Մակոն

Մակոն (ֆր.՝ Mâcon)&nbsp, քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելյան մասում՝ Բուրգունդիա-Ֆրանշ Կոնտե երկրամասում, որի կազմի մեջ մտնող Սոն է Լուար դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ընկած է Փարիզից մոտավորապես 340, Դիժոնից՝ 115, Լիոնից՝ 65 կիլոմետր հեռավորության վրա[4]։ Տրանսպորտային, մասնավորապես՝ երկաթուղային կարևոր հանգույց է։ Զբաղեցնում է 27,04 քառակուսի կիլոմետր տարածք, որի մեծ մասն ընկած է Սոն գետի աջ ափին։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 33.730[5], 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 33 427[6] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում դեպարտամենտում՝ զիջելով Շալոն սյուր Սոն քաղաքին)։

Բնակավայր
Մակոն
ֆր.՝ Mâcon[1]
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես27,04 կմ²
ԲԾՄ175 մետր
Բնակչություն34 448 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ71000[3]
Պաշտոնական կայքmacon.fr(ֆր.)
Մակոն (Ֆրանսիա)##
Մակոն (Ֆրանսիա)

Պատմություն

Հիմնադրվել է 3-րդ դարում։

9-րդ դարում դարձել է Բուրգունդիայի տիրակալների գերիշխանությունը ճանաչող կոմսության վարչական կենտրոն, կոմսություն, որը գոյատևել է մինչև 1239 թվականը, երբ կոմսուհի Ալիսա դը Մակոնը այն վաճառել է Ֆրանսիայի թագավորին։

1789 թվականից Սոն է Լուար դեպարտամենտի վարչական կենտրոնն է։

Տեսարժան վայրեր

Քաղաքի ճարտարապետական դիմագիծն աչքի է ընկնում միջնադարյան շինությունների և արդիական կառույցների զուգադրմամբ։ Հարավային հատվածում վեր է խոյանում բազմաբնակարան շենքերի նորակառույց համալիրը, իսկ պատմական շինությունները քաղաքի կենտրոնում են։

Պատմա-ճարտարապետական կարևոր հուշարձաններից են՝

  • Սուրբ Վինսենտ տաճարը, որն այնպես է կառուցված, որ վերևից դիտելիս քրիստոնեական մեծ խաչ է հիշեցնում։
  • Լամարտինի թանգարանը
  • Թատրոնի և օպերայի շենքը
  • Սենտ Վինսենտ կամուրջը
  • Սեն Պիեռ եկեղեցին
  • Սուրբ Կղեմես հնագիտական հուշարձանը

Ժողովրդագրություն

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 12 000—    
1800 10 807−1.48%
1806 10 653−0.24%
1821 10 411−0.15%
1831 12 384+1.75%
1836 13 515+1.76%
1841 14 466+1.37%
1846 15 112+0.88%
1851 16 783+2.12%
1856 16 546−0.28%
1861 18 765+2.55%
1866 19 175+0.43%
1872 18 239−0.83%
1876 17 570−0.93%
1881 19 567+2.18%
1886 19 669+0.10%
1891 19 573−0.10%
1896 18 739−0.87%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 18 928+0.20%
1906 19 059+0.14%
1911 19 779+0.74%
1921 18 207−0.82%
1926 18 427+0.24%
1931 18 496+0.07%
1936 19 324+0.88%
1946 21 073+0.87%
1954 22 393+0.76%
1962 25 714+1.74%
1968 33 445+4.48%
1975 39 344+2.35%
1982 38 404−0.34%
1990 37 275−0.37%
1999 34 469−0.87%
2007 33 865−0.22%
2012 32 917−0.57%
2017 33 638+0.43%
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8]

Անվանի մակոնցիներ

  • Ժան-Բատիստ Դրուե (1763–1824), ֆրանսիացիւ հեղափոխական, որ մահացել է Մակոնում[9]
  • Ալֆոնս դը Լամարտին (1790-1869), գրող և քաղաքական գործիչ[10]
  • Անտոնիո Դամիրոն (1794-1875), ֆրանս-վենեսուելական տպագրիչ
  • Ալֆրեդ Լակրուա (1863–1948), երկրաբան և հանքագետ[11]
  • Ժորժ Դյուբի (1919-1996), ֆրանսիացի պատմաբան
  • Անտուան Գրիզման (ծնվ. 1991), ֆուտբոլիստ
  • Մարին Լորֆելին (ծնվ. 1993), Միսս Ֆրանսիա-2013 մրցույթի հաղթող, Միսս աշխարհ-2013 մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից (գրավել է 2-րդ տեղը)

Քույր քաղաքներ

Մակոնի քույր քաղաքներն են[12]՝

Պատկերասրահ

Կլիմա

Մակոնին բնորոշ է օվկիանոսային, գրեթե մերձարևադարձային խոնավ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb)՝ տաք ամառներով։ Ձմեռները ֆրանսիական չափանիշների համեմատությամբ որոշ չափով սառն են, բայց ավելի մեղմ ու անձրևառատ, քան Մակոնից հյուսիս ընկած ֆրանսիական բնակավայրերում։ Անձրև մեծամասամբ տեղում է գարնանն ու աշնանը։

Մակոն (1981–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)17.8
(64)
21.0
(69.8)
24.6
(76.3)
29.8
(85.6)
32.8
(91)
37.4
(99.3)
39.2
(102.6)
39.8
(103.6)
35.2
(95.4)
28.4
(83.1)
23.1
(73.6)
19.3
(66.7)
39.8
(103.6)
Միջին բարձր °C (°F)5.5
(41.9)
7.6
(45.7)
12.3
(54.1)
15.7
(60.3)
20.1
(68.2)
23.9
(75)
26.6
(79.9)
26.2
(79.2)
21.9
(71.4)
16.5
(61.7)
9.9
(49.8)
6.1
(43)
16.1
(61)
Միջին ցածր °C (°F)0.0
(32)
0.6
(33.1)
3.4
(38.1)
5.9
(42.6)
10.1
(50.2)
13.4
(56.1)
15.5
(59.9)
14.9
(58.8)
11.5
(52.7)
8.3
(46.9)
3.6
(38.5)
1.0
(33.8)
7.4
(45.3)
Ռեկորդային ցածր °C (°F)−21.2
(−6.2)
−21.4
(−6.5)
−10.2
(13.6)
−4.1
(24.6)
−1.8
(28.8)
3.7
(38.7)
5.9
(42.6)
5.8
(42.4)
1.0
(33.8)
−4.8
(23.4)
−8.7
(16.3)
−16.2
(2.8)
−21.4
(−6.5)
Տեղումներ մմ (դյույմ)59.0
(2.323)
52.5
(2.067)
48.7
(1.917)
74.6
(2.937)
88.1
(3.469)
75.5
(2.972)
70.9
(2.791)
71.7
(2.823)
79.5
(3.13)
85.5
(3.366)
83.8
(3.299)
69.5
(2.736)
859.3
(33.831)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm)10.38.88.910.110.98.98.28.28.110.410.510.7113.9
% խոնավություն88847774757371748086888979.9
Միջին ամսական արևային ժամ61.991.5154.9182.0212.9245.3267.7242.4185.6116.970.350.51881,9
Աղբյուր #1: Météo France[13][14]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[15]

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Pierre Goujon (éd.), Histoire de Mâcon, Toulouse, 2000. It consists of:
    • Jean Combier, "De la préhistoire aux Burgondes", pp. 17–44
    • Alain Guerreau, "Mâcon, 380–1239 : la cité épiscopale", pp. 45–79
    • Isabelle Vernus, "Prospérités et affrontements, 1239–1600", pp. 81–112
    • Christine Lamarre, "De l'époque classique aux transformations révolutionnaires. La ville classique des XVIIme et XVIIIme siècles", pp. 113–139
    • Jean-François Garmier, "L'Essor et les transformations de la ville (17me – 19me siècles)", pp. 141–154
    • Pierre Lévêque, "Au temps de Lamartine", pp. 155–196
    • Pierre Goujon, "Mâcon dans la deuxième moitié du 19me siècle : une ville en symbiose avec sa région ", pp. 197–238
    • Lucien Delpeuch, "Une ville moyenne face aux défis du 20me siècle : Mâcon de 1914 à 1945", pp. 219–263
    • Annie Bleton-Ruget et Nicole Commerçon, "Mâcon, une ville moyenne ordinaire?", pp. 265–300.
    • Whitehouse, Henry Remsen (1918). The Life of Lamartine, Volume 1. BiblioBazaar (2009). էջ 13. ISBN 978-1-115-29659-5.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակոն» հոդվածին։