Մայքլ Ջորդան

Մայքլ Ջեֆրի Ջորդան (անգլերեն՝ Michael Jeffrey Jordan,փետրվարի 17, 1963(1963-02-17)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][1]), ամերիկացի նշանավոր նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան (երկրորդ համար)։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» և «Վաշինգթոն Վիզարդս» ակումբներում։ Համարվում է բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլիստներից մեկը, ով լուրջ դեր է խաղացել 80-ականներին և 90-ականներին բասկետբոլի մասայականացմանը։ «Չիկագո Բուլսի» կազմում Ջորդանը վեց անգամ նվաճել է NBA-ի առաջնությունը՝ 1991, 1992, 1993, 1996, 1997 և 1998 թվականներին։

Մայքլ Ջորդան
Michael Jordan

Մայքլ Ջեֆրի Ջորդան
Կարիերան ավարտել է
ԱկումբԿարիերան ավարտել է
ԴիրքըՀարձակվող պաշտպան
Համար№ 23, 12, 45
Ի ծնե տրված անունըՄայքլ Ջեֆրի Ջորդան
Michael Jeffrey Jordan
Ծննդյան ամսաթիվփետրվարի 17, 1963 (61 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ1,98 մ
Քաշ98 կգ
ԴպրոցԷլմսլի Ա. Լեյնի (Ուիլմինգթոն, Հարավային Կարոլինա)
համալսարանՀարավային Կարոլինա (1981–1984)
Դրաֆթի տարի1984 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ
Դրաֆթ ակումբՉիկագո Բուլս
Կարիերա սկիզբ1984–2003
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (1984–1993)
Բիրմինհեմ Բարոնս (բեյսբոլ, 1994–1995)
Սկոտսդեյլ Սկորպիոնս (բեյսբոլ, 1994)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (1995–1998)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգթոն Վիզարդս (2001–2003)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (1991–1993, 1996–1998)
  • 6× NBA գերեզրափակչի MVP (1991–1993, 1996–1998)
  • 5× NBA ամենաարժեքավոր խաղացող (1988, 1991–1992, 1996, 1998)
  • 14× NBA աստղ (1985–1993, 1996–1998, 2002–2003)
  • 3× NBA բոլոր աստղերի խաղի MVP (1988, 1996, 1998)
  • 10× All-NBA առաջին թիմ (1987–1993, 1996–1998)
  • All-NBA երկրորդ թիմ (1985)
  • NBA տարվա պաշտպան (1988)
  • 9× NBA All-Defensive առաջին թիմ (1988–1993, 1996–1998)
  • NBA տարվա նորեկ (1985)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1985)
  • 2× NBA Սլեմ դանկ մրցույթի հաղթող (1987–1988)
  • 3× NBA-ի առաջատար խլումների կատեգորիայում (1988, 1990, 1993)
  • 10× NBA-ի առաջատար միավորների կատեգորիայում (1987–1993, 1996–1998)
  • Չիկագո Բուլսի բոլոր ժամանակների առաջատար միավորների կատեգորիայում
  • # 23 մարզաշապկի հավերժացում Չիկագո Բուլսի կողմից
  • 3x AP վարկածով տարվա մարզիկ (1991, 1992, 1993)
  • 2x ԱՄՆԲՖ տարվա մարզիկ (1983–1984)
  • NBA-ի 50 ամյակի խորհրդանշական հավաքական
  • NCAA չեմպիոն (1982)
  • 2× Կոնսենսուս All-American առաջին թիմ (1983–1984)
  • Կոնսենսուս տարվա համազգային բասկետբոլիստ (1984)
  • ACC տարվա մարզիկ (1984)
  • # 23 մարզաշապկի հավերժացում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի կողմից
Կարիերայի ցուցանիշներ
Միավորներ՝ 32 292 (30,1 մ/խ)
Անդրադարձ՝ 6672 (6,2 ա/խ)
Փոխանցումներ՝ 5633 (5,3 փ/խ)
Մեդալներ
Օլիմպիական խաղեր
ՈսկիԼոս Անջելես 1984բասկետբոլ
ՈսկիԲարսելոնա 1992բասկետբոլ
Պանամերիկյան խաղեր
ՈսկիԿարակաս 1983բասկետբոլ
Ամերիկայի մրցաշար
ՈսկիՊորտլենդ 1992
2009 Բասկետբոլի փառքի սրահ
Արտաքին տեսաֆայլեր
«Ձերդ եթերայնություն»
Մայքլ Ջորդան - Վերևից նետման մրցույթի լավագույն պահերից

Իր ֆենոմենալ բարձր ցատկոտունակության համար Մայքլն ստացավ «Air Jordan» (Օդային Ջորդան) և «Պարոն թեթևություն» անվանումները։ Նա նաև համարվում է բասկետբոլի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը[6]։ 1991 թվականին նա հաղթեց NBA-ում՝ իր առաջին մրցաշարում «Բուլս»-ի հետ, իսկ արդեն 1992 թվականին և 1993 թվականին կրկնեց այդ հաջողությունը։ Հոր մահից հետո 1993-1994 թվականներին Ջորդանը հանկարծակիորեն հեռացավ բասկետբոլից և փորձեց առաջ գնալ բեյսբոլով։ 1995 թվականին նա վերադարձավ բասկետբոլային դաշտ և օգնեց «Բուլս»-ին նվաճել ևս երեք կոչում (1996, 1997, 1998), միաժամանակ NBA-ում իր թիմի հետ միասին սահմանելով ռեկորդներ՝ (1995/96 թվականների մրցաշար) տանելով դեռևս չգրանցված 72 հաղթանակ մեկ մրցաշարում։ Երկրորդ անգամ նա կարիերան թողեց 1999 թվականին, սակայն 2001 թվականին կրկին վերադարձավ արդեն «Վաշինգտոն Ուիզարդս» թիմի կազմում։

1984 թվականին Ջորդանը պայմանագիր ստորագրեց NIKE ընկերության հետ, որը հատուկ Մայքլի համար ստեղծեց սպորտային կոշիկներ՝ Air Jordans անվանումով։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ Air Jordans-ը դարձավ առանձին բրենդ[7]։ Ջորդանը խաղաց ինքն իրեն «Տիեզերական խաղ» ֆիլմում (1996)։ Նա Oakley Inc ընկերության ղեկավարման բաժնի կազմի մեջ է։ Այժմ համարվում է հիմնական սեփականատերը, ինչպես նաև կարգավորում է «Շառլոտտ Բոբկետս» ակումբի բասկետբոլային հարցերը։ 2010 թվականի փետրվարին աճուրդում հաղթեց և իրավունք ստացավ հիմնական սեփականատեր Լ. Ջոնսոնից գնելու թիմի վերահսկողության փաթեթների բաժնետոմսերը[8]։ Այս կերպ Մայքլ Ջորդանն առաջին բասկետբոլիստն էր, ով դարձավ NBA-ի սեփականատեր։

Ներկա պահին հանդիսանում է «Շառլոթ Հորնեթս» ակումբի նախագահը։

Կենսագրություն

Մանկություն

Մայքլի ծնողները՝ Ջեյմս Ջորդանը և Դելորիս Փիփլսը, ծանոթացել են 1956 թվականին Ուոլեսում (Հյուսիսային Կարոլինա նահանգ), բասկետբոլի մրցախաղից հետո։ Ջեյմսն այդ ժամանակ ծառայում էր ԱՄՆ ՌՕՈՒ-ում, իսկ Դելորիսը սովորում էր Թասկիջյան ինստիտուտում։ Շուտով նրանք ամուսնացան։ Մայքլի ծնողները միջահասակ էին և աչքի չէին ընկնում սպորտային կազմվածքով։

Մայքլ Ջորդանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 17-ին Բրուկլինում (Նյու-Յորք), որտեղ նրա հայրը սովորում էր «Ջեներալ էլեկտրիկ» կազմակերպության ուսումնարանում։ Մայքլը հինգ երեխաներից չորրորդն է. ունի երկու ավագ եղբայր՝ Լարին և Ջեյմս-կրտսերը, ավագ քույր՝ Դելորիսը, և կրտսեր քույր՝ Ռոզլինը[9]։ Մայքլի ծնունդից քիչ անց ընտանիքը տեղափոխվեց Ուոլես, որտեղ հայրն աշխատում էր գործարանում՝ որպես բեռնասարքի օպերատոր, իսկ մայրը բանկային ծառայող էր։ 1970 թվականին Ջորդանները տեղափոխվեցին ավելի խոշոր քաղաք՝ Ուիլմինգտոն, որտեղ և մեծացել էր Ջեյմսը[10]։ Այստեղ Մայքլի ծնողները պաշտոնների բարձրացում ստացան. Ջեյմսը դարձավ արտադրամասի պետ և սարքավորումների բաժնի ղեկավար, իսկ Դելորիսը բանկում գլխավորեց հաճախորդների հետ կապերի բաժինը։ Ընտանիքը դարձավ բավականաչափ ապահովված և կարողացավ իրեն թույլ տալ նոր տուն գնել ծովափին։ Մինչ քույրերն ու եղբայրները դասերից հետո լրացուցիչ աշխատանքով օգնում էին ծնողներին, Մայքլը, ծուլանալով, ամեն կերպ խուսափում էր տնային հոգսերից։ Դպրոցում էլ առանձնապես չէր փայլում, կարգապահության հետ էլ խնդիրներ ուներ։

Ջորդանը զբաղվում էր մի շարք մարզաձևերով, բայց ամենաշատը սիրում էր բեյսբոլ և երազում էր ապագայում դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ։ Այս մարզաձևում Մայքլը մանուկ հասակում հասավ որոշ հաջողությունների. 12 տարեկանում իր թիմի հետ նա հասավ մինչև կրտսեր լիգայի եզրափակիչ փուլ։ Ավելի ուշ դարձավ նահանգի չեմպիոն և ճանաչվեց նահանգի լավագույն խաղացող։ Այնուհետև Մայքլը լրջորեն տարվեց բասկետբոլով, որը տեղի սևամորթ երիտասարդների շրջանում ամենատարածված մարզաձևն էր։ Ջորդանն առանձնապես աչքի չէր ընկնում բարձր հասակով և հուժկու կառուցվածքով, ուստի, սեփական թերությունները փոխհատուցելու նպատակով, կատարելագործում էր թռիչքը։ Մայքլի մշտական խաղընկերը հարազատ եղբայրն էր, որի հետ հաճախ բասկետբոլ էր խաղում տան բակում։

NBA կարիերայի ցուցանիշներ

Նշանակված են այն մրցաշրջանները, որտեղ Ջորդանը հաղթել է NBA առաջնությունը
*Առաջնորդել է առաջնությունը
NBA ռեկորդ

Ամենամյա մրցաշրջան

ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
1984Չիկագո828238.3.515.173.8456.55.92.4.828.2
1985Չիկագո18725.1.457.167.8403.62.92.11.222.7
1986Չիկագո828240.0.482.182.8575.24.62.91.537.1*
1987Չիկագո828240.4*.535.132.8415.55.93.2*1.635.0*
1988Չիկագո818140.2*.538.276.8508.08.02.9.832.5*
1989Չիկագո828239.0.526.376.8486.96.32.8*.733.6*
1990†Չիկագո828237.0.539.312.8516.05.52.71.031.5*
1991†Չիկագո808038.8.519.270.8326.46.12.3.930.1*
1992†Չիկագո787839.3.495.352.8376.75.52.8*.832.6*
1994Չիկագո171739.3.411.500.8016.95.31.8.826.9
1995†Չիկագո828237.7.495.427.8346.64.32.2.530.4*
1996†Չիկագո828237.9.486.374.8335.94.31.7.529.6*
1997†Չիկագո828238.8.465.238.7845.83.51.7.528.7*
2001Վաշինգտոն605334.9.416.189.7905.75.21.4.422.9
2002Վաշինգտոն826737.0.445.291.8216.13.81.5.520.0
Կարիերա1,0721,03938.3.497.327.8356.25.32.3.830.1
Բոլոր աստղեր131329.4.472.273.7504.74.22.8.520.2

Փլեյ Օֆ

ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
1985Չիկագո4442.8.436.125.8285.88.52.81.029.3
1986Չիկագո3345.0.5051.000.8726.35.72.31.343.7
1987Չիկագո3342.7.417.400.8977.06.02.02.335.7
1988Չիկագո101042.7.531.333.8697.14.72.41.136.3
1989Չիկագո171742.2.510.286.7997.07.62.5.834.8
1990Չիկագո161642.1.514.320.8367.26.82.8.936.7
1991†Չիկագո171740.5.524.385.8456.48.42.41.431.1
1992†Չիկագո222241.8.499.386.8576.25.82.0.734.5
1993†Չիկագո191941.2.475.389.8056.76.02.1.935.1
1995Չիկագո101042.0.484.367.8106.54.52.31.431.5
1996†Չիկագո181840.7.459.403.8184.94.11.8.330.7
1997†Չիկագո191942.3.456.194.8317.94.81.6.931.1
1998†Չիկագո212141.5.462.302.8125.13.51.5.632.4
Կարիերա17917941.8.487.332.8286.45.72.1.833.4

Տես նաև

Գրականություն

Արտաքին տեսաֆայլեր
Discussion with Halberstam on Playing for Keeps: Michael Jordan and the World He Made, February 22, 1999, C-SPAN

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ջորդան» հոդվածին։


🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան