Մայքլ Գրեյվս

Մայքլ Գրեյվս (անգլ.՝ Michael Graves, հուլիսի 9, 1934(1934-07-09)[1][2], Ինդիանապոլիս, Ինդիանա[3] - մարտի 12, 2015(2015-03-12)[4][5][6][…], Փրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ և դիզայներ։

Մայքլ Գրեյվս
անգլ.՝ Michael Graves
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1934(1934-07-09)[1][2]
ԾննդավայրԻնդիանապոլիս, Ինդիանա[3]
Մահացել էմարտի 12, 2015(2015-03-12)[4][5][6][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ցինցինատիի համալսարան, Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց և Broad Ripple High School?
ԵրկերWalt Disney World Swan?, Team Disney? և Disney Hotel New York - The Art of Marvel?
Մասնագիտությունճարտարապետ, համալսարանի դասախոս և դիզայներ
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Կայքmichaelgraves.com
 Michael Graves[8] Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Ինդիանա նահանգուում, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Մանկուց սիրել է նկարչություն։ Գրեյվսը բակալավրի կոչում է ստացել Ցինցինատիի համալսարանում, իսկ մագիստրոսի կոչումը՝ Հարվարդի համալսարանում, որից հետո երկու տարի անցկացրել է Հռոմում։ 1964 թվականին ճարտարապետը մեկնել է Փրինսթոնում, որտեղ նա հիմնեց բյուրո և այնուհետև սկսեց դասավանդել։ Պիթեր Էյզենմանի, Ռիչարդ Մեյերի և այլոց հետ նա մաս էր կազմում «Նյու Յորքի հնգյակին», որը ձգտում էր ստեղծել «մաքուր մոդեռնիզմ»՝ հիմնված Շառլ Էդուար լը Կորբյուզիեի վաղ շրջանի գործերի վրա։

Գրեյվսը շատ բեղմնավոր է և՛ որպես ճարտարապետ, և՛ որպես դիզայներ։ Նրա ծառայություններից օգտվել են «Target» և «Alessi» ընկերությունները, Վիրջինիայի համալսարանը և Դետրոյթի Արվեստների ինստիտուտը, Walt Disney Studios-ը և Նիդեռլանդների առողջապահության վարչությունը։

2003 թվականին նա մասնակի կաթվածահար է եղել, սակայն նա շարունակել է աշխատել։ Մահացել է 2015 թվականի մարտի 12-ին Փրինսթոնի իր տանը[9]։

Որոշ կառույցներ

Թեյնիկ (1984)
ՊատկերԱնվանումԿառուցման տարեթիվը
Humana Building, Լուիսվիլ1982
Portland Public Services Buildings, Պորտլենդ1982
Միջազգային ֆինանսական կորպորացիա, Վաշինգտոն1987
Թայվանի նախնադարյան մշակույթների ազգային թանգարան2001

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Գրեյվս» հոդվածին։