Վեստ Հեմ Յունայթեդ

Վեստ Հեմ Յունայթեդ (անգլ.՝ West Ham United Football Club), անգլիական ֆուտբոլային ակումբ Լոնդոնի Նյուեմ շրջանի Ափթոն Փարք քաղաքում։ Ներկայումս թիմը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը ձևավորվել էր 1895 թվականին «Թեմս Այրոնվորքս» (անգլ.՝ Thames Ironworks F.C.) անունով և անվանափոխվել է 1900 թվականին՝ ստանալով իր ներկայիս անվանումը։

Վեստ Հեմ
Ամբողջական անունWest Ham United Football Club
Մականուն(ներ)The Hammers (Մրճահարներ)
The Irons (Այրոնսներ)
The Academy of Football (Ֆուտբոլի ակադեմիա)
Հիմնադրումհունիսի 29, 1895
Երկիր Միացյալ Թագավորություն
ՄարզադաշտԼոնդոն Ստեդիում
Տարողունակություն60,000
ՆախագահԱնգլիաԴևիդ Գոլդ
ԱնգլիաԴևիդ Սալիվան
ՄարզիչԽորվաթիաՍլավեն Բիլիչ
Կայք
ԼիգաՊրեմիեր Լիգա
2016-1711-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն

19-րդ դար, Առաջին տարիներ

Վեստ Հեմ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1895 թվականին, սակայն ուրիշ անվամբ։ Այդ ժամանակ ակումբը կոչեցին «Thames Ironworks»։ Երիտասարդ ակումբը հիմնադրումից մեկ տարի անց սկսեց հանդես գալ Լոնդոնի լիգայում և հենց հաջորդ մրցաշրջանում հաղթեց մրցաշարում։ Հետագայում ակումբը հայտնվեց Հարավային լիգայի երկրորդ դիվիզիոնում։ «Մրճահարները» տոնեցին հաջողությունը նոր մրցաշարում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում։ 1990 թվականին ակումբը փոխեց իր անունը՝ անվանվելով «Վեստ Հեմ Յունայթեդ»։ Այս անվանումը ակումբը պահպանել է մինչ օրս։

20-րդ դար

1923 թվականին ակումբը խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում։ Վեստ Հեմին հաջողվում էր առաջատար գիրքերում լինել, սակայն 1932 թվականիին ակումբը հայտնվեց երկրորդ դիվիզիոնում և մնաց այնտեղ բավական երկար ժամանակ, մոտ 25 տարի։

1950-ական թվականներին ակումբը հաջողություններ գրանցեց։ Եկավ գլխավոր մարզիչ Թեդ Ֆենտոնը, որը ճիշտ էր օգտագործում երիտասարդ ֆուտբոլիստների տաղանդը, ինչը նկատելի դրական արդյունք բերեց թիմին. 1958 թվականին «Մրճահարները» կրկին հայտնվեցին առաջին լիգայում՝ հաղթելով երկրորդ դիվիզիոնը։1961 թվականին Վեստ Հեմը փոխարին գլախավոր մարզչին. Թեդ Ֆենտոնին փոխարինեց Ռոն Գրինվուդը։ Նա շարունակեց Թեդ Ֆենտոնի ոճը՝ հիմնականում հույսը դնելով երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Նա զարգացրեց մի քանի ֆուտբոլիստների խաղը ր փոխեց թիմի տակտիկան։ Այս ամենը հաջողություն բերեց Գրինվուդի թիմին. թիմը հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունը՝ եզրափակչում պարտության մատնելով Պրեսթոն Նորթ-Էնդ ակումբին 3։2 հաշվով։ Մինչ այդ թիմին հաջողվել էր հաղթահարել Մանչեսթեր Յունայթեդի արգելքը։ Սրանով ակումբը չբավարարվեց. շուտով Վեստ Հեմը տոնեց իր հաջողությունը նաև միջազգային ասպարեզում՝ ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի եզրափակչում հաղթելով գերմանական Մյունխեն 1860-ին։

1970-ական թվականներին թիմից հեռացան մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Գրինվուդը։ Նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ջոն Լայալը։ 1975 թվականին Լայալը թիմի հետ նվաճեց Անգլիայի գավաթը, իսկ 1976-ին թիմը կարող էր կրկնել ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում գրանցած հաջողությունը, սակայն եզրափակչում պարտվեց բելգիական Անդերլեխտին։ Հետագայում ակումբի համար դժվար ժամանականեր էին. ակումբը դուրս մնաց Անգլիայի Պրեմիեր Լիգայից՝ տեղափոխվելով երկրորդ դիվիզիոն։ Երեք տարի անց ակումբը վերադարձավ, ավելին՝ 1980 թվականին Վեստ Հեմը իր պատմության մեջ երրորդ անգամ հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ 1981 թվականին մոտ էր Անգլիայի ֆուտբոլային լիգան հաղթելուն, սակայն եզրափակչում զիջեց Լիվերպուլին։

Հետագայում առաջին լիգայում թիմը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչը համարվում թիմի լավագույն արդյունքը մինչ օրս։ 1989-ին թիմիը կրկին հայտնվեց ցածր լիգայում, սակայն այն կարճ տևեց. երկու տարի անց նորից վերադարձավ։ Այդ նահանջը կրկին եղավ 1992 թվականին։

1990-ական թվականներին մարզիչ Բիլլի Բոնդսին միացավ Գարի Ռեդնապը։ Ակումբը միանգամից վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Կարճ ժամանակ անց Ռեդնապը մնաց միայնակ, այնուամենայնիվ թիմը պահպանեց տեղի Պրեմիեր Լիգայում, իսկ 1990 թվականին նվաճեց Ինտերտոտոյի գավաթը։

21-րդ դար

2002-2003 մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո, որի ժամանակ ակումբին հաջողվեց հաղթանակ տոնել տանը միայն մրցաշրջանի սկսվելուց վեց ամիս անց, թիմը լքեց Պրեմիեր Լիգան։ Հաջորդ մրցաշրջանում թիմը կարող էր վերադառնալ, սակայն անցումային խաղերում զիջեց Քրիսթալ Պելասին։2004-2005 մրցաշրջանի ավարտից հետո Վեստ Հեմը ֆուտբոլային լիգայում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Դրանից հետո թիմը կրկին մասնակցեց անցումային խաղերին, որոնք հաղթանակով ավարտեց։ Սկզբում, Անտոն-Պարկ մարզադաշտում Իպսվիչի դեմ գրանցվեց ոչ-ոքի, իսկ Պորտմեն Ռոուդում Վեստ համը հաղթեց 2։0 հաշվով, որի միջոցով հայտնվեց անցումային խաղերի եզրափակիչ։ Եզրափակչում թիմը հանդիպեց Պրեսթոն Նորթ-Էնդ ակումբին՝ հաղթելով 1։0 հաշվով, որի միջոցով կրկին վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա։ 2005-2006-ից 2008-2009 թթ. թիմը առաջնությունում զբաղեցնում էր միջին հորիզոնականներ։

2009-2010 մրցաշրջանից սկսած թիմը պայքարում էր լիգայում տեղը պահպանելու համար, իսկ 2010-2011 մրցաշրջանին Վեստ Հեմը լքեզ Պրեմիեր Լիգան։

2011-2012 մրցաշրջանում Վեստ Հեմը երկրորդ լիգայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչ թիմին հնարավորություն տվեց հանդես գալ անցումային խաղերում։ Կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքով թիմը 5։0 հաշվով հաղթեց Կարդիֆ Սիթիին, իսկ եզրափակչում մրճահարները հաղթահարեցին Բլեքփուլի արգելքը՝ ապահովելով տեղը Պրեմիեր Լիգայում։ 2012-2013 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ Մայիսին թիմը հայտարարեց Շախտյորի ուկրաինացի եզրային պաշտպան Ռազվան Ռացին ձեռքբերման մասին։ Հունիսին թիմին միացավ նաև Անգլիայի հավաքականի և Լիվերպուլի հարձակվող Էնդի Քերոլը, որը նախկինում արդեն մեկ մրցաշրջան անցկացրել էր թիմում։

Նվաճումներ

Ազգային

Միջազգային

  • ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ
    • Հաղթող (1). 1965
    • Երկրորդ տեղ (1). 1976
  • ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթ
    • Հաղթող (1). 1999
  • Անգլո-իտալական լիգայի գավաթ
    • Երկրորդ տեղ (1). 1975

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
2 ՊՇՈւինստոն Ռիդ
3 ՊՇԱարոն Քրեսուել
4 ՊՇԺոզե Ֆոնտե
5 ՊՇՊաբլո Սաբալետա
7 ԿՊՄարկո Արնաուտովիչ
8 ԿՊՇեյխու Կույատե
9 ՀՐԷնդի Քերոլ
10 ԿՊՄանուել Լանսինի
13 ԴՊԱդրիան
14 ԿՊՊեդրո Օբիանգ
15 ՀՐԴիաֆրա Սակո
16 ԿՊՄարկ Նոբլ
17 ՀՐԽավիեր Էռնանդես
ԴիրքԽաղացող
19 ՊՇՋեյմս Քոլինզ
20 ՀՐԱնդրե Այու
21 ՊՇԱնջելո Օգբոննա
22 ՊՇՍեմ Բայրեմ
23 ԿՊՍեադ Հակշաբանովիչ
25 ԴՊՋո Հարտ (վարձավճարով Մանչեսթեր Սիթիից)
26 ՊՇԱրթուր Մասուակու
30 ԿՊՄայքլ Անտոնիո
31 ԿՊԷդիմիլսոն Ֆերնանդեշ
36 ԿՊԴոմինգուշ Կինա
37 ԿՊՆաթան Հոլանդ
41 ՊՇԴեկլան Ռայս

Գլխավոր մարզիչներ

  • 1901-1932 Սիդ Քինգ
  • 1932-1950 Չարլի Պեյնթեր
  • 1950-1961 Թեդ Ֆենտոն
  • 1961-1974 Ռոն Գրինվուդ
  • 1974-1989 Ջոն Լայա
  • 1989-1990 Լու Մակարի
  • 1990-1994 Բիլլի Բոնդս
  • 1994-2001 Գարի Ռեդնապ
  • 2001-2003 Գլեն Ռեդեր
  • 2003-2003 Թրևոր Բրուկինգ
  • 2003-2006 Ալան Պարդյու
  • 2006-2008 Ալան Քերիբիշլի
  • 2008-2010 Ջանֆրանկո Ձոլա
  • 2010-2011 Ավրաամ Գրանտ
  • 2011-2015 Սեմ Էլարդայս
  • 2015-ներկա Սլավեն Բիլիչ

Հայտնի երկրպագուներ

Հետաքրքրիր փաստեր

  • «Ընկերություն»(1988), «Կանաչ փողոցի խուլիգանները», «Կանաչ փողոցի խուլիգանները 2», «Կանաչ փողոցի խուլիգանները 3» և «Կաս» ֆիլմերում ներկայացված է ակումբի երկրպագուների կյանքը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստ Հեմ Յունայթեդ» հոդվածին։