Մանգակա

Մանգակա (ճապ.՝ 漫画家, ), ճապոնական բառ, որը նշանակում է մարդ, ով նկարում է կոմիքսներ։ Ճապոնիայից դուրս այս բառը սովորաբար օգտագործվում է «մանգայի նկարիչ» իմաստով[1]։ Շատ հաճախ մանգական նաև սցենարի հեղինակն է, սակայն բավականին հաճախ սցենարիստը առանձին մարդ է լինում, որը կոչվում է «գենսակուշա» (ճապ.՝ 原作者)[2][3]: Մանգական ինքնուրույն մշակում է կերպարների դիզայնը (հազվադեպ բացառություններով), և հաճախ մոտավորապես նախանշում է ապագա ստեղծագործության սյուժեն (նույնիսկ եթե սցենարի հեղինակը ինքը չէ)[3]։ 2006 թվականի տվյալներով Ճապոնիայում մանգայի շուրջ աշխատել է մոտ 3000 պրոֆեսիոնալ մասնագետ[4]։

CLAMP-ը Anime Expo 2006 փառատոնի ժամանակ: Ձախից աջ` Սացուկի Իգարասի, Նանասէ Օկավա, Ցուբակի Նէկոի, Մոկոնա

Անմիջականորեն մանգայի վրա աշխատելիս մանգական որոշում է էջի շրջանակների քանակը և գտնվելու վայրը, գծագրում է շրջակա միջավայրի հիմնական ուրվագծերը ու կարևոր մանրամասները, մինչդեռ նրա օգնականներից մեկը կամ մի քանիսը[5] կատարում են կոպիտ աշխատանք, ինչպիսիք են թանաքով ուրվագծերով, սքրինշոթերի կիրառում, ֆոների նկարազարդում, նշանակալի կադրեր և այլն[3]։ Այսպիսի թիմային աշխատանք է ստեղծվել նաև Օսամու Տեձուկայի կողմից[6]։

Մանգակայի աշխատանքային ռեժիմը չափազանց խիտ է, ամեն շաբաթ նա պարտավոր է մանգան հրապարակող ամսագրին հանձնել իր ստեղծագործություններից (20-30 էջ)։ Օրինակ` Բլիչի հեղինակ Տայտո Կուբոն ասել է` «Եթե ես ուզում եմ ավելի շատ ուշադրություն դարձնել որոշակի դեպքի վրա, որը ես կարևոր եմ համարում, ես այդ հնարավորությունը չունեմ` ժամանակի պակասի պատճառով»[7]։ Մանգական իր ամբողջ ժամանակի մեծ մասը տրամադրում է մանգայի վրա աշխատելուն։ Մանգակա Դայսուկե Մորիյաման, ներկա գտնվելով Anime Boston 2005 փառատոնին, այն հարցին, թե ինչ նախասիրություններ ունի, պատասխանել է, որ սիրում է զբոսնել և դա իր հիմնական զբաղմունքն է` մանգանների վրա աշխատելուց բացի[8]։ Մանգայի որոշ նկարիչներ միաժամանակ նկարում են երկու մանգա, որոնք սովորաբար հրապարակվում են շաբաթական, իսկ մյուսը` ամսական ամսագրում։

Մանգայի որոշ նկարիչներ միավորվում են ստուդիաներում (օրինակ՝ CLAMP ստուդիայում)[9]։

Ստուգաբանություն

Մանգակա բառը կազմված է մանգայի հիերոգլիֆներից (ճապ.՝ 漫画) և հարգալից -ka (ճապ.՝ ) վերջածանցից, որը բառացիորեն նշանակում է «տուն» և օգտագործվում է որևէբոլորտի մասնագետի համար։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Хелен Маккарти. 500 Manga Heroes and Villains. — Barron's Educational Series, 2006. — 352 с. — ISBN 978-0764132018
  • Борис Иванов Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2002. — 336 с. — ISBN 5-901631-01-3