիաների հետապնդման ընթացքում դաժան և ցեղասպան գործողություններ են պահպանվել պատմության մեջ։ Արաբական այն երկրներում, որտեղ գերակայում են սուննիները, շիական համայնքը, ովքեր մուսուլման բնակչության միայն 10-15% են կազմում, մինչ օրս էլ հետին պլան է մղված և չունի կազմակերպվելու և իր կրոնական պրակտիկան իրականացնելու իրավունք[156]։

1514 թվականին օսմանյան սուլթան Սելիմ I-ը հրամայել է կոտորել Փորք Ասիայում բնակվող 40,000 շիաների[157]։ Ջալալ ալ-Ահմեդի համաձայն՝ «Սուլթան Սելիմ I-նն այնքան հեռուն էր գնացել, որ հայտարարում էր, թե մեկ շիային սպանելը նույնքան վարձատրության է արժանի, որքան 70 քրիստոնյային սպանելը»[158]։

1801 թվականին աս-Սաուդների վահաբիական զորքը հարձակվել և գրավել է Քերբելան՝ արևելյան Իրաքում գտնվող շիաները սրբավայրը, որտեղ սպանվել է Հուսեյնը[159]։

1968-2003 թվականներին՝ Սադամ Հուսեյնի վարչակարգի շրջանում, շիա մուսուլմաններին զանգվածաբար ձերբակալում էին, տանջում և սպանում[160]։

Աշուրայի առավոտ Իմամ Հուսեյնի հրապարակում, Թեհրան, 2016 թվական

2011 թվականի մարտին մալայզիական կառավարությունը շիաներին հայտարարել է տարականոն ուղղություն և արգելել է նրանց տարածել իրենց հավատը այլ մուսուլմանների շրջանում, սակայն չի արգելել նրանց հետևել իրենց կրոնական պրակտիկային[161][162]։

Տոներ

Շիաները ամեն տարի նշում են հետևյալ տոները՝

Իբրահիմի զոհաբերությունը «Թիմուրյան պատում», Շիրազ, 1410-11 թվականներ Գյուլբենկյան հավաքածու, Լիսաբոն

Հետևյալ տոները շիա մուսուլմանների յամար ամենակարևոր տոներից են՝

  • Ղադրի տոն, որը նշվում է Ղադիր Խումում բազմաթիվ մուսուլմանների ներկայությամբ Ալիի իրավահաջորդության հայտարարման հիշատակման համար[163]։ Այս տոնը տեղի է ունենում Զու ալ-Հիջահ ամսի 18-ին։
  • Մուհարեմի սուգը և Աշուրայի տոնը շիաների համար Հուսեյն իբն Ալիի մարտիրոսության հիշատակման օրն է։ Հուսեյնը Մուհամմադի թոռն էր, ում սպանել էր Յազիդ իբն Մուավիան։ Աշուրան սգի օր է, որը նշվում է Մուհարեմ ամսվա 10-ին։
  • Արաբայնը Հուսեյն իբն Ալիի տան կանանց և երեխանների տառապանքների հիշատակման օրն է։ Այն բանից հետո, որ Հուսեյնը սպանվել է, վերջիններս Քերբելայից (կենտրոնական Իրաք) քշվել են Շամ (Դամասկոս, Սիրիա)։ Երեխաների մեծ մասը (նրանց մի մասը Մուհամմադի անմիջական ժառանգներն էին) ճանապարհին մահացել են ծարավից և հոգնածությունից։ Այս տոնը նշվում է Աշուրայից 40 օր հետո՝ Սաֆար ամսվա 20-ին։
  • Մավլիդը Մուհամմադի ծննդյան օրն է։ Ի տարբերություն սուննի մուսուլմանների, ովքեր Մուհամմադի ծննդյան կամ մահվան օրը նշում են Ռաբի ալ-Ավվալ ամսվա 12-ին, շիա մուսուլմանները Մուհամմադի ծննդյան օրը նշում են այդ ամսվա 17-ին, որը համընկնում է 6-րդ իմամ Ջաֆար աս-Սադիկի ծննդյան հետ[164]։ Վահաբիականներն ընդհանրապես չեն նշում Մուհամմադի ծննդյան օրը՝ հավատալով, որ այն բիդա է (նորարարություն, նորություն, հերետիկոսություն)[165]։
  • Ֆաթիմայի ծննդյան օրը Ջումադա աթ-Թանի ամսվա 20-ին։ Այս օրը նաև համարվում է «կանանց և մայրերի օր»[166]։
  • Ալիի ծննդյան օրը Ռաջաբ ամսվա 13-ին։
  • Բարայի գիշերը տասներկուական վերջին իմամ Մուհամմադ ալ-Մահդիի ծննդյան օրն է։ Շիաներն այս տոնը նշում են Շաաբան ամսվա 15-ին։
  • Կադրի գիշեր, Ղուրանի բացահայտման գիշերվա հիշատակման օր։
  • Այդ ալ-Մուբահիլան Ահլ ալ-Բայթի (Մուհամմադի տունը) և Նաջրանից քրիստոնյա պատվիրակության հանդիպման օրն է։ Այս տոնը նշվում է Զուլ ալ-Հիջահ ամսի 24-ին։

Սրբավայրեր

Ալ-Ակսա մզկիթ

Մուսուլմանների համար 4 ամենասուրբ վայրերն են Մեքքան (Ալ-Հարամ մզկիթ), Մադինան (Ան-Նաբավի մզկիթ), Երուսաղեմը (Ալ-Ակսա մզկիթ) և Քուֆան (Քուֆայի մզկիթ)։ Շիաների համար բացի այս 4 վայրերից սուրբ են համարվում նաև Իմամ Հուսեյնի դամբարանը, Ալ-Աբբաս մզկիթը Քերբելայում և Նաջաֆում Իմամ Ալի մզկիթը։

Շիաների կողմից երկրպագվող վայրերից են նաև Նաջաֆում Վադի աս-Սալամ գերեզմանոցը, Մադինայում Ալ-Բաքի գերեզմանոցը, Մաշհադում Իմամ Ռեզայի դամբարանը, Քազիմիյա մզկիթը Քազիմիյայում, Ալ-Ասքարի մզկիթը Սամարայում, Սահլայի մզկիթն ու Քուֆայի մեծ մզկիթը Քուֆայում և մի շարք այլ վայրեր Ղոմում, Շոշում և Դամասկոսում։

Սաուդյան Արաբիայում գտնվող գրեթե բոլոր շիական սրբավայրերը ոչնչացվել են Իխվանի ռազմիկների կողմից․ դրանցից ամենահայտնի դեպքը 1925 թվականին Ալ-Բաքիում Իմամների գերեզմանների ոչնչացումն էր[167]։ 2006 թվականին Ալ-Ասքարի մզկիթը ոչնչացվել է ռումբի պայթյունի արդյունքում[168]։

Վադի աս Սալամի համայնապատկերը

Ճյուղեր

Շիական հավատը պատմության ընթացքում բաժանվել է տարբեր ուղղությունների՝ պայմանավորված իմամաթի խնդրով։ Ամենամեծ ճյուղը տասներկուականներն են, որին հաջորդում են զեյդիականները, ապա իսմայիլականները։ Այս երեք ճյուղերից յուրաքանչյուրը իմամաթի տարբեր գծերի (սերունդների) է հետևում։ [2]

Իսնաշարիներ («Տասներկուականներ»)

Տասներկուականները կամ իսնաշարիները շիա իսլամի ամենամեծ ճյուղն են ներկայացնում․ շատ հաճախ շիա մուսուլման ասելով հասկանում են հենց տասներկուականներին։ Տասներկուական տերմինը ծագել է այն համոզմունքից, որ կան Ալլահի կողմից սահմանված տասներկու առաջնորդներ՝ 12 իմամներ։ Տասներկուական շիաները հայտնի են նաև իմամի կամ ջաֆարի անունով, որը ծագում է 6-րդ իմամ Ջաֆար աս-Սադիկի անունից, ով մշակել է տասներկուականների իրավագիտությունը[169]։

Տասներկուականները կազմում են Իրանի (90%)[170], Ադրբեջանի (85%)[16][171], Բահրեյնի (70%), Իրաքի (65%) և Լիբանանի (մուսուլմանների 65%) բնակչության մեծամասնությունը[172][173][174]։

Դոկտրինա

12 իմամների անունները՝ գրված արաբերեն على «Ալի» անվան ձևով։

Տասներկուական դոկտրինան հիմնված է 5 սկզբունքների վրա[175]։ Հինգ սկզբունքները, որոնք հայտնի են Ուսուլ ադ-Դին անունով, հետևյալն են[176][177]՝

  1. Միաստվածություն, Աստված միակն է և եզակի,
  2. Արդարադատություն, հավատը աստվածային արդարությանը և Ալլահի վճռին,
  3. Մարգարեություն, Աստված է ուղարկում իր առաքյալներին, մարգարեներին՝ առաջնորդելու մարդկությանը,
  4. Առաջնորդություն, առաջնորդները կամ իմամները աստվածային կամքով հաստատված մարդիկ են,
  5. Ահեղ դատաստան, մարդկության համար Աստծո վերջին դատավճիռը։

Ավելի կոնկրետ այս սկզբունքները, ըստ տասներկուական շիաների, հայտնի են Ուսուլ ալ-Մազհաբ (շիական ճյուղի սկզբունքներ), որով էլ տարբերվում են Դարուրիյաթ ադ-Դինից (Կրոնի անհրաժեշտություններից), որը բոլոր մուսուլմանների համար սահմանված սկզբունքներն են։ Վերջինիս մեջ չի մտնում առաջնորդությունը (իմամաթ), քանզի այն պարտադիր չէ մուսուլման ճանաչվելու համար։ Սակայն ըստ տասներկուական գիտնական Այաթոլլա ալ-Խուի՝ այս սկզբունքը ներառում է հավատ առ Աստված, Մարգարեություն, Հարության օր և մյուս «անհրաժեշտություններ» (օրինակ՝ հավատ առ հրեշտակներ)։ Հենց այս պատճառով էլ տասներկուական շիաները առանձնացնում են մի կողմից իսլամի հիմնական սկզբունքների նկատմամբ հավատը, իսկ մյուս կողմից ավելի կոնկրետ շիական դոկտրինային, ինչպես օրինակ իմամաթի գաղափարին, հավատաը։

Գրքեր

«Ալ Ֆաթիհա» Ղուրանի առաջին սուրան

Բացի Ղուրանից, որը ընդունված է բոլոր մուսուլմանների կողմից, շիաները օգտվում են նաև ավանդույթների գրքից («հադիս»), որը վերագրվում է Մուհամմադին և տասներկու իմամներին։ Ներքոնշյալները այս գրքերից առավել հայտնիներն են՝

  • Նահջ ալ-Բալաղա (Ճարտասանության ճանապարհ)՝ գրված Ալի իբն Աբի Տալիբի կողմից․ այն համարվում է շիաների կողմից առաջին իմամ ճանաչված Ալիի քարոզների, նամակների և պատմությունների հայտնի հավաքածու
  • Ալ-Քաֆի՝ գրված Մուհամմադ իբն Յակուբ ալ-Քուլայնի կողմից[178]
  • Վասաիլ ալ-Շիա՝ գրված ալ-Հուր ալ-Ամիլի կողմից

Տասներկու իմամներ

Տասներկուական շիաների համար տասներկու իմամները Մուհամմադի հոգևոր և քաղաքական ժառանգորդներն են։ Տասներկուականների աստվածաբանության համաձայն՝ Մուհամմադի իրավահաջորդ անսխալական մարդ է, ով ոչ միայն արդարությամբ ղեկավարում է համայնքը, այլև պահպանում և մեկնաբանում է աստվածային օրենքն ու դրա թաքնված իմաստը։ Մուհամմադի և իմամների խոսքերն ու արարքները համայնքի համար առաջնորդող մոդել են հանդիսանում, հետևաբար նրանք պետք է ազատված լինեն սխալ կամ մեղք գործելուց, իսկ իմամները պետք է ընտրվեն աստվածային կամքով կամ նասսով՝ Մուհամմադի միջոցով[52][53]։ Յուրաքանչյուր իմամ իր նախորդի որդին է եղել բացի Հուսեյն իբն Ալիից, ով Հասան իբն Ալիի եղբայրն էր։ 12-րդ և վերջին իմամը Մուհամմադի ալ-Մահդին է, ով ըստ տասներկուականների՝ այժմ ողջ է և թաքնված է[56]։

Իրավագիտություն

Տասներկուականների իրավագիտությունը կոչվում է Ջաֆարիական իրավագիտություն։ Այստեղ Սուննան համարվում է Մուհամմադի սովորույթների բանավոր ներկայացումն ու դրանց մեկնաբանությունը տասներկու իմամների կողմից։ Ջաֆարիական իրավագիտության մեջ կան երեք ուղղություններ կամ դպրոցներ՝ ուսուլի, աքբարի և շայխ։ Ուսուլի դպրոցը վերոնշյալ երեքից ամենամեծն է։ Ջաֆարիական իրավագիտությանը չհետևող տասներկուական խմբերն են ալավիները, բեքթաշիները և քըզըլբաշները։

Ջաֆարիական իրավագիտության մեջ իսլամի 5 հիմնական սյուները հայտնի են Ուսուլ ադ-Դին անունով։ Դրանք մի քիչ տարբերվում են սուննիական «կրոնի 5 սյուներից»։ Շիական հիմնական «սյուներն» են՝

  1. Թաուհիդ կամ Ալլահի միակը լինելու գաղափար
  2. Նաբուվա կամ Մուհամմադի մարգարեություն
  3. Մուադ կամ հարություն
  4. Ադլ կամ Ալլահի արդարադատություն
  5. Իմամա կամ շիա իմամաների առաջնորդություն

Ջաֆարիական իրավագիտության մեջ կան ևս 8 երկրորդական սյուներ, որոնք հայտնի են Ֆուրու ադ-Դին անունով[179]՝

  1. աղոթք
  2. պահք
  3. ուխտ դեպի Մեքքա
  4. ողորմություն
  5. ջիհադ արդարացի նպատակի համար
  6. ուրիշներին ուղղորդում դեպի լավը
  7. ուրիշներին չարից հեռացում
  8. խումս (առևտրային ծախսերի հանումից հետո բիզնեսից ստացվող տարեկան եկամուտների 20% հարկ)

Ըստ տասներկուականների՝ իսլամական իրավագիտության սահմանումն ու մեկնաբանումը Մուհամմադի և 12 իմամների պատասխանատվությունն է։ Քանզի 12-րդ իմամը թաքնված է, կրոնավորների գործն է՝ հղում կատարելով իսլամական գրականությանը՝ Ղուրանին, հադիսներին, իսլամական օրենքի շրջանակներում որոշումներ կայացնել ժամանակակից խնդիրների լուծման համար։ Այլ կերպ ասած՝ տասներկուական կրոնավորները ապահովում են Իսլամական իրավագիտության առաջնորդությունը, որը սահմանվել է Մուհամմադի և նրա իրավահաջորդների կողմից։ Այս գործընթացը հայտնի է իջթիհադ անունով, իսկ կրոնավորները հայտնի են մարջա անունով, որը նշանակում է վկայակոչում։ Տասներկուական կրոնավորների համար օգտագործում են Ալլամա կամ Այաթոլլա տերմինները։

Զեյդիականներ («Հնգականներ»)

Զեյդիյան կամ զեյդիականությունը շիական մազհաբ է՝ անվանված Զեյդ իբն Ալիի անունով։ Զեյդիական ֆիքհի հետևորդները կոչվում են զեյդիականներ (կամ երբեմն հնգականներ)։ Սակայն կա նաև մի խումբ, որը կոչվում է Զեյդի Վասիթիս (տես ներքևում), ովքեր տասներկուականներ են։ Զեյդիները կազմում են Եմենի բնակչության 42-47%-ը[180][181]։

Դոկտրինա

Զեյդիականները, տասներկուականները և իսմայիլականները ճանաչում են առաջին 4 իմամներին, սակայն զեյդիականները Զեյդ իբն Ալիին համարում են 5-րդ իմամ։ Զեյդ իբն Ալիից հետո զեյդիական հռչակել են, որ Հասան իբն Ալիի կամ Հուսեյն իբն Ալիի ժառանգորդները կարող են լինել իմամ, սակայն միայն որոշ պայմանների բավարարելու դեպքում[182]։ Պատմության մեջ զեյդիական հայտնի այլ իմամներից են Յահյա իբն Զեյդը, Մուհամմադ ան-Նաֆս ալ-Զակիյան և Իբրահիմ իբն Աբդուլլահը։

Իմամաթի զեյդիական դոկտրինան պարտադիր չի պահանջում իմամների անսխալականություն կամ էլ իմամների աստվածային առաջնորդություն կամ ուղղորդում։ Զեյդիականները չեն հավատում նաև, որ իմամաթը պետք է փոխանցվի հորից որդուն, այլ հավատում են, որ այն կարող է պատկանել ցանկացած Սայիդի, ով ծագում է Հասան իբն Ալիից կամ Հուսեյն իբն Ալիից (ինչպես եղավ Հասան իբն Ալիի մահից հետո)։ Պատմականորեն զեյդիականները հավատում են, որ Զեյդը 4-րդ իմամի օրինական իրավահաջորդն է, քանի որ նա ղեկավարել է Օմայյանների բռնապետության և կոռուպցիայի դեմ մղվող ապստամբությունը։ Մուհամմադ իբն Բաքիրը չի մասնակցել քաղաքական գործերին, իսկ Զեյդիի հետևորդները հավատում էին, որ իրական իմամը պետք է կռվի կոռումպացված ղեկավարների դեմ։

Իրավագիտություն

Իսլամական իրավագիտության հարցերում զեյդիականները հետևում էին Զեյդ իբն Ալիի ուսմունքներին, որոնք փաստագրված էին նրա Մաջմուլ ֆիքհ (արաբ․՝ مجموع الفِقه‎‎) գրքում։ Ալ-Հադի իլալ-Հաքք Յահյան՝ Եմենում զեյդիական պետության հիմնադիրը, օգտագործել է սուննի մուսուլման իրավագետ Աբու Հանիֆայի իրավագիտական ավանդույթի որոշ տարրեր, արդյունքում զեյդիական իրավագիտությունն այսօր շարունակում է գոյություն ունենալ հանաֆիական իրավագիտությանը զուգահեռ։

Ժամանակացույց

Իդրիսականները (արաբ․՝ الأدارسة‎‎) արաբ[183] զեյդիական[184][185][186][187][188][189] դինաստիան են Մաղրիբի արևմուտքում՝ կառավարելով 788-985 թվականին․ դինաստիան կոչվել է առաջին սուլթան Իդրիս I-ի անունով։

864 թվականին ալավիները Գիլանում, Դեյլամանում և Տաբարիսթանում (հյուսիսային Իրան) հիմնել են զեյդիական պետություն[190]․ այն գոյատևել է մինչև Սամանիները 928 թվականին սպանել են նրա ղեկավարին։ Ուղիղ 40 տարի անց պետությունը վերականգնվել է Գիլանում և պահպանվել Հասանյան ղեկավարների իշխանության ներքո մինչև 1126 թվականը։ Այնուհետև 12-13-րդ դարերից սկսած Դելամանի, Գիլանի և Տաբարիսթանի զեյդիականները ճանաչել են Եմենի զեյդիական իմամներին կամ Իրանում հակառակորդ զեյդիական իմամներին[191]։

Բուիդները սկզբնապես զեյդիական են եղել[192], ինչպես 9-10-րդ դարերում ալ-Յամամայի Բանու Ուխայդիր ղեկավարները[193]։ Զեյդիական համայնքի առաջնորդը օգտագործել է խալիֆ տիտղոսը։ Այսպիսով՝ Եմենի ղեկավարը հայտնի է եղել խալիֆ անունով, ալ-հադի Յահյա բին ալ-Հուսեյն բին ալ-Քասիմ առ-Ռասսի Ռասսիդը (Ալիի որդի Հասան իբն Ալիի ժառանգներից), ով Սադահում 893-897 թվականներին հիմադրել է զեյդիական իմամաթը, և այս համակարգը շարունակվել է մինչև 20-րդ դարի կեսերը, երբ 1962 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը հեռացրել է զեյդիական իմամին։ Եմենի զեյդիականության հիմնադիրները ջարուդիյա խմբից էին․ սակայն սուննի իսլամի հանաֆիական և շաֆիական մազհաբների ծեսերի աճող ազդեցությամբ ջարուդիյա խմբից անցել է սուլեյմանիյա, տաբիրիյա, բութրիյա կամ սալիհիյա խմբերին[194]։ Զեյդիականները կազմում են Եմենում գերակայող երկրորդ կրոնական խումբը։ Ներկայումս նրանք կազմում են Եմենի բնակչության 40-45%-ը։ Ջաֆարիականներն ու իսմայիլականները կազմում են 2-5%-ը[195]։ Սաուդյան Արաբիայում կատարված հաշվարկների համաձայն ապրում է շուրջ 1 միլիոն զեյդիական (հիմնականում երկրի արևմտյան նահանգներում)։

Ներկայումս ամենահայտնի զեյդիական շարժումը Հութիների շարժումն է, որը հայտնի է Shabab Al Mu'mineen (Հավատացող երիտասարդություն) կամ AnsarAllah (Ալլահի մարտիկներ) անունով։ 2014-2015 թվականներին հութիները գրավել են Սանաայի կառավարությունը, որը հանգեցրել է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադի կառավարության անկմանը[196]։ Հութիները և նրանց դաշնակիցները կարողացել են վերահսկողություն հաստատել Եմենի զգալի մասի նկատմամբ և դիմադրել Սաուդյան Արաբիայի ներխուժմանը Եմեն, որը ձգտում էր վերականգնել Հադիի իշխանությունը։ Թե՛ հութիները, թե՛ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան ենթարկվում էին Իրաքի և Լևանտի իսլամական պետության հարձակումներին[197][198]։

Իսմայիլականություն

Իսմայիլականների անունը ծագում է Իսմայիլ իբն Ջաֆարի անունից, ով Ջաֆար աս-Սադիկի հոգևոր իրավահաջորդն է (իմամ), սակայն նրանք տարբերվում են տասներկուականներից, ովքեր Մուսա ալ-Կադիմին՝ Իսմայիլի կրտսեր եղբորը, համարում են իրական իմամ։

8-րդ դարում Մուհամմադ իբն Իսմայիլի մահից կամ թաքնված վիճակի անցնելուց հետո իսմայիլականության ուսմունքը փոփոխությունների է ենթարկվել և ձեռք է բերել ներկայիս տեսքը՝ ավելի շատ կենտրոնանալով հավատի գաղտնի, թաքնված նշանակության (բատին՝ ներքին) վրա։ Տասներկուականության վերջնական ձևավորման հետ մեկտեղ՝ իբրև բառացի կամ արտաքին իմաստի (զահիր՝ արտաքին) վրա հիմնված աքբարիական և ավելի ուշ ուսուլիական մտքի դպրոցների, շիականությունը զարգացել է երկու առանձին ուղղություններով՝ փոխաբերական իմաստի վրա հիմնված իսմայիլական խումբը, որը կենտրոնացած է Ալլահի միստիկ ճանապարհի և բնության վրա և «Ժամանակի իմամի»՝ իբրև «Ալլահի դեմքի» աստվածային մարմնացման վրա, և առավել բառացի իմաստի վրա հիմնված տասներկուական խումբը, որը կենտրոնացած է աստվածային օրենքի (շարիաթ) և Մուհամմադի ու նրա իրավահաջորդների (Ահլ ալ-Բայթ) արարքների և խոսքերի վրա, ովքեր իբրև Աիմմահ՝ հանդիսանում էին ուղղորդ և Ալլահի լույսը[199]։

Չնայած իսմայիլականների շրջանում մի շարք ենթախմբեր կան՝ ներկայիս իսմայիլական տերմինը վերաբերում է շիա իմամի իսմայիլական մուսուլմաններին (նիզարի համայնք), ովքեր հայտնի են պարզապես իսմայիլական անունով և Աղա Խանի հետևորդներն են ու իսմայիլականների շրջանում ամենամեծ խումբը։ Իսմայիլականների մեկ այլ խումբ են Դավուդի բոհրաներ՝ Դաի ալ-Մութլաքի գլխավորությամբ, ով թաքնված իմամի ներկայացուցիչն է համարվում։ Չնայած տարբեր ճյուղեր ունեն կորնական տարբեր ծեսեր և պրակտիկա՝ դրանց հիմնական աստվածաբանությունը նույնն է մնացել, ինչ որ առաջին իմամների ժամանակի էր։ Վերջին տարիներին իսմայիլականները հիմնականում հնդիրանական համայնքն են ներկայացնում[200], սակայն նրանց կարելի է հանդիպել Իրանում, Պակիստանում, Սիրիայում, Պաղեստինում, Սաուդյան Արաբիայում[201], Եմենում, Չինաստանում[202], Հորդանանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Արևելյան Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում․ վերջին տարիներին նրանցից շատերը գաղթել են Եվրոպա, Ավստրալիա, Նոր Զելանդիա և Հյուսիսային Ամերիկա[203]։

Իսմայիլական իմամներ

Իսմայիլ իբն Ջաֆարի մահից հետո շատ իսմայիլականներ հավատում էին, որ մի օր մեսիա Մահդին, ով շատերը կարծում են, թե Մուհամմադ իբն Իսմայիլն է, վերադառնալու է և ստեղծելու է արդարության դար։ Խմբերից մեկը ներկայացնում էին դաժան քարմաթյանները, որոնց հենակետը Բահրեյն է։ Ընդհակառակը շատ իսմայիլականները հավատում են, թե իմամաթը իրականում շարունակվում է, և իմամները թաքնված շրջան են մտել ու շարունակել են հաղորդակցվել և ուսուցանել իրենց հետևորդներին հրավիրված «միսիոներների» ցանցի միջոցով։

909 թվականին Աբդուլլահ ալ-Մահդի Բիլլահը՝ իսմայիլական իմամաթի հավակնորդ, ստեղծել է Ֆաթիմյան խալիֆայությունը։ Այս շրջանում ձևավորվել են իմաների երեք սերունդներ։ Առաջին այսօր հայտնի է դրուզներ անունով, որը սկսվել է ալ-Հաքիմ բի-Ամիր Ալլահից։ Վերջինս ծնվել է 985 թվականին և ղեկավար է դարձել 11 տարեկան հասակում։ Հալածանքները տարածված են եղել կրոնական առումով հանդուրժողական Ֆաթիմյան կայսրությունում նրա կառավարման շրջանում։ Երբ 1021 թվականին նրա ջորին վերադարձել է առանց իր տիրոջ և արյան մեջ կորած, նրա կյանքի օրոք ձևավորված կրոնական խումբը առանձնացել է իսմայիլականներից և չի ճանաչել նրա իրավահաջորդությունը։ Ավելի ուշ այս խումբը հայտնի է դարձել դրուզներ անունով, նրանք հավատում են, որ ալ-Հաքիմը Ալլահի մարմնավորումն է և խոստացված Մահդին, ով ի վերջո մի օր վերադառնալու է և արդարություն է բերելու աշխարհին[204]։ Ժամանակի ընթացքում իսմայիլականության մեջ զարգացել են նաև այլ դոկտրինաներ, որի արդյունքում առանձնացել են իսմայիլականությունից և իսլամից տարբերվող խմբեր։

Երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 1094 թվականին Մաադ ալ-Մուսթանսիր Բիլլահի մահից հետո։ Նա ամենաերկարն է խալիֆ եղել։ Նրա մահից հետո նրա որդիները՝ Նիզարը և ալ-Մուսթալին դինաստիական պայքար են սկսել քաղաքական և հոգևոր վերահսկողության համար։ Ավագ եղբայր Նիզարը պարտություն է կրել և բանտարկվել է, սակայն ըստ Նիզարի սովորության՝ նրա որդին փախուստի է դիմել Ալամութ, որտեղ իրանյան իսմայիլականները ընդունել են նրա պահանջները[205]։

Մուսթալիի սերունդները կրկին վաժանվել են թայաբիների (Դավուդի բոհրան դրա հիմնական ճյուղն է) և հաֆիզականների։ Առաջինները պնդում են, որ Աթ-Թայյիբ Աբիլ Կասիմը (Ալ-Ամիր բի-Ահքամի լ-Լահի որդին) և նրան հաջորդած իմամները անանունության փուլ (Dawr-e-Satr) են մտել և նշանակել են Դաի ալ-Մութլաքին համայնքի առաջնորդ։ Վերջինները (հաֆիազականներ) պնդում են, որ իշխող Ֆաթիմյան խալիֆը իմամն է եղել, ուստի Ֆաթիմյան կյասրության անկումից հետո նրանք վերացել են։

Սյուներ

Իսմայիլականները սահմանել են իրենց սովորույթները, որոնք հայտնի են 7 սյուներ անունով՝

  • Վալայահ (առաջնորդություն)
  • Թահարահ (մաքրություն)

Շիաների շահադան (վկայություն) տարբերվում է սուննիների շահադայից Ալիի հիշատակության պատճառով[206]։

Ժամանակակից առաջնորդություն

Նիզարիները մեծ կարևորություն են տալիս գիտական հաստատությանը ժամանակակից իմամի գոյության պատճառով։ Ժամանակի իմամը սահմանում է իրավագիտությունը և համայնքի առաջնորդությունն ըստ իմամի կարող է փոփոխվել՝ պայմանավորված ժամանակով և տարբեր հանգամանքներով։ Նիզարի իսմայիլականների համար իմամը Կարիմ ալ-Հուսեյնի աղա խան IV է։ Նիզարիների գիծը շարունակվում է մինչ օրս։

Աստվածային առաջնորդությունը շարունակվել է բոհրա ճյուղում «Անսահմանափակ միսիոներ» դայիի ինստիտուտի միջոցով։ Ըստ բոհրաների ավանդույթի՝ մինչ վերջին իմամ Աթ-Թայյիբ Աբի ի-Կասիմը անցել է մեկուսացման՝ նրա հայրը՝ 20-րդ Ալ-Ամիր բի-Ահկամի լ-Լահը, հանձնարարել է Եմենի Ալ-Հուրրա Ալ-Մալիքային իր մեկուսացումից հետո փոխանորդ նշանակել՝ Անսահմանափակ միսիոներ, ով իբրև իմամի փոխանորդ լիակատար իշխանություն ունի համայնքը թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ հարցերում ղեկավարելու համար, քանի դեռ Մուսթալի-Թայյիբի իմամները գտնվում են մեկուսացման կամ թաքնված շրջանի մեջ։ Մուսթալիի երեք ճյուղերը՝ ալավի բոհրա, սուլեյմանի բոհրա և դավուդի բոհրա, տարբերվում են իրարից միայն մեկ բանով, թե ով է Անսահմանափակ միսիոները։

Այլ ուսմունքներ

Գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտության մասին դոկտրինա

Ըստ Ալլամեհ Մուզաֆերի՝ Աստված մարդկությանը օժտել է տրամաբանելու և բանավիճելու կարողությամբ։ Դեռ ավելին՝ Աստված պատվիրել է մարդկանց մտածել ստեղծագործությունների մասին, մինչդեռ ինքը իր արարած էակներին վերավերվում է՝ իբրև իր հզորության և փառքի նշան։ Եվ այս նշանները ընդգրկում են ողջ տիեզերքը։ Ավելին՝ այս փոքրիկ աշխարհի մարդկանց և տիեզերքի՝ իբրև մեծ աշխարհի, միջև առկա է նմանություն։ Աստված չի ընդունում նրան հավատը, ովքեր հետևում են նրան առանց մտածելու՝ պարզապես ընդօրինակելով, սակայն միևնույն ժամանակ Աստված մեղադրում է նրանց նման գործողությունների համար։ Այլ կերպ ասած՝ մարդկությունը պետք է մտածի տիեզերքի մասին՝ օգտագործելով իր բանականությունն ու ինտելեկտը, որը շնորհվել է Աստծո կողմից։ Շիաների շրջանում առավել մեծ ուշադրություն է դարձվում ինտելեկտին, նույնիսկ մարգարեության հավակնություններ ունեցող մեկի պնդումները գնահատելու համար օգտագործվում է ինտելեկտը[207][208]։

Դուայի (աղոթք) մասին դոկտրինա

Աղոթքը կամ դուան շիականության մեջ շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ Մուհամմադն այն ներկայացնում էր իբրև հավատացյալների զենք։ Իրականում դուան համարվում է շիական համայնքի առանձնահատկություն։ Շիականության մեջ դուայի իրականացումը ենթադրում է որոշակի հատուկ ծիսական արարողություն։ Այս պատճառով շատ գրքեր կան գրված շիաների շրջանում աղոթքի վերաբերյալ։ Շիական առաջնորդները միշտ հրավիրել են իրենց հետևորդներին իրականացնելլ դուա։ Օրինակ՝ Ալին հաճախակի է առնչվել դուայի թեմայի հետ՝ պայմանավորված միաստվածության մեջ իր առաջնորդությամբ[209][210]։

Տես նաև

Աղբյուրներ

  • Ահմեդ, Մուկարամ (2005)։ Encyclopedia of Islam։ Anmol Publications PVT. LTD, 234։

Արտաքին հղումներ

Նշումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիա իսլամ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան