Մահամբեթ Ուտեմիսով

Մահամբեթ Ուտեմիսով (ղազ.՝ Махамбет Өтемісұлы, 1803[1][2], Բուկևսկայա Օրդա, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 20, 1846(1846-10-20) կամ 1846, Արիտաու մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), 19-րդ դարի առաջին կեսի ղազախ բանաստեղծ, 1836-1837 թվականներին Արևմտյան Ղազախստանում ընդդեմ ցարիզմի և խանության տեղի ունեցած ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։ Մինչև ապստամբությունը եղել է Ժանգիր Կերեյ խանի պալատական աշուղը (ակին)։

Մահամբեթ Ուտեմիսով
ղազ.՝ Махамбет Өтемісұлы
Դիմանկար
Ծնվել է1803[1][2]
ԾննդավայրԲուկևսկայա Օրդա, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 20, 1846(1846-10-20) կամ 1846
Մահվան վայրԱրիտաու մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ

Կենսագրություն

Մահամբեթ Ուտեմիսովը ծնվել է Բուկևսկայա Օրդայում։ Նախնական գիտելիքներ ստացել է մեդրեսեում, այնուհետև կրթությունը շարունակել է Օրենբուրգում, որտեղ, արդեն որպես հայտնի աշուղ, 1824 թվականին նրան ուղարկել էր Ժանգիր խանը որպես իր որդու՝ Զուլկարանի դաստիարակ։ Օրենբուրդում ուսանել է ռուսաց լեզու։ Եղել է բարեպաշտ մարդ։ Շուրջ հինգ տարի եղել է Խանի ժառանգորդի ուսուցիչը, այնուհետև Մահամբեթի և խանի միջև կոնֆլիկտ է ծագել։ Բռնակալության և կամայականության մասին սուր և կծու արտահայտությունների համար, արտաքսվելով խանի կողմից, նա մտերմացել է Իսաթայ Թայմանովի հետ, որը ցարի, խանի, բիերի և մյուս ճնշողների դեմ ապստամբության կազմակերպիչն է եղել։ 1829 թվականին ցարական զորքերը Մահամբեթին բռնել և նետել են բանտ, որտեղից 1831 թվականին փախչել է և շարունակել ապստամբության ագիտացիան, ժողովրդին ոգեշնչել իր երգերով։ Ցարական-խանական զորախմբերի դեմ մղած մարտերում կորցնելով ընկերոջը՝ Իսաթային, Մահամբեթը շարունակել է նրա գործը։ 1841 թվականին երկրորդ անգամ նետվել է բանտ, որտեղից հաջողվել է կրկին փախչել։ Նրան հանձնելու համար 2000 ռուբլու պարգևը չի գայթակղել ժողովրդին, որը չորս տարի շարունակ թաքցրել է Մահամբեթին։ 1846 թվականին բանաստեղծին դավաճանաբար սպանել է Խան Ժանգիրի գործակալ Իխլասը[3]։

Մահամբեթը թողել է շուրջ 40 երգեր և պոեմներ, որոնք մեծ ազդեցություն են գործել ինչպես նրա ժամանակակից, այնպես էլ հետագա ակինների վրա։ Մահամբեթի ամբողջ ստեղծագործությունն ուղղված է ժողովրդին ճնշողների դեմ։

Հիշատակ

Մահամբեթի ծննդյան 200-ամյակին նվիրված ղազախական հուշադրամ
  • 50 տենգե հուշադրամ՝ նվիրված Մահամբեթի ծննդյան 200-ամյակին
  • Գրողի զոհվելու վայրում կանգնեցվել է նրա դամբարանը։ Ամեն տարի դամբարանի մոտ կազմակերպվում են Մահամբեի ստեղծագործությունների գրական ընթերցումներ
  • Ուրալսկ քաղաքում տեղադրվել է Մահամբեթի ձիարձանը
  • Ղազախստանի Ատիռաուի շրջանի շրջկենտրոնը կոչվել է Մահամբեթի անունով
  • Մահամբեթի անունով է կոչվել ԽՍՀՄ Գուրևի միջշրջանայի ղազախական դրամատիկական թատրոնը
  • Ալմա Աթայում ռուս քանդակագործ-անթրոպոլոգ Միխայիլ Գերասիմովի հայտնի մեթոդով վերստեղծվել է Մահամբեթի կերպարը[4]
  • 2003 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ համարվել է Մահամբեթի անվան տարի՝ նրա 200-ամյա հոբելյանի առթիվ։ Ատիռաուում տեղադրվել է Մահամբեթի և Իսաթայի հուշարձանը

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահամբեթ Ուտեմիսով» հոդվածին։