Մայքլ Դոուսոն

Մայքլ Ռիչարդ Դոուսոն (անգլ.՝ Michael Richard Dawson, նոյեմբերի 18, 1983(1983-11-18)[1], Նորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում։

Մայքլ Դոուսոն
անգլ.՝ Michael Richard Dawson
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 18, 1983(1983-11-18)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՆորթալերտոն, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ188 սանտիմետր
Քաշ79 կիլոգրամ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Համար20
Պատանեկան կարիերա
1997-2001Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2001-2005Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ83 (7)
2005-2014Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր236 (7)
2014-2018Անգլիա Հալլ Սիթի122 (8)
2018-ներկաԱնգլիա Նոթինգհեմ Ֆորեստ1 (0)
Ազգային հավաքական
2010-ներկաԱնգլիա Անգլիա4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 15, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 15, 2018

Դոուսոնը իր կարիերան սկսել է «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի կազմում, այնուհետև տեղափոխվել է լոնդոնյան «Տոտնհեմ»։ «Տոտենհեմ»-ի կազմում նա 2008 թվականին դարձել է Ֆուտբոլային լիգայի գավաթակիր։ 2009-10 մրցաշրջանի իր ելույթների շնորհիվ ընդգրկվել է ԱԱ 2010-ի Անգլիայի հավաքականի կազմում։

2014 թվականի օգոստոսին «Հալլ Սիթի»-ն գնել է Դոուսոնի տրանսֆերը։ 2014-15 մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստն օգնել է թիմին դառնալ Չեմպիոնշիպի հաղթող և վերադառնալ Պրեմիեր Լիգա։ 2018 թվականի մայիսին նա վերադարձել է հարազատ «Նոթինգհեմ Ֆորեստ»։

Ակումբային կարիերա

«Նոթինգհեմ Ֆորեստ»

Մայքլ Դոուսոնը 14 տարեկան հասակում միացել է «Նոթինգհեմ Ֆորեստ»-ին։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի պրիլի 1-ին՝ «Ուոլսոլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով[2]։

2003 թվականի փետրվարին Դոուսոնը երկարաձգել է իր պայմանագիրը 5․5 տարով[3]։ 2002-03 մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը հաստատվում է հիմնական կազմում և փոխարինում վետերան Դես Ուոլկերին[4]։ Այդ մրցաշրջանում «Ֆորեստ»-ը Առաջին դիվիզիոնում գրավում է 6-րդ տեղը և հնարավորություն ստանում մասնակցել փլեյ-օֆֆի խաղերին[5]։ «Ֆորեստ»-ը խաղաց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ, սակայն Մայքլը ծնկի վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին[6][7]։ Առանց Դոուսոնի «Ֆորեստ»-ը պարտվեց ընդհանուր 5-4 հաշվով։

«Տոտենհեմ Հոտսպուր»

2005 թվականի հունվարի 31-ին Մայքլ Դոուսոնը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտենհեմ Հոտսպուր»[8]։ Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Դոուսոնը իր դեբյուտը նշել է 2005 թվականի ապրիլի 16-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով[9]։

Լոնդոնյան թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2006 թվականի նոյեմբերի 5-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Տոտենհեմ»-ի հաղթանակով[10]։ Դոուսոնը թիմի առաջին անգամ եղել է թիմի ավագի թևկապով Անգլիայի գավաթի 2006-07 մրցաշրջանի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած «Չելսի»-ի դեմ խաղում[11]։ Ամբողջ այդ մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստն մասնակցել է 59 հանդիպման։

2007 թվականի մայիսի 11-ին նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2012 թվականը[12]։

2007-08 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Անորտոսիս»-ի դեմ խաղում[13]։ Այդ խաղում անգլիական թիմը 6-1 հաշվով։ 2007 թվականի նոյեմբերին նա գոլի հեղինակ է դարձել «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում և փրկեց իր թիմին պարտությունից։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով[14]։ 2008 թվականին նա «Տոտենհեմ»-ի հետ դարձել է Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հաղթող[15]։

2008 թվականի հոկտեմբերին երբ «Տոտենհեմ»-ը խաղում էր «Սթոք Սիթի»-ի հետ Վեդրան Չորլուկա 77-րդ րոպեին վնասվածք է ստանում։ Նրան փոխարինել է Մայքլ Դոուսոնը[16]։ 2009 թվականին «Տոտենհեմ»-ը նորից հայտնվում է Լիգայի գավաթի եզրափակչում և հանդիպում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ ավելացրած ժամանակում գրանցվել է 4-1 հաշիվ՝ ի օգուտ «Յունայթեդ»-ի[17]։ 2009 թվականի ապրիլին «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում Դոուսոնը վնասվածք է ստանում ևբաց թողնում մրցաշրջանի մնացած հատվածը[18]։

2010 թվականի հունվարի 27-ին Մայքլը լոնդոնյան ակումբի հետ կնքել է նոր 5-ամյա պայմանագիր[19]։ Մրցաշրջանի ընթացքում իր հիանալի խաղի շնորհիվ Դոուսոնը դարձել է «Տոտենհեմ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[20]։ Այդ մրցաշրջանում նրա դեմ խաղացած Կառլոս Տևեսը նրա մասին ասել է, որ Դոուսոնը լավագույն անգլիացի պաշտպանն է ում դեմ ինքը խաղացել է[21]։

2012-13 մրցաշրջանի սկզբում Մայքլը կարող էր պայմանագիր կնքել «Տոտենհեմ»-ի մրցակիս «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի հետ, որը ֆուտբոլիստի համար առաջարկում էր 7․5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Սակայն տեղափոխությունը տեղի չի ունեցել Դոուսոնի անձնական խնդիրների պատճառով[22]։ Այս մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հունվարի 1-ին՝ «Ռեդինգ ՖԱ»-ի դեմ խաղում[23]։

«Հալլ Սիթի»

2014 թվականի օգոստոսի 26-ին 3․5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց Մայքլ Դոուսոնը տեղափոխվել է «Հալլ Սիթի»[24]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նոր թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 31-ին՝ «Աստոն Վիլա»-ի դեմ խաղում։ 2014-15 մրցաշրջանի ընթացքում նա հաստատվել է թիմի հիմնական կազմում և 17 անգամ հանդես է եկել թիմի ավագի թևկապով։

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Դոուսոնը եղել է թիմի ավագը և գոլի հեղինակ է դարձել «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի դեմ տնային խաղում[25]։ 2015-16 մրցաշրջանի աղյուսակում «Հալլ Սիթի»-ին զբաղեցրել է 4-րդ տեղը[26] և հնարավորություն է ստացել վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Նրանք անցումային խաղերում մրցել են «Շեֆիլդ Ուեդնեսդեյ»-ի դեմ, և հաղթել 1-0 հաշվով[27]։

2016-17 մրցաշրջանի սկզբում Դոուսոնը «Մանսֆիլդ Թաուն»-ի ընկերական խաղում վնասվածք է ստացել, և ստիպված է եղել բաց թողնել 3 ամիս[28]։

Վերադարձ «Նոթինգհեմ Ֆորեստ»

2018 թվականի մայիսի 30-ին Մայքլը տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Նա թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր[29]։

Միջազգային կարիերա

Անգլիա Մ21

Անգլիա Մ21 հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2003 թվականի փետրվարի 11-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում[30]։ Երիտասարդական հավաքականի կազմում նա իր խաղն անցկացրել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ ֆրանսիացիների հաղթանակով[31]։

Անգլիա

Անգլիայի ազգային հավաքականի կազմում իր ոչ պաշտոնական դեբյուտը Դոուսոնը նշել է «Պլանտիում Ստարս ՖԱ»-ի դեմ կայացած խաղում։ Իսկ իր միջազգային դեբյուտն անգլիացի ֆուտբոլիստը նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Հունգարիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։

2010 թվականի սեպտեմբերի 3-ին նա իր առաջին հանդիպումն է անցկացրել է Եվրո 2012-ի որակավորման փուլում՝ մասնակցելով Բուլղարիայի հավաքականի դեմ խաղին։ Խաղի 56-րդ րոպեին նա վնասվածք է ստացել և հեռացել խաղադաշտից[32]։

Վիճակագրություն

Ակումբային

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԼիգայի գավաթԱյլԱրդյունք
ԴիվիզիաԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Նոթինգհեմ Ֆորեստ2001-02Առաջին լիգա10000010
2002-03Առաջին լիգա385102010425
2003-04Առաջին լիգա3010010311
2004-05Չեմպիոնշիպ1411020171
Արդյունք837205010917
Տոտենհեմ Հոտսպուր2004-05Պրեմիեր Լիգա5050
2005-06Պրեմիեր Լիգա3201000330
2006-07Պրեմիեր Լիգա3716050100581
2007-08Պրեմիեր Լիգա271304061402
2008-09Պրեմիեր Լիգա161205150282
2009-10Պրեմիեր Լիգա2928030402
2010-11Պրեմիեր Լիգա241200060321
2011-12Պրեմիեր Լիգա70400020130
2012-13Պրեմիեր Լիգա271102041342
2013-14Պրեմիեր Լիգա320101070410
2014-15Պրեմիեր Լիգա000000
Արդյունք236728020140232410
Հալլ Սիթի2014-15Պրեմիեր Լիգա2810000281
2015-16Չեմպիոնշիպ321101030361
2016-17Պրեմիեր Լիգա2231031264
2017-18Չեմպիոնշիպ4031000413
Արդյունք12283041301329
Նոթինգհեմ Ֆորեստ2018-19Չեմպիոնշիպ10001020
Կարիերայի արդյունք4422233030244254926

Միջազգային

Ազգային հավաքականՏարիԽաղԳոլ
Անգլիա201020
201120
Արդյունք40

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր - 2007-08
  • Ֆուտբոլային լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2008-09

Անձնական

  • «Տոտենհեմ Հոտսպուր»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2009-10
  • «Հալլ Սիթի»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2014-15

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Դոուսոն» հոդվածին։