Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան

Մայնի Ֆրանկֆուրտ միջազգային օդանավակայան (գերմ.՝ Rhein-Main-Flughafen, ԻԿԱՕ։ EDDF, IATA: FRA), Գերմանիայի ամենամեծ օդանավակայանն է[3]։ Գտնվում է Ֆրանկֆուրտում, Գերմանիայի հինգերորդ խոշոր քաղաքում, որը նաև համարվում է աշխարհի Ֆինանսական և առևտրական խոշոր կենտրոններից մեկը։

Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան

Flughafen Frankfurt am Main

IATA: FRA – ԻԿԱՕ: EDDF
Ամփոփում
Օդակայանի տեսակՔաղաքացիական
Ծառայում էՄայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
ՏեղագրությունԳերմանիա Գերմանիա
Բարձրացում ԲԾՄ364 ֆտ / 111 մ
Աշխատանքի ժամերըշուրջօրյա
Կայքfrankfurt-airport.com/ Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
ՈւղղությունԵրկարությունԾածկ
մֆտ
07R/25L4,00013,123Ասֆալտ
07C/25C4,00013,123Ասֆալտ
18A4,00013,123Բետոն
07L/25RB2,8009,240Բետոն
Վիճակագրություն (2015)
Ճամփորդների թիվը61,032,022[1]
Economic impact$22.3 միլիարդ[2]

Պատմություն

Օդանավակայանի հիմնական մասը բացվել է 1936 թվականին իրականացնելով առևտրային չվերթներ։Բազայի հյուսիսային մասը օգտագործվել է հիմնական ինքնաթիռների համար, իսկ արտակարգ իրավիճակների համար նախատեսված հարավային մասը ծառայել է որպես բազա կոշտ դիրիժաբլների համար։

1940 թվականի մայիսի 6-ին բոլոր ինքնաթիռները ապամոնտաժվել են և հանձնվել են ռազմական օգտագործման համար։ Լյուֆտվաֆեի ինժեներները հետագայում մեծացրել և ընդարձակել են միակ թռիչքուղին և այն դարձրել են գերմանական ռազմական օդանավակայան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օդանավակայանը օգտագործել են ռեակտիվ ինքնաթիռիների համար որպես փորձարարական կայան։

Այժմ օդանավակայանը ունի չորս թռիչքուղի, որոնցից երկուսը ասֆալտապատ է, մյուս երկուսը՝ բետոնե։ Երեք թռիչքուղիները - 07R/25L, 07C/25C, 18 - ունեն 4000 մետր երկարություն, մեկը՝ 07L/25R — 2800 մետր երկարություն։

Մոտակա օդանավակայանը Մանհայմի օդանավակայանն է։

Օդանավակայանը ունի երկու մեծ տերմինալ[4] և մեկ փոքր՝ VIP[5]:

Ուղևորափոխադրումների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը Եվրոպայում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից և Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանից հետո։ 2015 թվականի վիճակագրությամբ, 61.032 միլիոն ուղևորափոխադրումով, աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը[6]։

Բեռնափոխադրման քանակով Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը զիջելով Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանին։

Օդանավակայանը առաջիններից մեկն է եղել, որ կիրառել է ուղեբեռերի տեսակավորման ավտոմատ համակարգը։

Թռիչքուղի

Ուղղություն/անունԵրկարություն մետր / ֆուտՄակերևույթԿարգավորումՇահագործման սկիզբ
07C/25C (հյուսիսային թռիչքուղի)4000 × 60 / 13,123 × 197ԱսֆալտապատԱրևելք - արևմուտք1936
07R/25L (հարավային թռիչքուղի)4000 × 45 / 13,123 × 148ԱսֆալտապատԱրևելք - արևմուտք1949
18 (արևմտյան թռիչքուղի)4000 × 45 / 13,123 × 148բետոնեՀյուսիս-հարավ1984
07L/25R (արևելյան թռիչքուղի)2800 × 45 / 9,240 × 148բետոնեԱրևելք - արևմուտք2011

Վիճակագրություն

Lufthansa Էյրբաս A340-300, Ֆրանկֆուրտի օդանավակայան
Delta Air Lines Բոինգ 767, Ֆրանկֆուրտի օդանավակայան
Korean Air Էյրբաս A380-800, Ֆրանկֆուրտի օդանավակայան
Air France Էյրբաս A318-100, Ֆրանկֆուրտի օդանավակայան
United Airlines Բոինգ 777, Ֆրանկֆուրտի օդանավակայան

Ուղևորափոխադրում

ուղևոր
200049,360,620
2001 48,559,980
2002 48,450,356
2003 48,351,664
2004 51,098,271
2005 52,219,412
2006 52,810,683
2007 54,161,856
2008 53,467,450
2009 50,932,840
2010 53,009,221
2011 56,436,255
2012 57,520,001
2013 58,036,948
2014[7] 59,570,000
2015[1] 61,032,022
Source: ADV[8]

Երթուղի

Ավենազբաղված երթուղիները (2015)[9]
ՀամարՈւղղությունՄեկնող ուղևորները
1  Գերմանիա Բեռլինի Թեգել օդանավակայան802,000
2  Գերմանիա Համբուրգի օդանավակայան745,100
3  Միացյալ Թագավորություն Լոնդոնի Հիթրոու օդանավակայան639,500
4  Շվեյցարիա Ցյուրիխի օդանավակայան621,070
5  Ավստրիա Վիեննայի միջազգային օդանավակայան484,200
6  Գերմանիա Մյունխենի օդանավակայան475,100
7  Իսպանիա Մադրիդի օդանավակայան459,400
8  ԱՄՆ Չիկագոյի օդանավակայան451,700
9  Ֆրանսիա Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան448,200
10  Սինգապուր Սինգապուրի Չանգի օդանավակայան429,500
11  ԱՄՆ Ջ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան365,400
12  Շվեյցարիա Ժնև386,556
13  ԱՄԷ Դուբայի միջազգային օդանավակայան337,700
14  ԱՄՆ Վաշինգտոն334,900
15  Թաիլանդ Բանգկոկ330,900
16  Իտալիա Հռոմի Լեոնարդո Դա Վինչիի անվան օդանավակայան320,300
17  Թուրքիա Ստամբուլի օդանավակայան319,900
18  Իսպանիա Պալմա դե Մալորկայի օդանավակայան319,000
19  Իսպանիա Բարսելոնայի օդանավակայան290,600
20  Ճապոնիա Տոկիոյի Նարիտա օդանավակայան290,600
21  Կանադա Տորոնտոյի օդանավակայան289,100
22  Թուրքիա Անթալիայի օդանավակայան289,000
23  Նիդերլանդներ Ամստերդամ287,200
24  ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայան277,300
25  Դանիա Կոպենհագենի օդանավակայան276,400

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան travel guide from Wikivoyage

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայան» հոդվածին։