Թեորեմ

Մաթեմատիկայում թեորեմը , դա պնդում է, որը կարելի է ապացուցել նախօրոք հաստատված այլ փաստերի (այլ թեորեմների) և ընդունված պնդումերի (աքսիոմների) հիման վրա։ Թեորեմը տրամաբանական հետևանք է աքսիոմներից։ Մաթեմատիկական թեորեմի ապացույցն իրենից ներկայացնում է պնդման տրամաբանական հաստատումը դեդուկտիվ համակարգի կանոններին համապատասխան։ Թեորեմի ապացույցը հաճախ մեկնաբանվում է որպես հավաստիության հիմնավորում։ Հաշվի առնելով, որ թեորեմի գաղափարը պահանջում է ապացույցի առկայություն, թեորեմը սկզբունքորեն տարբերվում է գիտական օրենքից, ինչը հանդիսանում է փորձարարական արդյունք[2]։

Հայտնի են Պյութագորասի թեորեմի առնվազն 370 ապացույցներ[1]

Մաթեմատիկական թեորեմները հիմանականում ունեն պայմանական բնույթ։ Նշված դեպքում թեորեմն ապացուցելիս օգտագործվում են նաև ձևակերպման մեջ դրված պայմանները կամ հիպոթեզները։ Ապացույցը մեկնաբանելով որպես հավաստիության հիմնավորում՝ եզրակացությունը դիտվում է որպես թեորեմի պայմանների հետևանք, այսինքն՝ եզրակացությունը ճշմարիտ է թեորեմի պայմանների առկայության դեպքում՝ առանց որևէ լրացուցիչ ենթադրությունների։ Այնուամենայնիվ, երբեմն այն կարելի է մեկնաբանել այլ կերպ՝ կախված դեդուկտիվ համակարգում հետևության կանոններին վերագրված իմաստից։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 172