Մասնակից:Վահան Թադևոսյան/Ավազարկղ

«Վիքիպեդիա» բառի ASCII-ի կոդերը ներկայացված են երկուական համակարգով,համակարգչայաին տեքստային ինֆորմացիան կոդավորելու ամենատարածված թվային համակարգը։

Ինֆորմացիան ( լատ. informatio — պարզաբանում, շարադրանք)այն է, ինչը տեղեկություն է հաղորդում: Այլ կերպ ասած, այն ինչ որ հարցի պատասխան է: Հետևաբար, այն կապված է տվյալների և գիտելիքի հետ, քանի որ տվյալն իրենից ներկայացնում է դասակարգված արժեք, իսկ գիտելիքը ենթադրում է իրական առարկաների և աննյութական հասկացությունների ըմբռնում.[1]: Քանի որ ինֆորմացիան կախված է տվյալներից , ապա դրա գոյությունը պարտադիր չէ, որ զուգորդվի այն կրողի հետ (այն գոյություն ունի իրադարձությունից անկախ),մինչդեռ գիտելիքի դեպքում` տեղեկատվությունը պահանջում է այդ գիտելիքը կրողին[2]:

Ինֆորմացիան փոխանցվում է կամ որպես որևէ հաղորդագրության բովանդակություն կամ ինչ-որ մի բանի պահպանման ուղղակի կամ անուղղակի միջոց: Այն ինչ ընկալվում է կարող է դիտվել որպես ինքնուրույն հաղորդագրություն և այսպիսով ինֆորմացիան փոխանցվում է որպես հաղորդագրության բովանդակություն:

Ինֆորմացիան կարող է ծածկագրվել, այն փոխանցելու և մեկնաբանելու տարբեր եղանակներով(օրինակ` ինֆորմացիան կարող է ծածկագրվել որպես նշանների հաջորդականություն կամ փոխակերպվել ազդանշանների հաջորդականության միջոցով): Այն կարող է ծածկագրվել անվտանգ պահպանման և հաղորդակցման համար: Ինֆորմացիան կրճատում է անորոշությունը:

Որևէ իրադարձության անորոշությունը չափվում է այն կատարվելու հավանականությամբ և հակադարձ համեմատական է դրան: Որքան անորոշ է իրադարձությունը, այնքան շատ ինֆորմացիա է պահանջվում այդ անորոշությունը վերացնելու համար:

Բիթը ինֆորմացիային բնորոշ միավոր է, իսկ այլ միավորները, ինչպիսիք են նեթը, նույնպես կարող են օգտագործվել: Օրինակ` ինֆորմացիան ծածկագրված է այնպես, որ մեկ արդար մետաղադրամների մատյանը log2(2/1) որը հավասար է 1 բիթի,իսկ երկու արդար մետաղադրամը log2(4/1) է, որը հավասար է 2 բիթի:

Այն հասկացությունը, որ ինֆորմացիան հաղորդագրություն է համատեքստերում տարբեր իմաստներ ունի [3]: Հետևաբար ինֆորմացիա հասկացությունը դառնում է կապված հարկադրանք, հաղորդակցություն, վերահսկողություն, տվյալ, կրթություն, գիտելիք, նշանակություն, ըմբռնում, մտավոր խթաններ, օրինակ ` ընկալում, ներկայացում և անթրալիս հասկացությունների հետ:

Ծագումնաբանությունը

Անգլերեն բառն ակնհայտորեն բխում է (information) բառից, որն էլ բխում է informare (տեղեկացնել) բայից, որը նշանակում է մտքում ձևակերպել, կարգապահություն անել, հրահանգել, սովորեցնել: Ինֆորմացիա բառը գալիս է (ֆրանսերեն informer- ից), լատիներեն informare բայից, որը նշանակում է միտք ձևավորել: Ավելին, լատիներենն արդեն իսկ, պարունակում է «information» բառը, որը նշանակում է հասկացություն կամ միտք, բայց թե, որքանով կարող է դա ազդել անգլերենում «ինֆորմացիա» բառի զարգացման վրա պարզ չէ:

Հին հունարեն բառը պարունակում է morphe, որից ծագել է form և eidos բառերը, որոնք նշանակում են«տեսակ, միտք, ձև», այս վերջին բառը լայնորեն օգտագործվում էր Պլատոնի կողմից տեխնիկական փիլիսոփայական իմաստով (հետագայում Արիստոտելի կողմից), ցույց տալու ինչ-որ բանի ինքnությունը կամ էությունը (տես «ձևերի թեորեմ») «Eidos» կարող է նաև ասոցացվել ակնարկի կամ նույնիսկ իմաստի հետ:

Հին հուներեն ինֆորմացիա բառը πληροφορία դա է, որը թարգմանվում է, որպես ամբողջական և փոխանակել: Այն տառացիորեն նշանակում է ամբողջովին կրել կամ«ամբողջովին հաղորդել»: Ժամանակակից հուներենում φέρω, դեռևս օգտագործվում է այն նույն իմաստով,ինչ ինֆորմացիա բառն անգլերենում : Ավելին իր առաջին իմաստով Πληροφορία , որպես խորհրդանիշ այն Πληροφορία շատ արմատներ ունի Արիստոտելի նշանագիտական եռանկյան մեջ: Այս տեսանկյունից տեղեկատվություն հաղորդելու համար,այն կարող է ապակոդավորվել հատուկ տեսակի նշանով: Սա մի բան է, որը հաճախ հանդիպում է հին և նոր հունարենի բազմաթիվ բառերի ծագումնաբանության մեջ, որտեղ շատ ուժեղ հարաբերություն կա նշանագրի, այսինքն նշան բառի, որը կոնկրետ կոդավորված հաղորդագրություն է փոխանցում և նշանագրողի միջև , որի իմաստը թարգմանիչը փորձում է վերծանել:

Ինֆորմացիայի տեսության մոտեցումը

Ինֆորմացիայի տեսության տեսանկյունից ինֆորմացիան վերցվում է, որպես այբուբենի սինվոլների հերթական հաջորդականություն, ենթադրենք այբուբենի մուտքագրման X-ով է ելքագրումը` y-ով: Ինֆորմացիայի մշակումը բաղկացած է մուտքագրում ու ելքագրում գործառույթից, որը քարտեզագրում է ցանկացած մուտքային հաջորդականությունը: Քարտեզագրումը կարող է լինել մոտավոր կամ կոնկրետ: Այն կարող է ունենալ հիշողություն կամ զուրկ լինել հիշողությունից[4]:

Որպես զգայական մուտքագրում

Հաճախ ինֆորմացիան կարող է դիտվել,որպես մուտքագրում օրգանիզմում կամ համակարգի մեջ։Մուտքագրումը լինում է երկու տեսակի․առաջին տեսակը կարևոր է,որպեսզի օրգանիզմը (Օրինակ՝ սնունդը) կամ համակարգը (էներգիա) ինքնուրույն գործեն[5]։ Դանսբրին իր զգայական գրքում թվարկում է այդ պատճառային մուտքագրման տեսակները։ Այլ տեսակի մուտքագրումը (ինֆորմացիա) կարևոր է միայն այն պատճառով, որ այն ասոցացվում է պատճառային մուտքագրման հետ և կարող է օգտագործվել կանխատեսելու համար ավելի ուշ կատարվող պահանջների մուտքագրումը (և գուցե այլ վայրում)։Ինֆորմացիան կարող է կարևոր լինել մեկ այլ ինֆորմացիայի հետ ասոցացվելու պատճառով, սակայն դրանք կարող են նաև պատճառային մուտքագրման կապը լինել։ Գործնականում ինֆորմացիան սովորաբար հասունում է թույլ խթանների միջոցով, որը պետք է հայտնաբերվի մասնագետի զգայական համակրգերի կողմից և ուժեղացվի էներգիայի միջոցով՝ նախքան օրգանիզմի կամ համակարգի համար կիրառելի լինելը։ Օրինակ՝ լուսը հիմնականում (բայց ոչ միայն, օրինակ՝ բույսերը կարող են աճել էներգիայի աղբյուրի ուղությամբ), պատճառային մուտքագրում է բույսերի համար, իսկ կենդանիների համար այն միայն ինֆորմացիա է ապահովում։ Ծաղիկից արտացոլվող գունավոր լույսը չափազանց թույլ է ֆոտոսինթեզ կատարելու համար, բայց մեղվի տեսողական համակարգը հայտնաբերում է այն, իսկ նյարդային համակարգը օգտագործում է այդ ինֆորմացիան մեղվին դեպի ծաղիկը տանելու համար, որտեղ մեղուն հաճախ գտնում է նեկտար կամ փոշի, որոնք պատահական մուտքագրումններ են և կատարում են սննդային գործառույթ։

Ներկայացման ձևերը և բարդությունը

Տեղեկացված գիտնական և մաթեմատիկոս Ռոնալդո Վիգոն պնդում է, որ ինֆորմացիան այն հայեցակարգն է, որը պահանջում է առնվազն երկու առնչություն ունեցող առարկաններ՝ քանակական իմաստ արտահայտելու համար։ Դրանք են S-ի առարկաների չափորոշիչ և սահմանված կատեգորիան և ըստ էության դրա R R ենթակետերը, որը S-ի ներկայացման ձևն է այլ կերպ ասաց հաղորդում է ներկայացուցչական (և հետևաբար հայեցակարգային) ինֆորմացիա S-ի մասին։ Հետո Վիգոն սահմանում է ինֆորմացիայի այն քանակը, որը R փոխանցում է S-ի մասին, որպես նրա բարդության փոփոխության աստիճան, երբ R օբյեկտները հեռանում են S-ից։ Վիգոյի ինֆորմացիայի համաձայն նմուշ ինֆարիացիան, ներկայացման ձևը և ինֆորմացիան համընդհանուր գիտության 5 հիմնարար կառույցներն են և միավորվում են մաթեմատիկայի շրջանակներում[6][7][8]։ Մնացած բաների մեջ այդ շրջանակը ձգտում է հաղթահարել Շենոն Վիվերի ինֆորմացիայի սահմանափակումնները փորձելով բնորոշել և չափել սյուբեկտիվ ինֆորմացիան։

Ազդեցություն, որը հանգեցնում է վերափոխման

Տեղեկատվությունը մի այնպիսի օրինակ է, որն իր ազդեցությունն է ունի վերափոխման տարբեր ձևերի ձևավորման վրա[9][10] : Այս իմաստով կարիք չկա գնահատելու այս կամ այն օրինակը: Օրինակի համար վերցնենք ԴՆԹ-ը: Սա այնպիսի մի օրինակ է, որն ազդում է օրգանիզմի զարգացման և ձևավորման վրա` առանց գիտակից մտքի անհրաժեշտության: Կարելի է ասել, որ մարդը, երբ սահմանում է ինչ-որ մի օրինակ` ասենք Նուկլեոտիդ, բնականաբար դրա պրոցեսի մեջ ներգրավում է նաև գիտակցված տեղեկատվության վերամշակումը:

Համակարգերի տեսությունը երբեմն այս իմաստով վերաբերվում է նաև տեղեկատվությանը,ենթադրելով, որ տեղեկատվությունը պարտադիր չէ, որ ներգրավի գիտական միտք, և համակարգում շրջանառվող օրինակը(հետադարձ կապի շնորհիվ) կարող են տեղեկատվություններ անվանվել: Այլ կերպ ասած, կարելի է ասել,որ այս իմաստով տեղեկատվություններ անվանվել: Այլ կերպ ասած, կարելի է ասել,որ այս իմաստով տեղեկատվությունը պոտենցիալ կերպով համարվում է, որպես ներկայացուցչություն, թեև այս նպատակով ստեղծված կամ ներկայացված չէ: Օրինակ` Գրիգոր Բեյսոնը սահմանում է «տեղեկատվությունը, որպես տարբերություն, որը տարբերություն է ստեղծում»[11]:

Այնուամենայնիվ, եթե «ազդեցության» սկզբունքը ենթադրում է, որ տեղեկատվությունը ընկալվում է գիտակցված մտքով և մեկնաբանվում դրա միջոցով, ապա այս մեկնաբանության հետ հետ կապված կոնկրետ համատեքստում կարող է հանգեցնել տեղեկատվության փոխակերպմանը գիտելիքի: «Տեղեկատվություն » և «Գիտելիք» հասկացությունների սահմանումները դժվարեցնում են նման իմաստաբանական և տրամաբանական վերլուծությունը, սակայն «վերափոխման» պայմանը կարևոր կետ է տեղեկատվության ուսումնասիրության մեջ, քանի որ այն վերաբերվում է գիտելիքին,հատկապես գիտելիքների կառավարման բիզնեսի կարգապահությանը: Այս պրակտիկայում, գործիքներն ու գործընթացները օգտագործվում են գիտելիքի գիտաշխատողին(կրողին) օժանդակելու,հետազոտություններ կատարելու և որոշումներ կայացնելու գործում: Այն ներառում է այնպիսի քայլեր,ինչպիսիք են.

  • Վերանայել տեղեկատվությունը` արդյունավետությամբ արժեք և իմաստ ստանալու համար
  • Մատչելիության մեթոդներ,եթե առկա են
  • Ստեղծել համապատասխան համատեքստ,մնացած հնարավոր տարբեր համատեքստերից
  • Քաղել նոր գիտելիքներ տեղեկատվությունից
  • Արդյունքների վերաբերյալ որոշումներ կամ առաջարկություններ ներկայացնել

Steward-ն ասում էր,որ տեղեկատվության փոխակերպումը չափազանց կարևոր է, այն ընկած է արժեքների ստեղծման հիմքում և ժամանակակից ձեռնարկության համար ունի մրցակցային առավելություն:

Դանիայի տեղեկատվական տերմինների բառարանում[12] նշվում է,որ տեղեկատվություն միայն պատասխան է տալիս հարցերին: Անկախ նրանցից, թե պատասխանն իր մեջ գիտելիք է պարունակում թե ոչ, այն կախված է տեղեկացված մարդուց: Այսպիսով, ընդհանրացված սահմանումը պետք է լինի «Տեղեկատվությունը հավասար է հստակ հարցի պատասխանի»:

Երբ Marshau Mchuban -ը խոսում էր ԶԼՄ-ների մասին և մարդկանց մշակույթի վրա դրանց ազդեցության մասին, նա ի նկատի ուներ այնպիսի փաստեր, որոնք իրենց հերթին ձևավորում են մեր վարքագիծը, մտածելակերպը:

Որպես ֆիզիկայի ֆունկցիա

Տեղեկատվությունը տարածված հասկացություն է ֆիզիկայում: 2003թ-ին Ջ.Դ. Բեկենշտեյնը պնդում էր, որ ֆիզիկայի աճող միտումը ֆիզիկական աշխարհը սահմանելն է, որպես տեղեկատվություն: Սրա օրինակներից է քվանտային խճճվածություն երևույթը, որտեղ մասնիկները կարող են փոխազդել միմյանց հետ առանց բաժանման կամ լուսային արագության: Նյութական տեղեկատվությանը ինքնին չի կարող ավելի արագ տեղաշարժվել քան լույսը, նույնիսկ եթե այդ տեղեկությունները փոխանցվում են անուղղակի: Սա կարող է հանգեցնել ֆիզիկապես դիտարկվող մի մասնիկի` «խճճված» հարաբերություններ ունեցող: Մասնիկները որևէ այլ կերպ կապված չեն,քան իրենց իրականացված տեղեկությունը:

Մաթեմատիկական տիեզերքի վարքագիծը ենթադրում է նոր պարադիգմ, որտեղ մասնիկների և դաշտերի միջոցով կենսաբանական առարկաների և գիտակցության միջոցով, բազմության ինքնությունը կարող է նկարագրվել տեղեկության մաթեմատիկական մոդելներով: Նույն խոսքով տիեզերական բոցը կարող է բնակվել, որպես տիեզերքում նյութական տեղեկատվության բացակայություն (մի կողմ դնելով` քվանտային տատանումների,ինչպես նաև գրավիտացիոն դաշտի և մութ էներգիայի պատճառով գոյությոն ունեցող վիրտուալ մասնիկների մի մասը): Ոչինչ հասկանալի չի լինի, թե երբ, որտեղ կարող է գոյություն ունենալ ինչ-որ մի մատերիա, էներգիա, տարածություն,ժամանակ կամ էլ տեղեկատվության մեկ այլ օրինակ,որը հնարավոր կլիներ, եթե բազմազանության մեջ սիմետրիան և կառուցվածքը քայքայվեին: Մեկ այլ օրինակ ցուցադրվում է Noxeu-ի փորձի միջոցով:

Այստեղ ցույց է տրվում տեղեկատվության և ֆիզիկական գույքի անմիջական հարաբերությունները: Հետևանքն այն է, որ անհնար է ոչնչացնել տեղեկատվությունը,առանց համակարգի ընդհանրության ավելացման, գործնական առումով դա հաճախ նշանակում է ջերմության առաջացում: Մեկ այլ փիլիսոփայական արդյունքն էլ այն է, որ տեղեկատվությունը կարելի է դիտարկել որպես էներգիայի փոխարկելի մասնիկ[13]: Քվանտային տեսությունում ֆիզիկական տեղեկատվությունները հատուկ նշանակություն ունեն:

Ջերմադինամիկայում, օրինակ, տեղեկատվությունը ցանկացած իրադարձություն է,որը ազդում է դինամիկ համակարգի վիճակ վրա:

Տեղեկատվության ուսումնասիրության կիրառումը

Տեղեկատվության ցիկլը մեծ մտահոգություն է առաջացնում տեղեկատվական տեխնոլոգիաների,տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական գիտությունների մեջ: Սրանք վերաբերվում են տեղեկատվության հավաքմանը, վերամշակմանը,փոխանցմանը, ցուցադմանը, պահեստավորմանը: Տեղեկատվությունը չի դադարում գոյություն ունենալ: Տեղեկատվության ստացումը արտացոլումը (կարճ Info Vis) կախված է տվյալների հաշվարկի և թվային ներկայացուցչությունից:

Տեղեկատվական անվտանգությունը(կարճ Info Sec) շարունակական գործողություն է, որն իրականացնում է տեղեկատվական համակարգերի հասանելիությունը, օգտագործումը, բացահայտումը, ոչնչացումը, փոփոխումը:

Տեղեկատվական վերլուծությունն իրականացնում է տեղեկատվության ստացում, վերափոխում և մոդելավորում:

Տեղեկատվության որակը (կարճ Info A) տեղեկությունների հավաքման գործընթաց է:

Տեղեկատվական հաղորդակցությունը ներկայացնում է ինֆորմատիկայի ,հեռահաղորդակցության և աուդիովիզուալ լրատվամիջոցների և բովանդակության կոնվերգենցիան:

Տեխնոլոգիական միջնորդավորված տեղեկատվություն

Հաշվարկում է, որ տեղեկատվության պահպանության համաշխարհային տեխնոլոգիական հնարավորությունները 1986թ-ին աճել են մինչև 2,6 ՄԲ:Միակողմանի հեռարձակման ցանցերի միջոցով տեղեկատվության ստացման համաշխարհային համակցված տեխնոլոգիական կարողությունը 2007 թ-ին մեկ անձի համար կազմում է 174 տեղեկատվական թերթիկ[14] [15]։

II ուղղությամբ հեռահաղորդակցային ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանակման աշխարհի համակցված արդյունավետ կարողությունները եղել են 2007թ-ին 1 անձի համար 6 թերթի տեղեկատվական համարժեքը[15]:

2007թ-ի դրությամբ բոլոր նոր տեղեկատվության 90%-ը թվային է, և պահվում է կոշտ սկավառակների վրա[16]:

Որպես գրառում

Գրառումները տեղեկատվության հատուկ ձևեր են:Հիմնականում սրանց արժեքը կազմակերպության գործունեության ապացույցն է , սրանք կարող են պահպանվել նաև, որպես տեղեկատվական արժեքներ: Ձայնային գրառումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ կա դրանց անհրաժեշտությունը:

Iso15489 գրառումների կառավարման միջազգային ստանդարտ գրառումները սահմանում է,որպես «տեղեկատվություն»,ստեղծված,ստացված և, որպես ապացույց հանդիսացող մի մասնիկ,որը կարող է օգտագործվել իրավաբանական պարտականություն կամ որպես գործարք[17]:

Գրառումները կարող են պահպանվել կազմակերպության կորպորատիվ հիշողությունը պահպանելու կամ կազմակերպության վրա դրված իրավական,հակաբյուջետային կամ հաշվետվողականության պահանջները բավարարելու համար: Willis-ը նշում էր, որ բիզնեսի գրառումներն ու տեղեկատվությունը ներառում են «կորպորատիվ կառավարման բարելավման 6 հիմնական պահանջներ, թափանցիկություն, հաշվետվողականություն, պատշաճ գործընթաց, համապատասխանություն, անձնական և կորպորատիվ տեղեկատվության անվտանգություն»[18]

Նշանագիտություն

Michael Buckland-ը ինֆորմացիան անվանում է որպես «տեղեկություն գործընթացի մեջ», տեղեկատվություն որպես գիտելիք և որպես առարկա[19]:

Beyon-Davies-ը[20][21] բացատրում է տեղեկատվության բազմակողմանի գաղափարը նշանների և ազդանշանային համակարգերի միջոցով:

Նշանները կարող են դիտվել 4 մջանկյալ մակարդակների միջոցով, սուբյեկտների կամ սեմիոտիկայի ճյուղերի առումով ` պրագմատիկա, սեմանտիկա, սինթետիկա, էմպիրիկա:Պրագմատիկան վերաբերվում է հաղորդակցության նպատակին: Պրագմատիզմը գործողության մեջ է դնում լեզուն:

Սիմենթիկան կարելի է համարել որպես խորհրդանիշների և նրանց ուղերձների կամ հասկացությունների միջև կապի ուսումնասիրություն, հատկապես, որ նշանները վերաբերվում են մարդկային վարքագծին:

Շարահյուսությունը վերաբերվում է հաղորդագրություն ներակայացնելու համար օգտագործվող ֆորմալիզմին: Սա նվիրված է ոչ թե նշանների և նշանների համակարգերի բովանդակությանը,այլ սրանց ձևերի ուսումնասիրությանը:

Niekn-ը քննարկում է սեմիմատիկայի և բաուստաների միջև եղած փոխհարաբերությունները:

Հաղորդակցությունը սովորաբար գոյություն ունի որոշ սոցիալական իրավիճակների համատեքստում: Սոցիալական իրավիճակը սահմանում է հաղորդակցությունների և հաղորդակցության ձևերի համակարգ:

Փոխադարձ հասկացությունը ենթադում է, որ գործակալները ներգրավված են հասկանալու ընտրած լեզուն` շարահյուսական և իմաստաբանական առումով: ՈՒղղորդիչը կոդեր է հաղորդում լեզվով և հաղորդակցություններ` հաղորդակցության ալիքով: Ընտրված հաղորդակցության ալիքն ունի որոշ հատկությոններ, որոնք բնորոշում են դա արդյունքները ` արագությոնը, որը ցույց է տալիս, թե ինչ հեռավորության վրա է այդ ամենը տեղի ունենում:

Ծանոթագրություններ

Լրացուցիչ ընթերցանություն

Արտաքին հղումներ

Տես՝ ավազարկղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս