Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ36

Քանդովի մանղալ

Մանղալ (от արաբ․՝ مَنْقَل‎‎ [manqal][1], ադրբ.՝ manqal, վրաց.՝ მაყალი , պարս.՝ منقل , հայերեն՝ մանղալ, թուրքերեն՝ mangal), Մերձավոր Արևելքի ժողովուրդների մոտ կերակուր պատրաստելու համար նախատեսված կրակարան, որը դրված է պղնձե հորիզոնական փռվածքով ոտքերի վրա, ունի տեղափոխման համար նախատեսված երկու բռնակ և կիսագնդային կափարիչ:

Նկարագրություն

Փեղկավոր արշավային մանղալ

Մանղալի ներսում դնում են են ածուխով (փայտածուխով) լի պղնձե կամ կավե տարա: Կափարիչը ունի հարթ գագաթ, որի վրա կարող են նաև տաքացնել կերակրատեսակներ: Կերակուր պատրաստելիս կափարիչը հանվում է, և կաթսաները դրվում են տաք ածխի վրա: Երբեմն մանղալը ծածկում են ծածկոցներով, որոնց տակ տաքանում են: Լավ է օգտագործել թուջե մանղալներ, որոնք երկարակյաց են և երկար ժամանակ պահպանում են ջերմությունը:

Գոյություն ունեն նաև այսպես կոչված սեղանի գրիլներ, որոնց հիմքում ընկած է խորովածի սարքին նման գրիլի սարք, որը ջեռուցվում է ոչ թե ածուխի, այլ բնական գազի միջոցով: Սա թույլ է տալիս օգտագործել մանղալը միևնույն ժամանակ մի քանի կերակրատեսակներ պատրաստելու համար, օրինակ` պատրաստել խորովածը խավարտով[2][3]:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մանղալ հաճախ անվանում են այրվող ածուխ ստանալու և տապակած միս (խորոված) պատրաստելու ցանկացած հարմարանք[4]: Սովորաբար սա մետաղական տուփ է, արդյունաբերական կամ տնային ոտքերով[5]: Կան նաև արշավային ծալովի մանաղալներ, որոնցից մի քանիսը մեկանգամյա օգտագործման են, քանի որ ուժեղ ջեռուցման պատճառով այրվում են, և դրանց ամրացումները առանձնանում են: Դրոշմված փխրուն նմուշները լայն տարածում ունեն, դրանք սովորաբար ամուր չեն՝ մետաղի բարակության պատճառով, բայց դրանք թեթև քաշով են, փոքր չափսերով և, որպես կանոն, ցածր գին ունեն[6][7]:

Դասակարգում

  • Ըստ նյութի` մետաղ, աղյուս (քար)[8]:
  • Ըստ ձևվածքի` ստացիոնար, կիսաստացիոնար, ծալովի, փլուզվող (շարժական)[9]:

Էլեկտրական մանղալ

1970-ականներից մինչև 1980-ական թվականները տնային պայմաններում խորոված պատրաստելու համար լայնորեն տարածված էին էլեկտրական մանղալները: Միս խորովելու համար ջեռուցումն իրականացվում էր էլեկտրական պարույրից (Տեներից), իսկ Շամփուրները ավտոմատ պտտվում էին Էլեկտրաշարժիչների օգնությամբ: Էլեկտրական մանղալները կենցաղում դեռևս գործածությունից դուրս չեն եկել։

Տես նաև

Ծանոթագրություններ