Ահաբեկչություն

Ահաբեկչություն, ահաբեկչության համակարգված օգտագործման վրա հիմնված քաղաքականություն[2][3][4]։ Այն լայնորեն կիրառվում է որպես դիտավորյալ անհանդուրժող բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց՝ քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար[5]։ Չնայած «ահաբեկչություն» տերմինի իրավական ուժին, ներկայիս որոշումը մնում է երկդիմի[6], այսինքն՝ ահաբեկչությունը նկարագրող որևէ սահմանում չկա[7][8]։ Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանափակել ահաբեկչության սահմանումը, որպեսզի այն չներառի ազատամարտիկների գործողությունները[9]։ «Ահաբեկչություն» (լատին․՝ terror, վախ, սարսափ) բառի հոմանիշներն են «բռնությունը», «սարսափեցումը», «ահաբեկությունը»[10]։

Չվերթ 175 United Airlines-ի բախումը Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքին։ Ինքնաթիռում գտնվող 65 մարդիկ վթարի հետևանքով զոհվում են։ Հարյուրավոր մարդիկ մահանում են աշտարակի պայթյունի հետևանքով։ Ավելի քան 637 մարդ մահանում են ակնթարթորեն[1]։

Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն[11][12]։ Համընդհանուր համաձայնություն չկա, թե արդյոք «ահաբեկչություն»-ը որոշ սահմանում պետք է դիտարկել որպես պատերազմական հանցագործություն[12][13]։

1960-ական թվականներին ստեղծվեց ահաբեկչությունը բնութագրող նոր կոնկրետ տերմին՝ միջազգային ահաբեկչություն[14]՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն։

Մերիլենդի համալսարանի կողմից Համաշխարհային ահաբեկչության տվյալների բազայի համաձայն, 2000 թվականից 2014 թվականը արձանագրվել է ոչ պետական ահաբեկչության ավելի քան 61,000 դեպք, որի արդյունքում առնվազն 140,000 մահվան դեպք է արձանագրվել[15]։

Տերմինաբանություն

Յակոբինների խմբի կարգախոսը․ "Յակոբինների հասարակություն, ազատության և հավասարության ընկերներ"։
Կայսր Նապոլեոն Բոնապարտը կասեցրեց 1795 թվականի հոկտեմբերի 5-ի Փարիզի արքայական ապստամբությունը։

Լատիներեն terrere բայը նշանակում է՝ վախեցնել[16]։Անգլերեն "տեռոր" բառը, ինչպես ֆրանսիական terreur-ը, բխում է լատիներեն այդ բառից, որը նշանակում է վախ, ահազանգ, տառապանք (սարսափելի), վախ, խուճապ։

Օքսֆորդի անգլերեն բառարանը նշում է, որ «ահաբեկիչ» բառը առաջին անգամ հայտնվել է 1794 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Այնուհետև, որպես «ահաբեկիչ» բառի առաջին նշանակություն դրվեց Յակոբինների կողմնակից կամ աջակից[17]։ Օքսֆորդի բառարանում նշված սահմանումը ցույց է տալիս, որ «ահաբեկիչ» տերմինը իր առաջին օգտագործման ժամանակ նշանակել է վիրավորական տերմին որևէ մեկի քաղաքական կամ պատմական գաղափարների կամ հավատարմության համար, այլ ոչ թե իր անձնական գործողությունների նկարագրության համար[17]։

1795 թվականի դեկտեմբերին, Էդմունդ Բուրկը օգատգործեց «Ահաբեկիչներ» տերմինը Ֆրանսիական նոր՝ Դիրեկտորիա կոչվող կառավարության նկարագրության մեջ։

Պատմություն

Կախված լինելով այն բանից, թե տերմինը ինչպես է սահմանվում, ահաբեկչության արմատներն ու պրակտիկան կարող է հասնել մինչև մեր թվարկության 1-ին դարը[18]։ «Ահաբեկչություն» տերմինը սկզբնապես օգտագործվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Յակոբինների առաջնորդ Մաքսիմիլիեն Ռոբեսպերը ասել է՝ «Ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան արդարություն, դրդում, դաժանություն, անզիջողություն»։

1858 թվականին իտալացի հայրենասեր Ֆելիչե Օրսինին Նապոլեոն III-ին սպանելու փորձ կատարելու համար նրա վրա 3 ռումբ ա նետել[19]։ Մահացել էր 8 մարդ և կային 142 վիրավոր[19]։ Այս միջադեպը կարևոր դեր ա խաղացել վաղ ահաբեկչական խմբերի զարգացման համար։

Առաջին ահաբեկչական տեխնիկական մեթոդներն օգատգործել է Իռլանդիայի հանդրապետական եղբայրությունը[20], որը հիմնադրվել է 1858 թվականին իռլանդական ազգայնական հեղափոխական խումբ[21], և որը հարձակումներ է գործել Անգլիայում[22]։ Խումբը 1881 թվականին սկսեց ֆրենյան դինամիկ քարոզարշավ, որը առաջին ժամանակակից ահաբեկչական արշավներից մեկն էր[23]։ Քաղաքական սպանությունների վրա հիմնված ավելի վաղ ահաբեկչության ձևերի փոխարեն այս քարոզարշավը ժամանակակից պայթուցիկ նյութեր էր օգտագործում, որն արտահայտվում էր Մեծ Բրիտանիայի մետրոպոլիայի սրտում վախը ցանելու նպատակով՝ քաղաքական շահերին հասնելու համար[24]։

Եվս մեկ վաղ ահաբեկչական խումբ էր 1878 թվականին Ռուսաստանում հիմնված «Նարոդայա Վոլյա» հեղափոխական անարխիստական խումբը, որը ոգեշնչված էր Սերգեյ Նեչաևի և ահաբեկիչ Կառլո Պիսասանի «արարքի պրոպագանդայից»[18][25][26]։

Ահաբեկչության գիտնականները առանձնացնում են գլոբալ ահաբեկչության չորս գլխավոր ալիք․ «Անարխիստական, հակագաղութային, Նոր ձախ և կրոնական։ Սկզբի երեքը արդեն ավարտվել են և դրանք տևել էին 40 տարի, իսկ չորրորդը ներկայումս գտնվում է իր երրորդ տասնամյակում»[27]։

Ահաբեկչության ձևեր

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․

  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) - այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած (Դմիտրի Կարագոզով, Վերա Զազուլիչ, Ռավեշոլ, Տիմոտի Մկրև և այլն)։
  2. Կազմակերպված, խմբային - ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից (Ժողովրդական կամք, սոցիալիստական հեղափոխականներ, ԻՀԲ, Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և այլն)։ Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։

Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․

  1. Ազգայնական - հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական - կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական - ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին։ Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական։ Գաղափարականորեն ահաբեկչությանը տրված օրինակ է անարխիստական, սոցիալիստ-հեղափոխական (էսէռական), ֆաշիստական, եվրոպական «ձախ», բնապահպանական ահաբեկչությունը և այլն։

Ահաբեկչության այս բաժանումը պայմանական է և նմանություններ կարելի է գտնել բոլոր ձևերով։

Ինֆոգրաֆներ

Կապված զբոսաշրջության հետ

Լուքսորի հոգեհանգստի տաճար, զանգվածային սպանության վայրը։

Ահաբեկչության և զբոսաշրջության միջև կապը լայնորեն ուսումնասիրվել է Եգիպտոսում Լուքսորի ահաբեկչությունից հետո[28][29]։ 1970-ական թվականներին ահաբեկիչների թիրախը եղել են քաղաքական գործիչները և ոստիկանության պետերը, մինչ այժմ միջազգային զբոսաշրջիկներն ու այցելուները ընտրվում են որպես հարձակումների հիմնական թիրախներ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա տեղի ունեցած հարձակումները դարձան խորդանշական էպիկենտրոն, որը նշանավորեց նոր դարաշրջան քաղաքացիական տրանսպորտի օգտագործման համար ընդդեմ մոլորակի հիմնական ուժերի դեմ[30][31]։ Այս իրադարձությունից սկսած, Արևմուտքի հպարտությունը հանդիսացող հանգստի գոտիներն ընկալվում էին որպես վտանգավոր և սարսափելի վայրեր[32][33]։ Մաքսիմիլիանո Է. Կորստանսեն պնդում էր, որ ահաբեկչությունը իրենից ներկայացնում է ատելության երկխոսություն մի խումբ ապստամբների և պետության միջև, որը չի կարողանում կանխատեսել հաջորդ հարվածը։ Տուրիզմն ու ահաբեկչությունը պատմականորեն անխախտորեն փոխկապակցված են։ Քանի որ այն ներգրավված է կապիտալիստական էթոսում, ահաբեկչությունը հիմնված է բռնության և շորթման տրամաբանության վրա, որտեղ օտարերկրացիներն օգտագործվում են խմբի նպատակներին հասնելու համար[34]։ Լյուկ Հոուին բացատրում է, որ ահաբեկիչների գործողությունները ուղղված չեն ամբողջ քաղաքակրթությունների վերացմանը, ինչպես ԶԼՄ-ներն են պատկերացնում, բայց նրանք տնօրինում են ծայրահեղ վախը, որպեսզի իրենց պահանջները ընդունվեն։ Ահաբեկիչները սովորաբար հոգեբանորեն անտարբեր են ուրիշների տառապանքների նկատմամբ։ ԶԼՄ-ները շորթումը որպես հիմնական մարտավարություն որդեգրելով՝ հող են ստեղծում հասարակության վրա ահաբեկչության ազդեցությունը մեծացնելու համար[35][36][37]։ Հնարավոր է, որ ահաբեկչության հիմնական խնդիրներից մեկը հանդիսատեսի ուշադրությունը գրավելու անհրաժեշտությունն է։

Մարտավարություն

Ուոլ Սթրիթի ռմբակոծումը 1920 թվականի դեկտեմբերի 16-ի կեսօրին, մահացավ 38 մարդ և կային հարյուրավոր վիրավորներ: Հանցագործները չեն բռնվել[38]։

Ահաբեկչական հարձակումները հաճախ նպատակաուղղված են առավելագույնի հասցնել վախն ու հրապարակայնությունը, սովորաբար օգտագործելով պայթուցիկ նյութեր կամ թույն[39]։Ահաբեկչական խմբերը սովորաբար ավելի շուտ մեթդոապես պլանավորում են հարձակումը և կարող են պատրաստել մասնակիցներին, գաղտնի գործակալներին ծածկ տալ և գումարներ հավաքել կողմնակիցների կամ կազմակերպված հանցավորության միջոցով։ Կապվելը կատարվում է ժամանակակից հեռահաղորդակցության միջոցով, կամ հին մեթոդներով, ինչպիսիք են, օրինակ, սուրհանդակները։ Կա նաև անհանգստություն՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառող ահաբեկչական հարձակումների մասին։

Ահաբեկչությունը ասիմետրիկ պատերազմի տեսակ է և ավելի տարածված է այն դեպքում, երբ ուղղակի պայմանական պատերազմը չի կարող արդյունավետ լինել, քանի որ հակամարտող ուժերը տարբեր են[40]։

Համատեքստը, որտեղ օգտագործվում է ահաբերկչական մարտավարություն, հաճախ իրենից ներկայացնում է լայնամասշտաբ, չլուծված քաղաքական կոնֆլիկտ։ Կոնֆլիկտի տեսակները լայնորեն տարբերվում են։ Պատմական օրինակներն են․

  • Տարածաշրջանից դուրս գալը նոր ինքնիշխան պետություն ձևավորելու կամ այլ պետության մաս դառնալու համար
  • Տարբեր էթնիկ խմբերի տարածքների կամ ռեսուրսների դոմինանտությունը
  • Բնակչության տնտեսական կորուստը
  • Կրոնական ֆանատիզմ
  • և այլն

Ֆինանսավորում

Պետական հովանավորները ֆինանսավորման հիմնական ձևերն են եղել․ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը և ահաբեկչական կազմակերպությունները համարվող մյուս խմբերը, ֆինանսավորվել են Խորհրդային Միության կողմից[41][42]։ "Stern Gang"-ը ստացել է ֆինանսավորում`Բեյրութում գտնվող իտալական ֆաշիստական սպաներից` Բրիտանիայի պաղեստինյան մանդատը խաթարելու համար[43]։ Պակիստանը ստեղծել և կազմավորել է ահաբեկչական խմբերը` որպես հարևանների և հատկապես Հնդկաստանի մարտավարական նպատակներին հասնելու քաղաքականություն[44]։

Ֆինանսավորման այլ հիմնական աղբյուրներ ներառում են փախստականների առևանգումը, մաքսանենգությունը (այդ թվում, վայրի բնության անօրինական մաքսանենգությունը)[45], խարդախությունն ու կողոպուտը[41]։

Ֆինանսական գործողությունների գծով հանձնաժողովը միջկառավարական մարմին է, որի մանդատը 2001 թվականի հոկտեմբերից ներառում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը[46]։

Երկրներ

Ստորև ներկայացված է 2015 թվականին տասը ամենաշատ ահաբեկչության ենթարկված երկրները[47]


Վարկանիշ
ԵրկիրԻնդեքս
1Իրաք10[48]
2Աֆղանստան9.233[48]
3Նիգերիա9.213[48]
4Պակիստան9.065[48]
5Սիրիա8.108[48]
6Հնդկաստան7.747[48]
7Եմեն7.642[48]
8Սոմալի7.6[48]
9Լիբիա7.29[48]
10Թաիլանդ7.279[48]

Հայաստան

Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ։ Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահաբեկչություն» հոդվածին։