Մասնակից:Harutyun Papikyan/Քաղաքացիական բողոքները Սիրիայում (2011)

Քաղաքացիական բողոքները Սիրիայում
Մաս Արաբական գարուն
Ամսաթիվ2011 թվական մարտի 152011 թվական հուլիսի 29
ՎայրՍիրիա
ՊատճառԳործազրկություն, Կաշառակերություն, Ավտորիտարիզմ
ՆպատակԲաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ
ՄեթոդՑույց, վանդալիզմ, դասլքություն բանակից ու ոստիկանությունից
Կարգավիճակավարտված
Հակամարտող կողմեր

Սիրիա Սիրիական ընդդիմություն

  • Ցուցարարներ
  • Սիրիական ազգային խորհուրդ
  • Եղբայր-Մուսուլմանները Սիրիայում
  • Ժողովրդական դաշինք[1]
  • Հակակառավարական զինյալներ
  • և ուրիշ ընդդիմական խմբեր

Սիրիա Սիրիայի կառավարություն

  • Ոստիկանություն
  • Սիրիայի զինված ուժեր
  • Անվտանգության գլխավոր վարչություն
  • Անվտանգության ազգային բյուրո[2]
  • Կառավարամետ ցուցարարներ
  • Կառավարամետ զինյալներ[3]
Ղեկավարներ
Բուրհան Գալյուն
Աբդել Բասսետ Սեյդա
Խալեդ Խոջա
Սալիհ Մուսլիմ Մուհամմեդ
Աբդուլ-Քադիր Սալեհ
Ահմեդ ալ-Սայասին
Հուսեյն ալ Հարմուշ
Աբդուլ Ռահման Օրֆալի
Բաշշար ալ-Ասադ
Մուհամմեդ Նաջի ալ-Օտարի
Ադել Սաֆար
Մահմուդ Ալի Հաբիբ
Ասեֆ Շաուկատ
Ֆահեդ Ջասիմ ալ-Ֆրեջ
Մոհամմեդ ալ-Սահար
Հիշամ Բախտիրյար
Ջամիլ Հասսեն
Մահմեր Ասադ
Զուհեյր Համեդ
Նամիր Ասադ
Ձեռբակալություններ, և այլն
Զոհված՝ 1800-2100 սպանված
Վիրավորված՝ հազարավոր
Ձեռբակալված՝ 12,617
Զոհված՝ 400-500 սպանված

Քաղաքացիական ցույցերը Սիրիայում` սոցիալական հակամարտության նախնական փուլը Սիրիայի Արաբական Հանրապետությունում (2011 թվականի հունվար — հուլիս):

Սիրիայում առաջին խաղաղ ցույցերը սկսվեցին 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ինչպես Արաբական գարնան շարժում: Ցուցարարները դեմ արտահայտվեցին կաշառակերությանը և մարդու իրավունքների խախտմանը Բաշշար ալ-Ասադ կառավարության կողմից:

Չնայած կառավարության փորձերին ճնշել ցույցերը, շուտով հայտնի դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, և ցուցարարների դեմ դուրս եկան կանոնավոր զորքերը: Ցուցարարները և ԶԼՄ-ները սիրիական կառավարությանը մեղադրում էին վարձկանների օգտագործման մեջ, ովքեր ծեծում և գնդակահարում էին ցույցի մասնակիցներին: Թեև սիրիական կառավարությունը ժխտում էր նրանց գոյությունը, ավելի ուշ այն հաստատեց ՄԱԿ-ը:[4]:

Կառավարության բռնի գործողությունները հանգեցրեցին մասշտաբային դասալքությունների բանակից և նոր ընդդիմադիր ջոկատների առաջացմանը՝ հակամարտությունը քաղաքացիական անհնազանդությունից վերաճեց զինված ապստամբության: 2011 թվականի հուլիսի 29-ին ստեղծվեց ընդդիմական Սիրիայի ազատ բանակը, ինչից հետո հակամարտությունը վերաճեց քաղաքացիական պատերազմի:

Հունվար—փետրվար 2011` ցույցերի սկսում

Առաջին հակակառավարական ելույթները Սիրիայում սկսվեցին 2011 թվականի հունվարի 26-ին և կրում էին մեծ չափով պատահական բնույթ: Հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջացան նոր խումբ «Սիրիական հեղափոխություն-2011» անվանմամբ, որի հիմնական նպատակն էր անցկացնել «Զայրույթի օր» Սիրիայի խոշոր քաղաքներում ընդդեմ երկրի նախագահ Բաշշար ալ-Ասադի: Քաղաքական ֆլեշմոբի անցկացման առաջին օրը ընտրվեց չորեքշաբթի` փետրվարի 4-ը: Սակայն նշանակված օրը և ժամին այն այդպես էլ չկայացավ: Առաջին վարկածով դրա պատճառը դարձավ տեղատարափը, իսկ ուրիշ վարկածով սիրիական իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունները[5]: Ցույցը Դամասկոսում անցկացվեց միայն փետրվարի 17-ին, սակայն ցույցը արագ ցրվեց ոստիկանության կողմից:

Մարտ 2011` առաջին բախումները

Հակակառավարական ցույց Հոմս քաղաքում

Անկարգությունները Դամասկոսում և Հալեպում վերսկսվեցին մարտի 15-ին: Առաջին մասշտաբային ցույցերը սկսվեցին Դառաա քաղաքում, որը հայտնի դարձավ ինչպես «հեղափոխության օրրան»[6]: Ցույցերի պատճառ դարձավ 15 մարդու ձերբակալությունը և խոշտանգումները, ձերբակալված դեռ մարտի 6-ին հակակառավարական գրաֆիտիի համար[7][8][9]: Սկսվեցին բախումները ոստիկանության ու ցուցարարների միջև: Մարտի 18-ին ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցի դուրս եկան հազարավոր մարդիկ, մի քանի մարդ սպանվեց: Մարտի 20-ին ամբոխը այրեց Բաաս կուսակցության գրասենյակը և ուրիշ հասարակական շենքեր: Անվտանգության ուժերը կրակ բացեցին ամբոխի վրա: Արդյունքում Դառաաում երկօրյա բախումների ընթացքում սպանվեց 15 մարդ[10]:

Փոքր ելույթներ անցկացվեցին նաև երկրի ուրիշ շրջաններում: Ցուցարարները պահանջում էին քաղբանտարկյալների ազատ արձակում, արտակարգ դրության չեղարկում, ինչը ձգվում էր 48 տարի:[11]: Մարտի 18-ին կայացավ մասշտաբային ցույցեր Բանիաս, Դամասկոս, Ալ-Հասաքա, Դառաա, Դեր Զոր և Համա քաղաքներում: Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով, Ջրցաններով և ցուցարարների կոտորածներով: Ամենաքիչը 6 մարդ սպանվեց, շատերը ստացան վնասվածքներ[12].

Մարտի 25-ին ուրբաթօրյա աղոթքից հետո, ամբողջ երկրում անցկացվեցին մասշտաբային բողոքի ցույցեր[10]: Միայն Դառաա քաղաքում փողոց դուրս եկան ավելի քան 100 հազ. մարդ[13]. ամենաքիչը 20 ցուցարարներ սպանվեցին: Ցույցերը անցկացվեցին և ուրիշ սիրիական քաղաքներում, ինչպիսիք են` Հոմս, Համա, Բանիաս, Ջասիմ, Հալեպ, Դամասկոս և Լաթակիա: Սպանվածների թիվը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 70 մարդ:[14].

Ցուցարարները Դամասկոսի հարավային արվարձանում, 2011 թվականի ապրիլի 8

Ճնշումներ

Սիրիական ՕՄՕՆ-ը Դամասկոսում

Մինչև ապստամբությունը Սիրիայի կառավարությունը անցկացրեց մասշտաբային ձերբակալություններ քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ, որոնց Ասադի կառավարությունը հայտարարեց նրանց «ահաբեկիչներ»: Ձերբակալվեցին քաղաքական ընդդիմության առաջնորդներ՝ Հասսան ալ-Նաջարը[15], Աբբաս Աբբասը[16] և Ադնան Մուստաֆան[17]:

Մասշտաբային ցույցերի սկսումից հետո կառավարությունը կազմակերպեց ձերբակալությունների արշավ: Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ ձերբակալվեց են տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդունվեց օրենք, ըստ որի ոստիկանությանը և ցանկացած 18 հատուկ ծառայություններին թույլատրվում էր ձերբակալել կասկածյալին ութ ժամվա ընթացքում առանց թույլատվության: Ձերբակալության ենթարկվեցին հիմնականում երկու խմբի մարդիկ՝ քաղաքական ակտիվիստները և տղամարդիկ քաղաքում առաջացնելով ամենամեծ կասկածները իշխանության կողմից[18]: Ձերբակալվածներից շատերը ենթարկվեցին կտտանքների, ծեծի և դաժան վերաբերմունքի: Human Rights Watch-ի տվյալներով 2012 թվականի հուլիսի 3-ի դրությամբ գործել է սիրիական հատուկ ծառայությունների առնվազն 27 կտտանքային կենտրոններ[19].

Նախագահ Ասադը հայտարարեց ընդդիմությանը իսլամական ահաբեկիչներ, իսկ իրեն ներկայացրեց որպես աշխարհիկ կառավարման երաշխավոր[20]: Ապրիլի սկզբին անվտանգության խոշոր ուժերը ուղղվեցին վրանային քաղաքի՝ Լաթակիայի վրա: Մի քանի քաղաքներում ստեղծվեցին բլոկպոստեր ցույցերը կանխելու նպատակով: Չնայած ճնշմանը մասշտաբային ցույցերը մեկ ամսվա ընթացքում շարունակվեցին Դառաա, Բանիաս, Ալ-Կամիշլի, Հոմս, Դումա և Հառասթա քաղաքներում[21]:

Զիջումներ

Ընդդիմության ցույցը Բանիաս քաղաքում

Մարտի ու ապրիլի ընթացքում սիրիական կառավարությունը հույս ուներ թուլացնել ընդվզումը առաջարկելով քաղաքական զիջումների և բարեփոխումների շարք: Կրճատվեց զինակոչը[22] և հրաժարական տվեց Դառաա մարզի մարզպետը[23]: Կառավարությունը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին, նվազեցնել հարկերը, բարձրացնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերը, ապահովել ավելի շատ մամուլի ազատություն, ինչպես նաև բարձրացնել զբաղվածության մակարդակը[24]: Թվարկված խոստումներից իրականացվեց ընդամենը մի քանիսը[25]:

Կառավարությունը ղեկավարվելով կրոնական ալավիների կողմից գնաց որոշակի զիջումների սուննիների՝ ովքեր մեծամասնություն էին կազմում Սիրիայի բնակչության մեջ և ազգային որոշ փոքրամասնությունների նկատմամբ: Այդպես չեղարկվեցին աշխատանքային վայրում ուսուցիչների ավանդական մուսուլմանական նիկաբ կրելու արգելքը: Փակվեց երկրում միակ խաղատունը[26]: Կառավարությունը նաև քաղաքացիություն տվեց նախքինում «օտարերկրացի» անունը ստացած սիրիական քրդերի[27]:

Ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը արտակարգ դրության չեղարկում, որը Սիրիայում գործում էր գրեթե 50 տարի: Արտակարգ դրության մասին օրենքը կառավարությանը հնարավորություն էր տալիս կամայական ձերբակալությունների և քաղաքական ընդդիմության արգելում: 2011 թվականի ապրիլի 21-ին, մի քանի շաբաթ տևաց բանավեճից հետո Բաշշար Ասադը ստորագրեց հրամանագիրը, ըստ որի չեղարկվում էր արտակարգ դրությունը[28]: Այնուամենայնիվ հակակառավարական ցույցերը շարունակվում էին, քանի որ ակտիվիստները համարում էին բարենորոգումները շատ մշուշոտ[29]:

Ռազմական գործողություններ

Ապրիլ 2011

Ցույցերի շարունակման հետևանքով սիրիական կառավարությունը այն ճնշելու նպատակով սկսեց օգտագործել կանոնավոր բանակը, որը դարձավ նոր փուլ էսկալացիայի հակամարտությունում: Ապրիլի 25-ին բանակը պաշարեց Դառաա քաղաքը, որը հանդիսանում էր ապստամբության կենտրոնը: Զինվորները գնդակահարում էին ցուցարարներին և խուզարկում էին ապստամբների տները. ձերբակալվեցին հարյուրավորները[30][31]. Впервые против демонстрантов были задействованы танки и снайперы[30]: Հատուկ ծառայությունները անջատում էին բնակելի թաղամասերում ջուրը, էլեկտրաէներգիան և հեռախոսային գծերը, ինչպես նաև վերցնում էին ալյուր և այլ սննդամթերքներ: Բախումները բանակի և ցուցարարների միջև, որի մի մասը այդ ժամանակ զինված էր հանգեցրեց հարյուրավոր մարդկանց մահվան[31][32]: Մինչև մայիսի 5-ը ցույցերի մեծամասնությունը ճնշվեց և բանակը դուրս բերվեց քաղաքից, բացառություն փոքր կայազորի:

Մայիս 2011

Իրադարձությունները նման են Դառաայի իրադարձություններին նույնը տեղի ունեցավ Բանիասում, Հոմսում, Թելլ Քալահում, Լաթաքիայում և ուրիշ քաղաքներում:[33]. Насилие над населением городов продолжалось и после окончания активных действий[34]: Ըստ սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության, մայիսի վերջին սպանվածների թիվը գերազանցել է 1000 մարդը[35].

Հունիս — հուլիս 2011

սիրիական ընդդիմության դրոշը

Սակայն ընդդիմական ուժերը դարձել էին ավելի կազմակերպված և լավ զինված[36]: Ընդդիմության առաջին զինված ելույթը տեղի ունեցավ 2011 թվականի հունիսի 4-ին Ջիսր ալ-Շուղուր քաղաքում, Իդլիբի մարզում թուրք-սիրիական սահմանի մոտ: Ապստամբները հրկիզեցին անվտանգության վարչությունը, երբ կրակ բացեցին թաղման արարողության վրա: Դրա հետևանքով զոհվեցին անվտանգության ծառայության ութ աշխատակից, ինչից հետո ապստամբները գրավեցին շենքը և վերցրեցին շենքում գտնվող զենքերը: Բախումները ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև շարունակվեցին հետագա օրերին: Դրանից հետո անվտանգության ծառայության որոշ սպաներ անցան ապստամբների կողմը, որպես գաղտնի ոստիկանության աշխատակիցներ կրակ բացեցին զինվարների վրա, ովքեր հրաժարվում էին կրակել խաղաղ բնակիչներին: Հունիսի 6-ին սուննիական ոստիկանությունը և զինվոր-փախստականները դարան սարքեցին դեպի քաղաք շարժվող անվտանգության ուժերի շարասյունում: Վախենալով բանակի վրեժխնդրությունից ոստիկանության անդամները և փախստականները ինչպես նաև մոտ 10 հազ. քաղաքի բնակիչներ վազեցին թուրքայի սահմանի երկայնքով:[10].

Հունիսի և հուլիսին ցույցերը շարունակվեցին այն պատճառով, որ կառավարական զորքերը ընդլայնեցին իրենց գործողությունները, կրակ բացելով ցուցարարների վրա և օգտագործելով տանկեր ցուցարարների դեմ: Հունիսի սկզբին պաշարման ենթարկվեցին Ռաստան և Թելլ-Բիսա քաղաքները, ինչպես նաև Մաարրաթ ալ-Նումանքաղաքը[37]: Հունիսի 30-ին մասսայական ցույցեր բռնկվեցին Հալեպում՝ Սիրիայի ամենամեծ քաղաքը[38]: Հուլիսի 3-ին բանակը օգտագործեց տանկ Համայում, նրանից հետո, երբ քաղաքում տեղի ունեցավ մասսայական ցույց ընդդեմ Բաշշար ալ-Ասադի[39]:

Հուլիսի 29-ին սիրիական բանակից դասալքված սպայերի խումբ հայտարարեցին Սիրիական ազատ բանակի ստեղծման մասին: Բանակը կազմված է ապստամների կողմը անցած սիրիական բանակի զինծառայողներից: Բանակի գլխավոր նպատակը Բաշշար ալ-Ասադին իշխանությունից հեռացումն էր:

Ծանոթագրություններ