ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի վետոյի իրավունք

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի վետոյի իրավունք, վետոյի իրավունք, որով տիրապետում են միայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Վետոյի իրավունքն Անվտանգության Խորհրդի մշտական անդամներին թույլ է տալիս մերժել ՄԱԿ-ի յուրաքանչյուր բովանդակային բանաձևի ծրագիրը՝ անկախ անջակցության մակարդից, որից օգտվում է այդ ծրագիրը։ Վետոյի իրավունքը չի տարածվում ընթացակարգային հարցերի քվեարկությունների վրա։ Վետոն դրված է համարվում, երբ խորհրդի մշտական անդամներից մեկն ինչ-որ բանաձևի քվեարկությանը «դեմ» է քվեարկում։ Ձեռնպահ լինելը վետո չի համարվում[1]։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի դահլիճ

ՄԱԿ-ի կանոնադրությունն ուղղակի հիշատակումներ չի պարունակում վետոյի իրավունքի մասին։ Սակայն կանոնադրության 27-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ բոլոր հարցերի որոշումները, բացի ընթացակարգայինները, համարվում են ընդունված, «երբ դրա օգտին տրվում է Խորհրդի անդամներից 9-ի ձայները, ներառյալ Խորհրդի բոլոր մշտական անդամների համընկնող ձայները, ընդ որում վեճում մասնակցող կողմը որոշման ընդունման ժամանակ պետք է քվեարկության ժամանակ ձեռնպահ մնա»[2]։ Հետևաբար, դիտարկվող որոշման քվեարկության ժամանակ Խորհրդի մշտական անդամի դեմ ձայնն ըստ էության համարվում է վետոյի դնում։ Միջազգային իրավունքում վետո է համարվում Անվտանգության խորհրդի մշտական անդամների միասնականության բացակայությունը (միաձայնության սկզբունք)[3]։

Վիճակագրություն

Վետոներ, որոնք դրվել են Անվտնագության Խորհրդում 1946-ից 2017 թվականներին[4]:

Hաճախականությունը, որով կիրառվում է վետոն, արտացոլում է կիրառող երկրի միջազգային ազդեցության մակարդակը, քանի որ եթե Անվտանգության Խորհրդի անդամների մեծամասնությունը չի աջակցում առաջարկը, ապա վետո կիրառել պետք չէ։ Այսպես, ՄԱԿ-ի գոյության առաջին քսանամյակում արևմտյան երկրներն ունեին բավական ազդեցություն առանց վետոյի կիրառման իրենց նպատական հասնելու համար (այն ժամանակ վետոյի հիմնական քանակը, բնականաբար, գալիս էր ԽՍՀՄ-ից)։ 1970-1980-ական թվականներին Խորհրդում ձայների հավասարակշռությունը փոխվել է հօգուտ ԽՍՀՄ-ի, և վետոյի ճնշող մեծամասնությունը դրվել է ԱՄՆ-ի վրա։

Պատամական վերլուծություն ըստ երկրների

Մեծ Բրիտանիա

Լոնդոնն իր վետոյի իրավունքն օգտագործել է 32 անգամ, ընդ որում 23 դեպեքերում ԱՄՆ-ի և 14 դեպքերում՝ Ֆրանսիայի հետ միասին։ Վերջին անգամ դա եղել է 1989 թվականին, երբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վետո էին դրել բանաձևի վրա՝ դատապարտելով Պանամայի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը։

Միակողմանի կարգովը Լոնդոնը վետոյի իրավունքն օգտագործել է յոթ դեպքերում[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի վետոյի իրավունք» հոդվածին։