Մասջիդ ան-Նաբավի

մզկիթ

Ալ-Մասջիդ ան-Նաբավի (արաբ․՝ المسجد النبوي‎‎՝ Մարգարեի մզկիթ), մզկիթ Մադինայում։ Իսլամի երկրորդ սրբավայրն է Ալ-Հարամ մզկիթից հետո (Մեքքայում)։ Երրորդը Ալ-Ակսա մզկիթն է Երուսաղեմում։ Մուհամմադի թաղման վայրն է։

Մասջիդ ան-Նաբավի
արաբ․՝ المسجد النبوي‎‎
ՏեսակՈւրբաթյա մզկիթ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Սաուդյան Արաբիա
ՎարչատարածքՄադինա
Ճարտարապետություն
Ոճիսլամական ճարտարապետություն
Բարձրություն105 մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Այս վայրում առաջին մզկիթը կառուցվել է դեռևս Մուհամմադի կյանքի ընթացքում, հետագայում իսլամական ղեկավարները ընդլայնել և զարդարել են սրբավայրը։ Կանաչ գմբեթի տակ է (Մարգարեի գմբեթ[1]) գտնվում Մուհամմադի գերեզմանը։ Գմբեթի կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, բայց նրա նկարագրությունը կարելի է գտնել 12-րդ դարի սկզբի ձեռագրերում։ Առաջին երկու ուղղահավատ խալիֆաները՝ Աբու Բաքրը և Օմար իբն ալ-Խատտաբը, նույնպես թաղված են Աիշայի տանը։

Հիջրայից հետո Մուհամմադը բնակություն է հաստատել Յասրիբում (հետագայում կոչվել է Մեդինա)՝ այն տանը, որտեղ նա հետագայում սկսել է մզկիթի կառուցումը, ինքն էլ անձամբ մասնակցել է այդ աշխատանքներին։ Այս շենքի նախագծման սկզբունքը ընդունվել է աշխարհի այլ մզկիթների համար[2][3]։ Շինության մեջ դրվել են սյունավորված մզկիթի հիմնական տարրերը. բաց ուղղանկյուն բակ և ապագա սյունապատ դահլիճի նախատիպ, որը սկզբում կողմնորոշված էր դեպի Երուսաղեմը, իսկ ավելի ուշ՝ Մեքքան, որը ճանաչվել է որպես մուսուլմանների գլխավոր սուրբ քաղաք։ Մզկիթը նաև ծառայել է որպես մշակութային և հասարակական միջոցառումների անցկացման վայր, ինչպես նաև որպես դատարան և կրոնական դպրոց։

Մասջիդ Ալ-Նաբավի մզկիթ

Ծանոթագրություններ

Գրականություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասջիդ ան-Նաբավի» հոդվածին։